
111 views
Ճառագայթային հիվանդություն , օրգանիզմի վրա իոնացնող ճառագայթների կենսաբանական ազդեցության հետևանքով առաջացող հիվանդություն ։ Մարդու ճառագայթային հիվանդությունը զարգանում է իոնացնող ճառագայթների , ինչպես նաև օրգանիզմ ներթափանցած (ներշնչվող օդի, ստամոքսա-աղիքային համակարգի կամ մաշկի միջոցով) ռադիոակտիվ տարրերի ազդեցության տակ։ Տարբերում են սուր ճառագայթային հիվանդություն․, որն առաջանում է իոնացնող ճառագայթների համեմատաբար մեծ դոզաների միանվագ ընդհանուր ազդեցության հետևանքով, և քրոնիկական , որն սկիզբ է առնում չբուժվող, ձգձգվող սուր ճառագայթային հիվանդության կամ իոնացնող ճառագայթների համեմատաբար փոքր դոզաների երկարատև ազդեցության հետևանքով։ Ճառագայթային հիվանդության կլինիկական արտահայտությունների (ճառագայթային սինդրոմ) ընթացքը պայմանավորված է օրգանիզմի ստացած իոնացնող ճառագայթների ընդհանուր գումարային դոզայով։ 100 ռ-ի սահմաններում միանվագ ընդհանուր ճառագայթահարումն առաջ է բերում ճառագայթային հիվանդության անցողիկ, թեթև ձև, 100 ռ-ից ավելին՝ միջին կամ ծանր արտահայտված ձևեր, որոնց դեպքում հիմնական ախտանշանները և հիվանդության ելքը կախված է արյունաստեղծ օրգանների ախտահարման աստիճանից։ Իոնացնող ճառագայթների 600 ռ-ից բարձր միանվագ ընդհանուր ճառագայթահարումից մարդու օրգանիզմում սկիզբ են առնում օրգանական և գործառական (ֆունկցիոնալ) այնպիսի խոր և ուժեղ արտահայտված փոփոխություններ, որոնք 1-2 ամսվա ընթացքում հասցնում են մահվան։ Սուր ճառագայթային հիվանդություն Միջին ծանրությամբ արտահայտվող սուր ճառագայթային հիվանդությունը ընթանում է մի քանի փուլով․ Ճառագայթային հիվանդության ընդհանուր նախնական հակազդեցության փուլ, զարգանում է ճառագայթահարումից անմիջապես հետո, տևում մի քանի րոպեից մինչև մի քանի օր։ Նկատվում է սրտխառնոց , փսխում, ախորժակի բացակայություն, ընդհանուր թուլություն։ Ծայրամասային արյան մեջ լինում է լիմֆոցիտանվազում, նեյարոֆիլային լեյկոցիտոզ, ոսկրածուծում՝ միելոկարիոցիտների քանակի պակասում, բջջային երիտասարդ ձևերի վերացում։ Ճառագայթային հիվանդության գաղտնի կամ թաքնված փուլ, սկսվում է ճառագայթահարումից մի քանի օր հետո և տևում է 3-4 շաբաթ։ Հիվանդի մոտ նախնական հակազդեցության փուլին հատուկ կլինիկական երևույթները պակասում են, տեղի է ունենում կարծեցյալ բարելավում, երբեմն նկատվում է մազաթափություն։ Ծայրամասային արյան մեջ լեյկոցիտների քանակն արագորեն պակասում է, նվազում են նաև թրոմբոցիտները և ռեթիկուլոցիտները։ Ճառագայթային հիվանդության արտահայտված կլինիկական երևույթների փուլ, հիվանդների ինքնազգացումը կրկին վատանում է, ջերմությունը բարձրանում։ Մաշկում, լորձաթաղանթներում, ներքին օրգաններում, ուղեղում առաջ են գալիս արյունազեղումներ (արյունահոսական սինդրոմ)։ Արյան մեջ լեյկոցիտանվազումն ավելի է ուժեղանում (ճառագայթային լեյկոպենիա), սկիզբ է առնում սակավարյունություն, նյութափոխանակության պրոցեսների խանգարում։ Վերականգնման փուլ (տևում է 2-3 ամիս)։ Տեղի է ունենում ճառագայթային հիվանդության բարեհաջող ընթացքի դեպքում։ Բնորոշվում է ինքնազգացման լավացմամբ, ջերմության կարգավորումով, ախորժակի և քնի վերականգնումով։ Ոսկրածուծի գործունեության բարելավման շնորհիվ ծայրամասային արյան մեջ ի հայտ են գալիս ռեթիկուլոցիտներ, երիտասարդ լեյկոցիտներ ու թրոմբոցիտներ։ Վերականգնվում են նաև արյան ու մեզի կենսաքիմիական ցուցանիշները։ Սուր ճառագայթային հիվանդությունից հետո կարող են առաջանալ նյարդային համակարգի գործունեության և արյան շրջանառության խանգարումներ, չարորակ նորագոյացություններ, լեյկոզներ, սերունդների մոտ՝ զարգացման արատներ և ժառանգական հիվանդություններ։ Ճառագայթային հիվանդության ընթացքի առանձնահատկությունները պայմանավորված են անհատական և տարիքային ոադիոզգայնությամբ․ երեխաները, ծերերը և հղի կանայք առավել զգայուն են ճառագայթման հանդեպ։ Õ"Ö€Õ¸Õ¶Õ«Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ³Õ¡Õ¼Õ¡Õ£Õ¡ÕµÕ©Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Քրոնիկական ճառագայթային հիվանդությունն ինքնուրույն ախտաբանական միավոր է և սուր ճառագայթային հիվանդությանը նմանվում է իր փուլային ընթացքով։ Նրան բնորոշ է երկարատևությունը, ընթացքի ալիքավորությունը։ Սուր ճառագայթային հիվանդության բուժումը փոխարինողական և ախտանշանային է։ Արյունաստեղծ օրգանների գործաոությունները կարգավորելու համար՝ արյան փոխներարկում, ոսկրածուծի պատվաստում, արյունաստեղծման պրոցեսները խթանող դեղանյութեր , վարակիչ հիվանդությունների դեմ՝ անտիբիոտիկներ ևն։ Քրոնիկական ճառագայթային հիվանդության բուժման համար կիրառվում են ախտանշանային դեղամիջոցներ (սիրտ-անոթային, ստամոքսա-աղիքային և այլ օրգան համակարգերի գործունեությունը կարգավորելու նպատակով), հատուկ սննդակարգ, բուժական ֆիզկուլտուրա։