
85 views
Ցավ մեջքի շրջանում, անհարմարության զգացողություն ֆիզիկական վարժություններ կատարելիս, հագուստի ընտրության դժվարություն... Մեծ կուրծքը միշտ չէ, որ լավ է: Երբեմն սա դառնում է ամենօրյա խնդիր, և այս դեպքում կրծքի վիրահատական փոքրացումը կօգնի ազատվել այս անհարմարություններից և ստեղծել մարմնի առավել ներդաշնակ ուրվագիծ: Ինչպես մայրության, այնպես էլ որպես սեքսուալության խորհրդանիշ, կանացի կուրծքը միշտ ուշադրության առարկա է եղել: Այստեղից էլ սկիզբ են առնում բոլոր բարդույթները, երբ կուրծքը չի համապատասխանում գեղեցկության ընդունված չափանիշներին: Իսկ չափից ավելի մեծ ծավալ ունեցող կուրծքը բացի հոգեբանական դիսկոմֆորտից, դառնում է նաև իսկապես լուրջ առողջական խնդիր: Կրծքի հիպերտրոֆիան մեծ տարածում ունեցող երևույթ է: Այն կարող է զարգանալ ինչպես դեռահասության տարիքում, այնպես էլ հղիությունից հետո, ավելորդ քաշի դեպքում, դաշտանադադարից հետո… Կրծքի ծավալի փոքրացումը կամ ռեդուկցիոն պլաստիկան ուղղված է կրճատել կրծքի չափից ավելի ծանր ծավալը,ուղղել կրծքի կախվածությունը (պտոզ) և, անհրաժեշտության դեպքում վերականգնել համաչափությունը: Կրծքի փոքրացման ցուցումներն են Ցուցումները կարող ենք դասակարգել հետևյալ կերպ՝ բժշկական, ֆիզիկական, հոգեբանական և էսթետիկ: Բժշկական ցուցումներ Ցավ մեջքի, պարանոցի հատվածում, ծանրության զգացողություն ուսերին` կրծկալի գոտիների հատվածում Ողնաշարի հնարավոր դեֆորմացիա. սկոլիոզ՝ կրծքի քաշի պատճառով, լորդոզ՝ կրծքի անհամաչափության պատճառով Փափկեցումներ, շփաբորբեր և սնկային հիվանդություններ ստորկրծքային ծալքում վատ կեցվածք Ֆիզիկական ցուցումներ Անհարմարության զգացողություն սպորտով զբաղվելու ընթացքում , և որպես հետևանք՝ ակտիվության նվազում Õ€Õ¡Õ£Õ¸Ö'Õ½Õ¿Õ« Õ¨Õ¶Õ¿Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¤ÕªÕ¾Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Հոգեբանական ցուցումներ Շրջապատող մարդկանց հայացքները՝ հատկապես դեռահասության տարիքում Ազդեցությունը ինքնագնահատականի վրա Ô±Õ¶Õ°Õ¡Ö€Õ´Õ¡Ö€Õ¡Õ¾Õ¥Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¬Õ¸Õ²Õ¡ÖƒÕ«Õ¶ Ô»Õ¶Õ¿Õ«Õ´ Õ´Õ¿Õ¥Ö€Õ´Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¤ÕªÕ¾Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ Էսթետիկ ցուցումներ Կրծքի՝ չափից ավել կախվածություն (պտոզ) Ô¿Ö€Õ®Ö"Õ« Õ¶Õ¥Ö€Õ¤Õ¡Õ·Õ¶Õ¡Õ¯ Õ¿Õ¥Õ½Ö"Õ« ÕÕ¡ÕÕ¿Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€ Երբ սա դառնում է ամենօրյա խնդիր՝ կրծքի վիրաբուժական փոքրացումը կօգնի ազատվել այս անհարմարություններից և ստեղծել մարմնի առավել ներդաշնակ ուրվագիծ: Վերը թվարկված ցուցումներին համապատասխան կրծքի փոքրացման վիրահատությունները Ֆրանսիայում իրականացվում են բժշկական ապահովագրության շրջանակում, այսինքն ֆինանսավորվում են պետության կողմից, եթե ամեն կրծքից հեռացվում է ավելի քան 300 գրամ: Վիրահատությունն իրականացվում է ընդհանուր անզգայացման պայմաններում: Վիրահատության էությունն այն է, որ կրծքից հեռացվում են կրծքագեղձի ավելորդ հյուսվածքները և ավելորդ մաշկը: Կրծքի ծավալը պահպանվում է՝ կախված պացիենտի ցանկությունից և մարմնի ընդհանուր ներդաշնակությունից: Կրծքագեղձը բարձրացվում է և դրան տրվում է ցանկալի տեսքը: Եթե երկու կրծքերը նույն չափը կամ տեսքը չունեն՝ վիրահատության ընթացքում իրականացվում է նաև սիմետրիզացիա (համաչափեցում): Ապաքինումը տեղի է ունենում վիրահատությունից հետո 2-3 շաբաթվա ընթացքում: Միջամտության համար նվազագույն տարիքը 16-18 տարեկանն է՝ կրծքագեղձի ամբողջական ձևավորումից հետո: Առավելագույն տարիքայս վիրահատության համար չենք սահմանում, եթե պացիենտը չունի առողջական հակացուցումներ: Կրծքի փոքրացման վիրահատության նպատակը Կրծքի ծավալի կրճատում՝ պացիենտի ցանկության համապատասխան Պտոզի վերացում՝ կրծքի և պտուկի բարձրացմամբ Հնարավոր անհամաչափությունների կորեկցիա Ներդաշնակ, կլորավուն ֆորմայի մոդելավորում՝ իհարկե պացիետի կառուցվածքին և արտաքին տեսքին համապատասխան Հաճախ տրվող հարցեր Կարելի՞ է արդյոք կատարել կրծքի փոքրացում առանց վիրահատության: Արդյունքի հասնելու համար պետք է կրճատել ոչ միայն ծավալը, այլ նաև բարձրացնել կախված կուրծքը՝ կյորավուն և համաչափ տեսք ստանալու համար: Սա հնարավոր է անել միայն վիրաբուժական ճանապարհով: Ոչ մի «ձգող-ամրացնող» քսուք թույլ չի տա ո՛չ կրճատել կրծքի ծավալը, ո՛չ մեղմացնել մեջքի ցավը: ÕˆÖ€Ö"Õ¡ÕžÕ¶ Õ§ Õ¿Ö‡Õ¸Ö'Õ´ Õ¾Õ«Ö€Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨: Վիրահատությունը տևում է միջինում 1,5-2 ժամ: Վիրահատությունից առաջ պացիենտը պետք է անցնի կրծքի էխոգրաֆիա և մամոգրաֆիա: Վիրահատությունից հետո որքա՛ն ժամանակ պետք է անցկացնել հիվանդանոցում: Այս վիրահատությունը կարող է իրականացվել նաև ամբուլատոր եղանակով, այսինքն, պացիենտը վիրահատվում է առավոտյան, և դուրս գրվում արդեն երեկոյան: Որոշ դեպքերում միայն, հնարավոր է անհրաժեշտություն՝ հիվանդանոցում 1 օր անցկացնելու: Ցավո՞տ է արդյոք հետվիրահատական ընթացքը: Կրծքի փոքրացումը համարվում է քիչ ցավոտ վիրահատություն: Միջամտությունը կատարվում է ընդհանուր անզգայացման պայմաններում, պացիենտը չի զգում որևէ ցավ, իսկ հետվիրահատական շրջանում կիրառում է սովորական անալգետիկներ (Պարացետամոլ), որոնք բավարար են ցավը մեղմելու համար: Որքա՞ն ժամանակ անց կարելի է վերադառնալ աշխատանքին, անցնել սովորական առօրյային: Եթե պացիենտը աշխատում է գրասենյակում, առանց ֆիզիկական ծանրաբեռնվածության, ապա աշխատանքի կարելի է անցնել արդեն 10 օրից: Եթե աշխատանքը կապված է ֆիզիկական ակտիվության հետ, ցանկալի է սպասել 3-4 շաբաթ: Ո՞ր հատվածում են գտնվում հետվիրահատական սպիները, կտրվածքի հետքերը: Սովորաբար կտրվածքներն ունենում են շրջված T-անման տեսք, տեղակայված են լինում հարպտկային շրջանում, հետզհետե դրանք դառնում են ավելի ու ավելի աննկատ, քանի որ գտնվում են մուգ և բաց մաշկի սահմանին: Կտրվածքները կարող են լինել նաև ուղղահայաց և հորիզոնական (թաքնված ստորկրծքային հատվածում): Թույլ արտահայտված հիպերտրոֆիայի դեպքում կտրվածք կարելի է կատարել միայն հարպտկային և ուղղահայաց տարբերակով: Որո՞նք են կրծքի փոքրացման ռիսկերը, եթե կան այդպիսիք: Սա հաճախ կիրառելի, վստահելի վիրահատություն է, Ֆրանսիայում, օրինակ՝ ամենատարածվածներից մեկը: Սակայն, ինչպես ցանկացած վիրահատական միջամտություն, այս դեպքում ևս, վտանգները հազվադեպ են, սակայն՝ հնարավոր: Հավաստագրված, բարձր որակավորում ունեցող պլաստիկ վիրաբույժին դիմելը Ձեզ համար կարող է լինել երաշխիք և ապահովագրել՝ սահմանափակելով ռիսկերի, հնարավոր բարդությունների հավանականությունը, կամ, անհրաժեշտության դեպքում, դրանց գրագետ շտկումը: Տվյալ վիրահատության համար ցանկալի է դիմել հավաստագրված պլաստիկ, ռեկոնստրուկտիվ և էսթետիկ վիրաբույժի, ով ունի այս վիրահատության բավարար փորձ, սա առաջին գրավականն է հետագա բարդությունների բացառման և էսթետիկ լավ արդյունքի: Որպես եզրափակում, ցանկանում եմ նշել, որ կրծքի փոքրացումը համարվում է հուսալի միջամտություն որը տալիս է ոչ միայն էսթետիկ, այլ նաև ֆունկցիոնալ և հոգեբանական կատարյալ արդյունք: Ինչպես ցանկացած վիրահատություն, այն ևս զերծ չէ ռիսկերից, սակայն դրանք հազվադեպ են, երբ իրականացվում է պրոֆեսիոնալ կերպով: Հեղինակ՝ Բորիս Միրզոյան, պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբույժ Հոդվածի թարգմանությունը և խմբագրումը՝ Doctors.am