
39 դիտում
Նաիրա Ստեփանյանը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժիշկ-վարակաբանն է, բուժական բաժանմունքի պատասխանատուն: Նա այն բժիշկն է, ով ընդունել է Հայաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտին: «Արմենպրես» -ի հետ զրույցում վերհիշելով առաջին վարակակրի հետ աշխատանքը, հետագա զարգացումները, անդրադառնալով այսօրվա իրավիճակին՝ բժիշկը հղում է իր գլխավոր խոսքը՝ մի կորցրեք զգոնությունը: Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¯Õ¸Ö€Õ¸Õ¶Õ¡Õ¾Õ«Ö€Õ¸Ö'Õ½Õ¸Õ¾ Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¯Õ¾Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ«Õ¶ Õ°Õ¡Õ½Õ¿Õ¡Õ¿Õ¾Õ¡Õ® Õ¤Õ¥ÕºÖ"Õ¶ Õ¸Ö' Õ¢ÕªÕ«Õ·Õ¯Õ¶Õ¥Ö€Õ« Õ¡Ö€Õ±Õ¡Õ£Õ¡Õ¶Ö"Õ¨ Երբ կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը հաստատվեց, երեկոյան ուժ ժամ էր: Մինչ այդ բժիշկները սովորական աշխատանքային ռիթմով գործի մեջ էին, աշխատանքից գնում էին տուն ու վերադառնում: Առաջին դեպքի հաստատումից հետո ամեն ինչ փոխվեց՝ աշխատանքային պայմաններից մինչև զգացողություններ: «Առաջինն, ինչ ես զգացի, տագնապ էր, չբացատրված տագնապ: Ահազանգ էր այն մասին, որ վերջ, Հայաստնում սկսվեց դեպքերի արձանագրումը: Ես շփոթված էի, ինչ-որ առումով վախեցած, որովհետև մինչ այդ չէինք աշխատել այդ վիրուսի հետ, դեպքն առաջինն էր մեր երկրում: Անելիքներն ու գործողությունները պետք է լինեին հստակ՝ պաշտապանական ավելի ուժեղացված ռեժիմով: Հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում, երբ արդեն սկսեցինք աշխատել հաստատված դեպքի հետ կոնկրետ, հստակ գործողություններով, զգացողությունները, իրավիճակը փոխվեցին: Տագնապն անմիջպապես անցավ, հստակեցվեց աշխատանքային գրաֆիկը, ձևաչափը, պլանը, հիվանդանոցը վերապրոֆիլավորվեց: Անհանգստությունն անցավ ու սկսեցինք աշխատանքը հստակ դեպքի հետ»,-պատմում է Նաիրա Ստեփանյանը: Ցանկացած պացիենտի առողջացումն ու դուրս գրումը տոն է բժշկի համար Այս իրավիճակը նոր էր նաև պացիենտի համար: Երբ թեստի պատասխանն իմացավ, կարճատև շփոթմունք եղավ, հետո ամեն ինչ անցավ: Բժշկի բնորոշմամբ, հավասարակաշռված երիտասարդ էր, նրա կինը նույնես իրենց մոտ էր հոսպիտալացված: «Իհարկե, իրավիճակը նոր էր, սակայն, երիտասարդի հետ հոգեբանական առումով, եթե անկեղծ լինեմ, խնդիր չի եղել: Նա չունեցավ բարդություն, երրորդ օրվանից որևիցե միջամտության կարիք չեղավ, մենք պարզապես սպասում էինք օրերի ավարտին, վերջնական հետազոտմանը: Ասեմ, որ ցանկացած պացիենտի առողջացումը, դուրս գրումը մեզ համար տոն է: Երբ տեսնում ես պացիենտի ոգևորությունը, լիցքաթափությունը, լսում ես նրանց ջերմ խոսքերը, հավատացած եղեք, դա ամենամեծ պարգևն է և ամենամեծ շնորհակալությունը: Երբ մտա պացիենտի մոտ ասելու, որ թեստի արդյունքը բացասական է, տեսա, որ ինքն արդեն իրերը հավաքել, սպասում է: Կարծես, թե գիտեր, որ թեստի արդյունքը բացասական է լինելու: Շատ ուրախությամբ շնորհակալություն հայտնեց և գնաց: Մենք թեթևացած շունչ քաշեցինք՝ տեսնելով, որ սկսվեցին առողջացումները: Պացիետների առողջացումը, դուրս գրումը մեզ ուժ է տալիս: Լինում են դեպքեր, երբ պացիենտը ծանր է լինում, օր ու գիշեր կողքն ես մնում, ժամերով անցկացնում ես մահճակալի մոտ: Երբ տեսնում ես, որ ցուցանիշները գնում են դեպի լավը, դա արդեն թեթևություն է, մեծ ուրախություն է ցանկացած բժշկի ու պացիենտի համար»,-ասաց բժիշկը: Ô¾Õ¡Õ¶Ö€Õ¡Õ¢Õ¥Õ¼Õ¶Õ¾Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ«Õ¶ Õ¡Õ¬Õ«Ö"Õ¨ Ծանրաբենռվածության առաջին ալիքը մարտ ամսվա մեջ էր, երբ Էջմիածնի դեպքերը եղան, ընդունվեցին նաև կոնտակտավորները: Այդ ժամանակ, ոչ միայն պացիենտների թիվն ավելացավ, այլև սկսվեցին դեպքերի ծանրացումները: Բժիշկները հասկացան, թե ինչ դժվար աշխատանք է սպասվում: «Առաջին պացիենը բարդություն չունեցավ, այսինքն՝ շատ հեշտությամբ անցկացրեցինք այդ շրջանը, սակայն երբ եկան Էջմիածնի դեպքերը, զգացինք իրավիճակի լրջությունը, պացիենտների ծանրության աստճիանը»,-ասաց նա: Նաիրա Ստեփանյանը մարտի 2-ից տուն չի գնացել: Այս ընթացքում հեռու է գտնվում ընտանիքից, հարազատներից: Հարցին, թե ինչն է պակասում բժիշկներին, պատասխանը միանշանակ էր՝ իրենց ընտանքիների ֆիզիկական ներկայությունը, ջերմությունը: «Մեզ պակասում է մեր ընտանքիների ֆիզիկական ներկայությունը, նրանց ջերմությունը, հարազատ մարդու աջակցությունը: Ֆիզիկապես նրանց չտենսելը, ամենամեծ դժվարությունն է յուրաքանյուրիս համար: Այստեղ հիմնականում աշխատում են ընտանիք ունեցող մարդիկ: Կան աշխատողներ, որոնք ունեն փոքրիկներ, դպրոցահասակ երեխաներ: Նրանցից հեռու լինելը շատ դժվար է: Երբեմն հուզմունքին չենք դիմանում, տեղի ենք տալիս մեր զգացմունքներին: Ասեմ նաև, որ ունենք ժամանակի պակաս, 24 ժամը չի բավարարում»,-ասաց Նաիրա Ստեփանյանը: ÕˆÕ£Ö‡Õ¸Ö€Õ«Õ¹ ÕÕ¸Õ½Ö"Õ¥Ö€, Õ£Õ¶Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€, Õ¸Ö€Õ¸Õ¶Ö" Õ¢ÕªÕ«Õ·Õ¯Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶ Õ¸Ö'Õª Õ¥Õ¶ Õ¿Õ¡Õ¬Õ«Õ½ Վերջին շրջանում հաճախ հնչող խոսքերից են՝ բժիշկներն այսօրվա հերոսներն են, նրանց կատարած աշխատանքն անգնահատելի է: Նաիրա Ստեփանյանն ընդգծում է՝ այս և նման այլ ոգևորիչ խոսքերն իրենց ուժ են տալիս: «Այդ խոսքերը մեզ հասնում են: Այսօր սոցիալական ցանցերն այդ հարցում առաջնային դեր են խաղում: Հավատացեք, շատ հաճելի է շնորհակալական, գնահատանքի խոսքեր լսելը, դրանք մեզ ուժ է տալիս»,-ասաց նա: Ô²ÕªÕ·Õ¯Õ« Õ£Õ¬ÕÕ¡Õ¾Õ¸Ö€ Õ°Õ¸Ö€Õ¤Õ¸Ö€Õ¨ Նաիրա Ստեփանյանը նշում է, որ այս օրերին հասարակության շրջանում նկատվում է զգոնության թուլացում: Նա ընդգծում է՝ տնից դուրս գալ, միայն խիստ անհրաժեշտության դեպքում և լուրջ վերաբերել մասնագետների հորդորներին: «Անհրաժեշտ է մնալ տանը: Ամեն դեպքում, եթե կա խիստ անհրաժեշտություն տնից դուրս գալու, և այլ կերպ հնարավոր չէ, ապա պեռք է գոնե ապահովել անհատական պաշտպանիչ միջոցառումները, պարտադիր լինել դիմակով, հաճախակի ախտահանել ձեռքերը, անկախ ամեն ինչից, պահպանել սոցիալական հեռավորությունը: Զերծ մնալ համբուրվելու տեսքով բարևներից, ձեռքսեղմումից, գրկախառնումից: Այո, զգոնությունը թուլացել է: Մեր մտածելակերպի մեջ կան որոշ դրսևորումներ, թե մեզ հետ ոչինչ չի լինի, կորոնավիրուսով չենք վարակվի: Ես ուզում եմ, որ մարդիկ աչալուրջ լինեն: Ամենաճիշտ բնութագրող խոսքը՝ մի կորցրեք զգոնությունը, ոչ ոք ապահովագրված չէ, հիշեք՝ ցանկացածը կարող է վարակվել»,-հավելեց Նաիրա Ստեփանյանը: Ô±Õ¶Õ¶Õ¡ Ô³Õ¦Õ«Ö€ÕµÕ¡Õ¶