
59 դիտում
«Սովորեցնել» ծնողներին չվախենալ տենդից և այն ընկալել որպես «ընկեր» բժիշկների ամենադժվար գործերից մեկն է: Խնդիրը նրանում է, որ տենդի մասին ոչ բոլոր պատկերացումներն են ճիշտ. եկեք քննարկենք դրանցից մի քանիսը: Õ"Õ«Ö† 1 . Տենդի դեմ պետք է պայքարել, քանի որ այն հաղթելով մենք կհաղթենք հիվանդությունը (ինֆեկցիան): Õ"Õ¡Õ½Õ¿ 1 . Երեխայի մարմնի ջերմաստիճանի և հիվանդության ծանրության միջև կապը միանշանակ ուղիղ չէ: Երբեմն բարձր ջերմություն ունեցող երեխան ունի ընդամենը վիրուսային ինֆեկցիա, իսկ պնևմոնիա ունեցող երեխան կարող է ունենալ ընդամենը ենթատենդ՝ 37-38 օ C: Տենդն ախտանիշ է, այլ ոչ թե հիվանդություն: Նույնիսկ եթե տենդ հարուցող հիվանդությունը վտանգավոր հիվանդություն է, բժշկությունը չունի տենդի առողջության համար վտանգավոր լինելու մասին փաստեր: Õ"Õ«Ö† 2 . Տենդը վնասում է ուղեղը, իսկ 40 օ C-ից բարձր ջերմության դեպքում արյունը սկսում է եռալ: Õ"Õ¡Õ½Õ¿ 2. Ինֆեկցիաների մեծ մասի դեպքում մարմնի ջերմաստիճանի բարձրացումը կանգնում է և կայունանում է 39,5-40,0 օ C սահմաններում առանց ջերմիջեցնող ընդունելու: Այս ջերմաստիճանը վտանգավոր չէ առողջության համար: Գերտենդը (41 օ C-ից բարձր) հազվադեպ երևույթ է և առավել կարևոր է դրա պատճառի բացահայտումը, քանի որ դա կարող է ավելի վտանգավոր լինել, քանի ինքը գերտենդը: Õ"Õ«Ö† 3. Տենդը վնասում է օրգանիզմին: Õ"Õ¡Õ½Õ¿ 3. Տենդը ինֆեկցիայի դեմ հինավուրց ֆիլոգենետիկ պատասխան է: Ջերմությունը պաշտպանիչ բնույթ ունի. շատ բակտերիաներ և վիրուսներ մահանում են բարձր ջերմության դեպքում, իսկ 38,0 օ C ից բարձր ջերմության դեպքում օրգանիզմի կողմից հիվանդության նկատմամբ հակամարմիններ արտադրող գամմա-ինտերֆերոնի արտադրությունն ուժգնանում է: Եթե ինֆեկցիոն հիվանդության ժամանակ երեխան ունի բարձր ջերմություն, ուրեմն երեխայի առողջության մակարդակը բարձր է: Õ"Õ«Ö† 4. Ցանկացած տենդ պետք է պարտադիր բուժել ջերմիջեցնող միջոցներով և հակաբիոտիկներով: Õ"Õ¡Õ½Õ¿ 4. Գոյություն ունեն հստակ չափանիշներ, որոնց մասին կխոսենք ավելի ուշ, թե երբ է պետք իջեցնել ջերմությունը: Մնացած բոլոր դեպքերում այն կնվազի ինքնուրույն՝ առանց միջամտության: Կայուն կարծիք կա, որ երեք օր բարձր ջերմելու դեպքում պետք է ընդունել հակաբիոտիկ: Ո՞վ է որոշել այդ երեք օրը, պարզ չէ: Շատ վիրուսային ինֆեկցիաների դեպքում ջերմությունը կարող է բարձր մնալ երեք օրից ավելի երկար, իսկ հակաբիոտիկների ընդունումը վիրուսային ինֆեկցիաների դեպքում ռացիոնալ չէ, քանի որ դրանք չեն օգնում պայքարել և կարող են ավելորդ ինտոքսիկացիայի հանգեցնել: Գոյություն ունեն հակաբիոտիկային բուժման նշանակման հատուկ չափանիշներ, որոնք հիմնված են ԱՀԿ խորհուրդների վրա, և որոշումը պետք է ընդունվի բժշկի հետ համատեղ: Õ"Õ«Ö† 4. Õ"Õ¡Ö€Õ´Õ¶Õ« Õ»Õ¥Ö€Õ´Õ¡Õ½Õ¿Õ«Õ³Õ¡Õ¶Õ¨ Õ£Õ¶Õ¡Õ¬Õ¸Õ¾ Õ¯Õ¢Õ¡Ö€Õ±Ö€Õ¡Õ¶Õ¡, Õ¥Õ©Õ¥ Õ¹Õ´Õ«Õ»Õ¡Õ´Õ¿Õ¥Õ¬: Õ"Õ¡Õ½Õ¿ 4. Ոչ, հիվանդությունների մեծ մասի դեպքում ջերմությունը, հասնելով 39,7 – 40,0 օ C, այլևս չի բարձրանում: . Ե՞րբ դիմել բժշկի Եթե ձեր երեխան երեք ամսականից փոքր է և նրա ջերմությունը 38,0 օ C-ից բարձր է, անմիջապես դիմեք բժշկի: Այդքան փոքր երեխայի դեպքում հիվանդության ծանրությունը պետք է գնահատի բժիշկը: Եթե երեխան երեք ամսականից մեծ է, ապա կարևոր է գնահատել նրա արտաքին տեսքը և վարքը: Եթե նա իրեն լավ է զգում և նորմալ հեղուկ է խմում, եթե ջերմությունը շատ բարձր չէ և սկսում է իջնել 24 ժամ հետո, բժշկի դիմելու կարիք չկա: Սակայն որոշ մանկաբույժներ կարող են պահանջել, որ անկախ սիմպտոմներից կամ երեխայի ինքնազգացողությունից, երեխայի մոտ 40 օ C և ավելի ջերմության դեպքում մայրը կապվի իրենց հետ: Մանկաբույժների ամերիկյան ակադեմիան առաջարկում է, որ ծնողները դիմեն բժշկի, եթե երեքից վեց ամսական երեխայի մոտ 38.3 օ C կամ ավելի բարձր ջերմություն է, վեց ամսական երեխայի մոտ 39.4 օ C ջերմություն է, և երեխան ունի ախորժակի կորուստ, հազ, ականջացավի նշաններ, անսովոր անհանգստություն կամ քնկոտություն, փսխում կամ լուծ: . Եթե ձեր երեխայի մոտ նկատում եք հետևյալ նշաններից որևէ մեկը, անմիջապես դիմեք բժշկի՝ անկախ օրվա ժամից և այլ պայմաններից՝ Մաշկի գունատություն, որն ուղեկցվում է երկարատև դողով: Ô¿Õ²Õ¡Õ¶Ö"Õ« Õ´Õ¥Õ» Õ¡Ö€ÕµÕ¸Ö'Õ¶: Արցունքների կամ լացի բացակայություն: Անսովոր թուլություն՝ երեխային դժվար է արթնացնել, իսկ արթնանալուն պես, նա քնում է: Գիտակցության շփոթմունք: Տենդ, որն ուղեկցվում է հեղուկի զգալի կորստով՝ փսխումներով, լուծով և այլն, և որի արդյունքում երեխան ջրազրկվում է (ջրազրկման նշանների մասին կարդացեք այստեղ ) Երեխայի մարմնի ջերմաստիճանը բարձր է 41,0 օ C-ից: Ցանկացած տենդի դեպքում, եթե երեխան երեք ամսականից փոքր է: Եթե տենդին զուգահեռ ցավում է նաև երեխայի փորը: Եթե հիմքեր կան կասկածելու, որ տենդի պատճառը ինֆեկցիան չէ, այլ գերտաքացումը, վնասվածքը կամ թունավորումը, երեխային անմիջապես տարեք հիվանդանոց: Թույլ կամ չընդհատվող լաց: ÔµÖ€Õ¥Ö" Ö…Ö€ Õ¡Õ¶Õ¨Õ¶Õ¤Õ´Õ¥Õ» Õ¢Õ¡Ö€Õ±Ö€ Õ¿Õ¥Õ¶Õ¤: Դժվար (ձայնով) կամ հաճախացած շնչառություն (մինչև 2 ամսական` 60 և ավելի շնչառական շարժում մեկ րոպեում, 2-12 ամսականում՝ 50 և ավելի, 1-5 տարեկան՝ 40 և ավելի:) 37 օ C ջերմությունը «նորմալ» ջերմություն չէ բոլորի համար: «Նորման» շատ պայմանական է, քանի որ 37 օ C միջին վիճակագրական ջերմությունն է: Շատ մարդկանց մոտ նորման ավելի բարձր է կամ ավելի ցածր: Սա հատկապես ճիշտ է երեխաների համար: Հետազոտությունները պարզել են, որ բացարձակ առողջ երեխաների մեծ մասի մարմնի ջերմությունը տատանվում է 35,9–37,5 օ C սահմաններում և ընդամենը մի փոքր մասի մոտ է լինում ուղիղ 37 օ C: Օրվա ընթացքում երեխայի մոտ կարող է մարմնի ջերմաստիճանի զգալի տատանում լինել. սովորաբար, երեկոյան այն մի ամբողջ աստիճան բարձր է, քան առավոտյան: Ջերմության պատճառը կարող է հիվանդությունը չլինել, այլ, օրինակ՝ շատ և դժվարամարս ուտելիք մարսելը, դեռահաս աղջիկների մոտ օվուլյացիան, բժշկի կողմից նշանակված հակահիստամինի և այլ դեղերի կողմնակի ազդեցությունը և այլն: Նյութը ՝ kksenyak.am