
99 views
Հաճախ ընտանիքի անդամները կերակրող մայրերին ստիպում են ուտել որքան հնարավոր է շատ, որպեսզի երեխան սոված չմնա: Արդյո՞ք սա ճիշտ մոտեցում է: Այս մասին խոսեցինք մանկաբարձ-գինեկոլոգ Արսեն Սարգսյանի հետ: «Կրծքի կաթի քանակը շատ քիչ է կախված նրանից, թե որքան է մայրն ուտում, հեղուկներից՝ միգուցե: Կարելի է ասել, որ կաթնարտադրությունը հորմոնալ մեխանիզմով է կարգավորվում: Ամեն դեպքում կաթն արտադրվելու է հեղուկներ օգտագործելու դեպքում: Կարևորն այն է, թե որքան հաճախ է մայրը կերակրում երեխային»: Չի կարելի մայրիկին ստիպել շատ ուտել: Կերակրող մայրիկը պետք է շարունակի ուտել և խմել այնքան, որքան պահանջ ունի: Պետք է թույլ տալ, որ երեխայի ուտելու պահանջը կարգավորի մոր կաթնարտադրությունը: Կրծքով կերակրող մայրիկին չի կարելի ցիտրուսայիններ, ալերգիկ ռեակցիաներ առաջացնող սնունդ, որպեսզի երեխայի վրա ցանավորում չառաջանա: Գինեկոլոգի խոսքով՝ կրծքով կերակրման ժամանակ բացարձակ հակացուցում է ծխելը, խմելը, քանի որ կարող է նվազել կաթնարտադրությունը, իջնել կաթի որակը: Պետք է խուսափել անառողջ սնունդից, ինչպես նաև չիփսից, կոլայից, քանզի դրանք ազդելու են երեխայի մարսողական համակարգի վրա: Õ"Õ¡ÕµÖ€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¯Õ¡Õ©Õ¨ Õ¢Õ¡Õ¾Õ¡Ö€Õ¡Ö€Õ¸Ö'Õ´ Õ§ ÖƒÕ¸Ö"Ö€Õ«Õ¯Õ« Õ¢Õ¸Õ¬Õ¸Ö€ ÕºÕ¡Õ°Õ¡Õ¶Õ»Õ¶Õ¥Ö€Õ¨: Ô»Õ¶Õ¹Õ¸ÕžÖ' Õ§ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡ÕµÕ«Õ¶ Õ´Õ¡ÕµÖ€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¯Õ¡Õ©Õ¸Õ¾ Õ¯Õ¥Ö€Õ¡Õ¯Ö€Õ¥Õ¬Õ¨. Ô¿Ö€Õ®Ö"Õ« Õ¯Õ¡Õ©Õ¨ ÕºÕ¡Ö€Õ¢Õ¥Ö€Õ¡Õ¢Õ¡Ö€ ÖƒÕ¸ÖƒÕ¸ÕÕ¾Õ¸Ö'Õ´ Õ§, ÕºÕ¡Ö€Õ¸Ö'Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¢Õ¸Õ¬Õ¸Ö€ Õ½Õ¶Õ¶Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¢Õ¡Õ²Õ¡Õ¤Ö€Õ¡Õ´Õ¡Õ½Õ¥Ö€Õ¨: Հեշտությամբ յուրացվում է և մանրէներ չի պարունակում: Կրծքով սնուցումը նպաստում է երեխայի մտավոր զարգացմանը, ինչպես նաև մոր և մանկան միջև մտերմիկ կապի և սիրո ստեղծմանը: Կրծքով կերակրելը հետագայում նվազեցնում է գիրության, շաքարախտի, քաղցկեղի, հավկուրության, ատամների կարիեսի և այլ քրոնիկ հիվանդությունների հավանականությունը: Կրծքի կաթը պաշտպանում է մանկանը վարակներից: Կրծքով սնվող երեխաները արհեստական սնունդ ստացողների համեմատ ավելի հազվադեպ են հիվանդանում փորլուծությամբ, շնչուղիների և միջին ականջի սուր բորբոքումով, մենինգիտով, սեպսիսով, միզուղիների վարակով, թերսնուցմամբ և այլ հիվանդություններով: Նյութի աղբյուրը՝ doctors.am