
103 views
Հարցազրույց Գայանե Մարգարյանի հետ Քանի որ բնության մեջ գոյություն ունեցող մագնիսական փոթորիկներն անտեսանելի են, շատերը չեն հավատում երեւույթի գոյությանը: Մինչդեռ ո՞չ միայն անհրաժեշտ է հավատալ, այլ պետք է առավել զգուշություն դրսեւորել մագնիսական փոթորիկների օրերին՝ առողջական խնդիրներից և դրա հետեւանքներից խուսափելու համար, ավելին՝ կանխել ինքնասպանությունների հասնող ոչ ադեկված վարքագիծը: Մագնիսական փոթորիկները ի զորու են ո՛չ միայն բնության մեջ ընդհատել բազմաթիվ երեւույթներ, այլ նաեւ ընդհատել մարդու կյանքը: Իսկ, թե ի՞նչ է մագնիսական փոթորիկը եւ այդ օրերին մարդու օրգանիզմում ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունենում, կմանրամասնի «Արմենիա» ԲԿ փսիխոսոմատիկ բաժանմունքի վարիչ հոգեբույժ Գայանե Մարգարյանը: Ô»ÕžÕ¶Õ¹ Õ§ Õ´Õ¡Õ£Õ¶Õ«Õ½Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¥Ö' Õ£Õ¥Õ¸Õ´Õ¡Õ£Õ¶Õ«Õ½Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÖƒÕ¸Õ©Õ¸Ö€Õ«Õ¯Õ¨: -Մագնիսական փոթորիկները շատ արագ եւ հզոր փոփոխություններ են, որոնք առաջանում են մեր երկրի մագնիսական դաշտում: Երեւույթը արեւի բարձր ակտիվության հետեւանք է: Գեոմագնիսական ալիքները բնության մեջ հզոր երեւույթ են համարվում, որի հետեւանքով էլեկտրական ալքիների աշխատանքը կարող է խաթարվել, ինչպես նաեւ հրթիռների թռիչքը արգելվել: Բնական է , եթե բնության մեջ գործում է նման հզոր երեւույթ, անկասկած մարդու առողջության վրա չի կարող չանդրադառնալ: Պետք չէ մոռանալ, որ երկիր մոլորակը գտնվում է մագնիսական դաշտի ազդեցության տակ: Õ†Õ´Õ¡Õ¶ ÖƒÕ¸Õ©Õ¸Ö€Õ«Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ«Õ¶Õ¹ÕºÕ«Õ½Õ«Õž Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¥Õ¿Õ¥Ö'Õ¡Õ¶Ö" Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ¥Õ¶ Õ©Õ¸Õ²Õ¶Õ¥Õ¬ Õ´Õ¡Ö€Õ¤Õ¸Ö' Õ¯ÕµÕ¡Õ¶Ö"Õ¸Ö'Õ´: -Կան մարդիկ, ովքեր շատ զգայուն են այս ամենի նկատմամբ եւ ունեն մետեոկախվածություն: Բնակչության 50-60 տոկոսն ունի մետեոկախվածություն: Այդ օրերին նման մարդկանց մոտ առաջանում է ինքնազգացողության խիստ անկում՝ գլխացավ, գլխապտույտ, հոդացավ, տրամադրության անկում, զարկերակային ճնշման փոփոխություն, սրտխփոց, քնի խանգարում՝ քնկոտություն կամ քնել չկարողանալու վարքագիծ է դրսեւորվում: Այս գանգատներն ունեն իրենց բացատրությունը: Օրգանիզմում խիստ նվազում է մելատոնինի արտադրությունը, որը պատասխանատու է իմունիտետի եւ բիոռիթմերի համար: Այդ օրերին օրգանիզմի արյան հոսքը դանդաղում է, արդյունքում գլխուղեղի թթվածնի մատակարարումը նվազում է, որի հետեւանքով առաջանում է առողջական խնդիր, հոգեբանական անկում եւ անկայուն էմոցիոնալ դաշտ: Ô»ÕžÕ¶Õ¹ ÕºÕ¡Ö€Õ¢Õ¥Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢ Õ¥Õ¶ Õ¯Ö€Õ¯Õ¶Õ¾Õ¸Ö'Õ´ Õ´Õ¡Õ£Õ¶Õ«Õ½Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÖƒÕ¸Õ©Õ¸Ö€Õ«Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¥Ö' Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ«Õ¶Õ¹ÕºÕ«Õ½Õ«Õž Õ¢Õ¡Ö€Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ¥Õ¶ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¡Õ¶Õ¡Õ¬: -Մագնիսական փոթորիկները, բարեբախտաբար, լինում են ամիսը երկու կամ երեք անգամ՝ մի քանի ժամից մինչեւ մի քանի օր տեւողությամբ: Այդ օրերին մետեոկախվածություն ունեցող մարդկանց մոտ հնարավոր է զարգանա սրտմկանի ինֆարկտ, ինսուլտ, հիպերտոնիկ կրիզներ, նյարդային համակարգի լարվածություն, հուզական անկայունություն: Գոյություն ունեն վիճակագրական տվյալներ, որ սրտի և ուղեղի կաթվածների 70 տոկոսը հենց այդ օրերին են զարգանում, իսկ հոգեբանական սթերսային իրավիճակների ցուցանիշը 5 անգամ գերազանցում է մյուս օրերի համեմատ: Գաղտնիք չէ, որ դեպրեսիայի բարդությունը ինքնասպանությունն է: Մետեոկախվածություն ունեցող մարդիկ այդ օրերին պետք է լինեն առավել զգույշ, հանգիստ, խուսափեն սթրեսային իրավիճակներից, գերհոգնածությունից, ալկոհոլի օգտագործումից, հետեւեն բժշկի խորհրդին: Անհրաժեշտ է հետեւողական լինել գեոմագնիսական դաշտի օրերի նկատմամբ, որպեսզի կարողանան հնարավորինը կանխեն ու խուսափեն առողջությանը սպառնացող հետեւանքներից: Երբ տեղեկացվում է անկայուն գեոմագնիսական դաշտի մասին լուրը՝ այդ պահից սկսած զգոնությունը անհրաժեշտ է չկորցնել: Մագնիսական փոթորիկների նկատմամբ կանայք են ավելի զգայու՞ն, թե՞` տղամարդիկ, եւ ո՞ր տարիքային խումբն է խոցելի: -Երիտասարդների խումբն այս հարցում խոցելի չէ: Ավելի զգայուն են մեծահասկաները՝ բարձր տարիքային խմբի մարդիկ: Տղամարդկանց համեմատ կանանց մոտ այդ օրերեին հիվանդության սրացումներն առավել բարձր տոկոս են կազմում, քանի որ կանայք իրենց տեսակով ավելի զգայուն են: Հոգեբուժության մեջ գոյություն ունի մի հիվանդություն` մանյակալ-դեպրեսիվ փսիխոզ, որն ընթանում է կամ դեպրեսիվ, կամ մանյակալ փուլով: Այս հիվանդությանն առավել հակված են տղամարդիկ: Դեպրեսիվ փուլը վտանգավոր է ինքնասպանությամբ եւ ըստ վիճակագրական տվյալների՝ կանանց համեմատ տղամարդկանց մոտ 36 անգամ առավել հաճախ է սրացումներ նկատվում: Վիճակագրությունը փաստում է նաեւ այն, որ այդ օրերին ինքնասպանությունները 5 անգամ ավելի մեծ թիվ են կազմում, քան սովորական օրերին: Մանյակալ-դեպրեսիվ փսիխոզը բժշկության մեջ ընդունված է որպես սեզոնային հիվանդություն, որը սրվում է աշնանը եւ գարնանը, իսկ մագնիսական փոթորիկները սովորաբար ուշ աշնանը եւ վաղ գարնան են առաջանում: Այս փոթորիկների տեւողությունը մի քանի ժամից մինչեւ մի քանի օր է: Õ"Õ¥Ö€ Õ¡Õ·ÕÕ¡Ö€Õ°Õ¡Õ£Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¤Õ«Ö€Ö"Õ¶ Õ¸Ö' Õ¥Õ²Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡ÕµÕ«Õ¶ ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ£Õ¥Õ¸Õ´Õ¡Õ£Õ¶Õ«Õ½Õ¯Õ¡Õ¶ ÖƒÕ¸Õ©Õ¸Ö€Õ«Õ¯Õ¶Õ¥Ö€Õ« Õ¶Õ¯Õ¡Õ¿Õ´Õ¡Õ´Õ¢ Õ«ÕžÕ¶Õ¹ Õ¡Õ¼Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶: -Կա կարծիք, որ հյուսիսային կողմի՝ առավել ցուրտ շրջանի երկրներում, մագնիսական փոթորիկների ռիսկն առավել մեծ է: Գոնե այս հարցում շահեկան դիրքում ենք: Նյութի աղբյուրը՝ armeniamedicalcenter.am