
69 views
Ձվարանների պոլիկիստոզը սեռական հորմոնների արտադրության խախտմամբ պայմանավորված հիվանդություն է,որը դրսևորվում է մի շարք ախտանշաններով, ինչպիսիքն են անկանոն դաշտանը,ճարպակալումը, մազակալումը և այլն: Այն կանանց անպտղության հիմնական պատճառներից մեկն է: Նորմայում,յուրաքանչյուր դաշտանային ցիկլի ընթացքում ձվարանում հասունանում է մեկ ձվաբջիջ,որը գտնվում է բշտիկի ներսում: Այս բշտիկը աստիճանաբար մեծանում է, ապա պայթում, և տեղի է ունենում ձվազատում: Պոլիկիստոզի դեպքում ձվաբջիջը կրող բշտիկը չի հասունանում մինչև ձվազատումը: Փոխարենը գոյանում է նորը, որը նույնպես չի հասունանում: Այսպիսով ձվարանում կուտակվում են,բազմաթիվ բշտիկներ`2-5 մմ տրամագծով:Եվ քանի որ ձվազատում տեղի չի ունենում, ապա զարգանում է անպտղություն: Ձվարանի պոլիկիստոզի ժամանակ կարող է լինել հետևյալ ախտանշանները. .Õ¡Õ¶Õ¯Õ¡Õ¶Õ¸Õ¶,Õ¸Õ¹ Õ¶Õ¸Ö€Õ´Õ¡Õ¬ Õ¯Õ¡Ö€Õ³Õ¡Õ¿Ö‡ Õ¤Õ¡Õ·Õ¿Õ¡Õ¶ . դաշտանի բացակայություն .Õ´Õ¡Õ¦Õ¡Õ¯Õ¡Õ¬Õ¸Ö'Õ´` Õ¤Õ¥Õ´Ö"Õ«, Õ¯Ö€Õ®Ö"Õ¡Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¡Õ¯Õ«,Õ´Õ¥Õ»Ö"Õ«,Õ¸Ö€Õ¸Õ¾Õ¡ÕµÕ¶Õ« Õ¾Ö€Õ¡ .Õ³Õ¡Ö€ÕºÕ¡Õ¯Õ¡Õ¬Õ¸Ö'Õ´ Õ°Õ¡Õ¿Õ¯Õ¡ÕºÕ¥Õ½ Õ£Õ¸Õ¿Õ¯Õ¡ÕµÕ«Õ¶ Õ·Ö€Õ»Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ .Õ¡Õ¶ÕºÕ¿Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ .Õ¤Õ¥Õ´Ö"Õ« ÕºÕ¦Õ¸Ö'Õ¯Õ¶Õ¥Ö€ .Õ´Õ¡Õ¦Õ¡Õ©Õ¡ÖƒÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ£Õ¬ÕÕ« Õ·Ö€Õ»Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ .ձայնի կոշտացում .արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացում: Նման ախտանիշները հանգեցնում են հոգեբանական խնդիրների` ընկճվածության,բարդույթների, տուժում է կյանքի որակը: Պտղաբերությունը վերականգնելու նպատակով նշանակում են հորմոնալ դեղամիջոցներ,որոնք խթանում են ձվազատումը: Կենսակերպի փոփոխության շնորհիվ հնարավոր է վերականգնել պտղաբերությունը և խուսափել բարդություններից: Եթե գեր եք,ապա աշխատեք նիհարել: Հավանականությունը մեծ է,որ նիհարելու դեպքում կվերականգնվի դաշտանային ցիկլը և ձվազատումը, կդադարի դեմքի մազակալումը: Եղեք ֆիզիկապես ակտիվ: Հետևեք Ձեր սննդակարգին, խուսափեք շատ ուտելուց, նախապատվությունը տվեք ցածր կալորիականությամբ սննդին: Խուսափեք յուղալի, քաղցր սննդատեսակներից: Ուշադրություն դարձրեք արյան ճնշմանը և շաքարի մակարդակին: Շեղման դեպքում, բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է կատարել բժշկի կողմից նշանակված բոլոր նշանակումները: Ô±ÕºÖ€Õ¥Ö" Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»... Պատրաստեց`Ա.Հարությունյան Õ†ÕµÕ¸Ö'Õ©Õ« Õ¡Õ²Õ¢ÕµÕ¸Ö'Ö€Õ¨` Õ¢ÕªÕ·Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ£Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶