
49 views
Հղիության ժամանակ անխուսափելի է կալցիումի փոխանակության փոփոխությունը: Ապագա փոքրիկի մոր կալցիումի պաշարն օգտագործվում է երեխայի ոսկրային համակարգի ձևավորման համար: Հղիի օրգանիզմում այդ միկրոէլեմենտի պակասը սովորական երևույթ է: Իսկ երբ դրա հետ համատեղ հղին տառապում է նաև տոքսիկոզով, ապա կալցիումի նորմալ մակարդակի մասին խոսք լինել չի կարող: Բացի այն, որ դրա ժամանակ կալցիում ստանալը սննդով գրեթե հնարավոր չէ, դեռ տոքսիկոզի հետևանքով էլ օրգանիզմից հեռանում է եղած կալցիումը: Եվ հղի կնոջ օրգանիզմն այն սկսում է փնտրել այլ տեղերում, և, առաջին հերթին, տուժում են ատամները: Այդ ամենից զատ, հղիության ընթացքում օրգանիզմի հորմոնալ փոփոխությունները վատացնում են արյան շրջանառությունը, թուլացնում իմունիտետը: Հղիի մոտ թքի մեջ նվազում է կալցիումի և ֆոսֆորի մակարդակը, որի արդյունքում ատամների էմալը դառնում է խոցելի, իսկ դա նպաստում է կարիեսի զարգացմանը: Հղիության ժամանակ բարձրացած ախորժակն ավելացնում է ածխաջրերի օգտագործումը, ինչը նույնպես բարենպաստ պայմաններ է ստեղծում մանրէների զարգացման համար: Ատամների վիճակը կախված է նաև նրանից, թե ինչ վիճակում են եղել նախքան հղիությունը: Հղիությունը բերանի խոռոչում շատ բացասական տեղաշարժերի կատալիզատոր է: Օրինակ, եթե հղիի մոտ նախքան այդ եղել է թեթև կարիես կամ պարոդոնտիտ, կամ ատամների որևէ այլ խնդիր, ապա հղիության ընթացքում դրանք առավել արտահայտված կդառնան: Եթե կինը լավ չի հետևում բերանի խոռոչի հիգիենային, կանոնավոր չի մաքրում, դա ևս բերում է բերանի խոռոչի տարբեր հիվանդությունների, որոնք հղիանալուց հետո առավել արագ են զարգանում: Õ‡Õ¡Õ¿ Õ¯Õ¡Ö€Ö‡Õ¸Ö€ Õ§, Õ¸Ö€. Õ¶Õ¡ÕÖ"Õ¡Õ¶ Õ°Õ²Õ«Õ¡Õ¶Õ¡Õ¬Õ¨ Õ¯Õ«Õ¶Õ¨ Õ¦Õ¢Õ¡Õ²Õ¾Õ« Õ¡Õ¿Õ¡Õ´Õ¶Õ¥Ö€Õ« Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯Õ¸Õ¾ Ö‡ Õ¬Õ¸Ö'Õ®Õ« Õ¢Õ¸Õ¬Õ¸Ö€ ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€Õ¨, Õ°Õ²Õ«Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯ (Ö‡ Õ¨Õ¶Õ¤Õ°Õ¡Õ¶Ö€Õ¡ÕºÕ¥Õ½) Õ´Õ·Õ¿Õ¡ÕºÕ¥Õ½ Õ°Õ¥Õ¿Ö‡Õ« Õ¢Õ¥Ö€Õ¡Õ¶Õ« ÕÕ¸Õ¼Õ¸Õ¹Õ« Õ°Õ«Õ£Õ«Õ¥Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶, հղիության ժամանակ ընդունի վիտամիններ և կալցիում պարունակող պատրաստուկներ, ինչպես նաև կարգավորի սնունդը, խորհուրդ է տրվում ատամների բուժումն իրականացնել երկրորդ եռամսյակում, որն ամենաանվտանգ շրջանն է բուժման համար: Եթե խիստ ցուցում չկա, ցանկալի է ատամների բուժումը հետաձգել մինչև հղիության ավարտը: Սկզբնաղբյուր. morevmankan.am