139 views
Մասուրի պտուղները շատ տարածված մթերք են և լայն կիրառություն ունեն խոհանոցում ու ժողովրդական բժշկության մեջ, քանի որ օգնում է ազատվել առողջական բազմաթիվ խնդիրներից։ Այնուամենայնիվ այս մթերքնն օժտված է նաև մի շարք այլ օգտակար հատկություններով, որոնք քչերին են հայտնի, ինչի պատճառով էլ այն հաճախ թերագնահատվում է։ Մասնագետները ներկայացրել են մասուրի ամենաօգտակար հատկությունները, որոնց մասին ոչ բոլորը գիտեն։ Õ€Õ¡Ö€Õ¸Ö'Õ½Õ¿ Õ§ Õ½Õ¶Õ¶Õ¤Õ¡Ö€Õ¡Ö€ Õ¶ÕµÕ¸Ö'Õ©Õ¥Ö€Õ¸Õ¾ Մասուրը շատ օգտակար մթերք է, որը պարունակում է հսկայական քանակությամբ սննդարար նյութեր։ Ընդամենը երկու ճաշի գդալ մասուրը (16 գրամ) պարունակում է 26 կալորիա, 6 գրամ ածխաջուր և 4 գրամ մանրաթելեր։ Բացի այդ, մասուրի այս քանակությունը տալիս է օրգանիմին վիտամին С-ի օրական անհրաժեշտ չափաբաժնի 76%-ը, վիտամին Е-ի օրական անհրաժեշտ չափաբաժնի 6%-ը, վիտամին Е-ի օրական անհրաժեշտ չափաբաժնի 4%-ը և վիտամին B5-ի օրական անհրաժեշտ չափաբաժնի 3%-ը։ Օգնում է պայքարել քաղցկեղի դեմ Հետազոտությունները ցույց են տվել, որ մասուրի պտուղների հյութահանուկն օգնում է նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի բջիջների միգրացիան։ Գիտնականների խոսքով՝ մասուրի հյութահանուկի ամենամեծ կոնցենտրացիայի գործածությունը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի բջիջների միգրացիան առնվազն 45%-ով։ ÕŠÕ¡ÕµÖ"Õ¡Ö€Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¼Ö‡Õ´Õ¡Õ¿Õ¸Õ«Õ¤ Õ¡Ö€Õ©Ö€Õ«Õ¿Õ« Õ¤Õ¥Õ´ Վերջերս անցկացված հեռազոտության համաձայն՝ մասուրի գործածությունն օգնում է զգալիորեն բարելավել արթրիտով հիվանդների ինքնազգացողությունը։ Օստեոարթրիտով հիվանդ 300 կամավորի մասնակցությամբ մեկ այլ հետազոտություն էլ ցույց է տվել, որ մասուրի փոշին օգնում է մեկ երրորդով մեղմել ազդրերի, հոդերի ու ծնկների ցավը։ Նպաստում է սրտամկանի առողջացմանը Շվեդ գիտնականների հետազոտությունը ցույց է տվեկ, որ մասուրի փոշու գործածությունն օգնում է զգալիորեն նվազեցնել սրտանոթային հիվանդությունների հավանականությունը։ Համարվում է, որ մասուրի պտուղներում պարունակվող ֆլավոնոիդներն ու հակաօքսիդանտները կարող են օժտված լինել պաշտպանիչ հատկություններով, որոնք էլ նվազեցնում են սրտի հիվանդությունների վտանգը։ Վիտամին С-ի հիանալի աղբյուր է Մասուրի պտուղները պարունակում են 60 անգամ ավելի շատ վիտամին С, քան նարինջը։ Այս տարրը նպաստում է կոլագենի՝ օրգանիզմի շարակցական հյուսվածքները ձևավորող սպիտակուցի արտադրմանը։ Բացի այդ, վիտամին С-ն օգնում է նվազեցնել բորբոքումներն ու ամրապնդում է իմունային համակարգը։ Նյութի աղբյուրը՝ medikforum.ru