
73 views
Շատ տնային տնտեսուհիներ, փորձելով խնայել ժամանակը, նախընտրում են որոշ ուտեստներ պատրաստել կամ տաքացնել միկրոալիքային վառարանում: Բայց արդյո՞ք այն այդքան անվնաս է… Միկրոալիքները բարձրորակ ռադիոալիքներ են, որոնք, ի տարբերություն սովորական վառարանի, ներթափանցում են մթերքի մեջ ավելի արագ եւ խորը: Հետեւաբար՝ ուտելիքն ավելի արագ է պատրաստվում կամ տաքանում, բայց դա, իհարկե, չի նշանակում, թե այդ կերպ միկրոալիքները վնասում են մթերքը: Միկորալիքային վառարանում պատրաստված ուտելիքը ռադիոակտիվ չէ: Իրականում միկրոալիքային ճառագայթները նույնն են, ինչ Wi-Fi-ինը կամ հեռուստացույցինը, բայց վառարանում դրանք առավել հզոր են: Սակայն վառարանի կառուցվածքն այնպիսին է, որ այդ ալիքները մնում են վառարանի ներսում եւ չեն ազդում հարակից տարածքի առարկաների կամ մարդկանց վրա: Հենց վառարանն անջատվում է, ալիքներն անհետանում են: Բայց, ամեն դեպքում, վառարանից պետք է որոշ հեռավորություն պահպանել, երբ այն միացված է: Միկրոալիքային վառարանի վնասակարությունը կախված է նրանից, թե որքան հաճախ եք ուտում դրա մեջ պատրաստված կամ տաքացված ուտեստները եւ որքան երկար եք վառարանի կողքին մնում՝ դրա աշխատելու ընթացքում: Միկրոալիքային վառարանի անվնաս օգտագործման ժամկետը 10 տարի է: Õ•Õ£Õ¿Õ¡Õ¯Õ¡Ö€ ÕÕ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤Õ¶Õ¥Ö€ Խուսափեք միկորալիքային վառարանում ուտեստը մետաղական տարաներով տաքացնելուց: Մետաղական սպասքը չի կարող կլանել միկորալիքները, ինչի արդյունքում վառարանը կարող է վնասվել: Միկրոալիքային վառարանում խորհուրդ չի տրվում նաեւ ապակուց տարաներ դնել, քանի որ այն կարող է հալվել: Õ‰Õ« ÕÖ€Õ¡ÕÕ¸Ö'Õ½Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¶Õ¡Õ¥Ö' Õ£Õ¸Ö'Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€ ÕºÕ¡Õ¿Õ¯Õ¥Ö€Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾ Õ½ÕºÕ¡Õ½Ö"Õ¨, Ö"Õ¡Õ¶Õ« Õ¸Ö€ Õ½Õ¸Õ¾Õ¸Ö€Õ¡Õ¢Õ¡Ö€ Õ¶Õ¥Ö€Õ¯Õ¨ Õ´Õ¥Õ¿Õ¡Õ² Õ§ ÕºÕ¡Ö€Õ¸Ö'Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ´: Պետք չէ նաեւ միկրոալիքային վառարանում ուտելիքը տաքացնել փակ տարայով: Չի կարելի խաշած ձուն (ամբողջական վիճակով) տաքացնել միկրոալիքային վառարանում, քանի որ այն կարող է պայթել (խմբ.- ապացուցված է սեփական փորձով): Այս նույն սկզբունքով պետք չէ խտացրած կաթն իր մետաղական տարայով փորձել եփել միկրոալիքային վառարանում: Կաթն ու կաթնամթերքի այլ տեսակներ նույնպես չի խրախուսվում տաքացնել միկրոալիքային վառարանում, քանի որ միկրոալիքները ոչնչացնում են օգտակար կաթնաթթվային բակտերիաները: Չի կարելի սնունդը տաքացնել փայլաթիթեղով պատված կամ ցելոֆանի մեջ: Առաջին դեպքում չենք մոռանում, որ մետաղը հակացուցված է միկրոալիքային վառարաններին, իսկ երկրորդ դեպքում՝ ալիքների տաքությունից ցելոֆանը կարող է հալչել: Լավ միտք չէ նաեւ մեղրը փորձել հալեցնել միկրոալիքային վառարանի միջոցով, քանի որ այն կորցնում է իր բոլոր օգտակար հատկությունները: Աղբյուրը՝ Doctors.am