
65 views
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության վիճակագրության տվյալների համաձայն` COVID-19-ով ծանր հիվանդներից յուրաքանչյուր վեցերորդը չպատվաստված հղի է: Ծառայության տվյալներով` 2021 թվականի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում COVID-19-ով վարակված և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում հայտնված 118 հիվանդից 20-ը, ովքեր արտամարմնային թաղանթային օքսիգենացիայի կարիք են ունեցել, ապագա մայրիկներ են եղել: Նրանցից 19-ը պատվաստված չեն եղել, իսկ մյուսները` 1 դեղաչափ: Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության այս տվյալներն ապացուցում են այն մտավախությունները, որ հղի կանանց և պտղի համար COVID-19-ը կարող է լուրջ վտանգ ներկայացնել: Իսրայելի բժիշների մեկ այլ հետազոտության համաձայն` հղիության վերջին փուլերում հիվանդությունը վտանգավոր է ապագա մայրիկների և երեխայի համար, և COVID-19 հաստատված հղիների ծննդալուծումն ավելի շատ բարդություններով է ուղեկցվում, քան առողջ ծննդկանների դեպքում: Մասնագետները մտահոգված են չպատվաստված ապագա մայրերի ցուցանիշով՝ այն անհիմն մտավախությունների ֆոնին, որոնք հաճախ հակապատվաստումային արշավների հետևանք են: Մեկ այլ` «Maternal-Fetal and Neonatal Medicine» ամսագրում օրերս հրապարակված փաստերը ցույց են տալիս, որ COVID-19-ով վարակված կանայք հղիության ընթացքում և ծննդաբերելուց հետո ավելի հակված են գեստացիոն դիաբետի, լեյկոցիտների քանակի նվազման և շնչառական խնդիրների: Իսրայելական «Mayanei Hayeshua» բժշկական կենտրոնի 2471 կանանց հետազոտության արդյունքները վկայում են, որ հիվանդությունը կարող է նաև շնչառական խնդիրներ առաջացնել նորածինների նոտ: Հղիության 3-րդ եռամսյակում գտնվող հղիների բժշկական քարտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վարակված հղիների մեկ երրորդն (33%) ունեցել է հիվանդության ախտանշաններ, և հենց այս խմբում են եղել ամենածանր բարդությունները, որոնց հավանականությունը 20% -ով ավելի բարձր է, քան COVID բացասական հղիների շրջանում: Հղում` https://www.theguardian.com/lifeandstyle/2021/oct/11/one-in-six-most-critically-ill-patients-are-unvaccinated-pregnant-women-with-covid https://www.tandfonline.com/doi/full/10.1080/14767058.2021.1956895 :