
37 դիտում
Ճիշտ սննդակարգն շատ կարևոր նշանակություն ունի հղի կնեջ առողջության և փոքրիկի նորմալ զարգացման համար:Սխալ սննդակարգը հղի կնոջ և պտղի մոտ կարող են առաջացնել առողջական խնդիրներ: Առողջ սնունդը կազմված է հիմնականում բուսական սննդամթերքներից`մրգեր, բանջարեղեն,հաց,կարտոֆիլ,ձավարեղեն, լոբի, ոսպ: Սրանք այն մթերքներն են, որոնք պետք է կազմեն սննդաբաժնի մեծ մասը: Առողջ սննդակարգը պարունակում է շատ քիչ քանակությամբ յուղ և քաղցրավենիք: Հիմանկան սննդատեսակները բաժանվում են 5 խմբի; Հղի կնոջ սննդի օրաբաժինը պետք է բաղկացած լինի սննդատեսակների բոլոր նշված խմբերից: 1.Հաց,ձավարեղեն, մակարոնեղեն և կարտոֆիլ- այս խմբի սննդամթերքը համարվում է էներգիայի հիմնական աղբյուր և պարունակում են շատ կարևոր նյութեր`կալցիում, ցինկ, երկաթ և B խմբի վիտամիններ: 2.Բանջարեղեն և միրգ- պարունակում են շատ վիտամիններ և հանքային նյութեր,ներառյալ ֆոլաթթու և երկաթ,ինչն անհրաժեշտ է հղիության ընթացքում սակավարյունությունը կանխելու համար: Վիտամին C-ի անհրաժեշտ քանակությունը օրգանիզմում պահպանելու համար, շատ կարևոր է, առատորեն օգտագործել միրգ և բանջարեղեն: 3.Կաթ և կաթնամթերք-պարունակում է կալցիում: Այն անհրաժեշտ է փոքրիկի առողջ ոսկրերի և ատամների ձևավորման համար:Կարնամթերքը հարուստ է սպիտակուցներով, հանքային նյութերով և վիտամիններով; 4.Ձկնեղեն. թռչնամիս, միս և լոբազգիներ-այս խումբը ներառում է`լոբին, ոսպը, ձուկը, միսը, թռչնամիսը, ձու և ընդեղեն: Օգտագործեք մսի անյուղ տեսակները, սահմանափակեք ապխտած մսամթերքի և աղի, յուղոտ երծիկեղենի օգտագործումը: 5. Ճարպ,կարագ,մարգարին,ձեթ,շաքար, քաղցրավենիք և աղ-այս խումբը ունի բարձր կալորիականություն, սակայն սննդանյութերով աղքատ են; Այդ պատճառով կարելի է սահմանափակել կամ հրաժարվել դրանց օգտագործումից: Առատ քաղցրավենիքը և յուղալի սնունդը հղիների մոտ կարող է հանգեցնել պտղի քաշի ավելացմանը, ինչը կարող է դժվարացնել ծննդաբերության ընթացքը: Ապրեք Առողջ ... պատրաստեց՝ Ա . Հարությունյան