
45 views
Հարգելի քաղաքացիներ, Õ"Õ« Õ·Õ¡Ö€Ö" Õ´Õ¡Ö€Õ¦Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¯Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¯Õ¥Ö€ÕºÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ®Õ¶Õ¶Õ¤Ö…Õ£Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¢Õ¡ÕªÕ¡Õ¶Õ´Õ¸Ö'Õ¶Ö"Õ¶Õ¥Ö€Õ« ÕºÕ¥Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÕºÕ¡Õ¿Õ¾Õ¥Ö€Õ« Õ¿Õ¥Õ²Õ¡Õ¤Ö€Õ´Õ¡Õ¶ Õ´Õ¥Ö€ÕªÕ´Õ¡Õ¶ Õ´Õ¡Õ½Õ¸Õ¾ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ¥Õ´ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€Õ¸Ö'Õ´ ÕºÕ¡Ö€Õ¦Õ¡Õ¢Õ¡Õ¶Õ¥Õ¬ Õ½Õ¿Õ¥Õ²Õ®Õ¾Õ¡Õ® Õ«Ö€Õ¡Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯Õ¨. Բժշկական ծառայությունների, այդ թվում ծննդօգնության ծառայության կազմակերպման վերաբերյալ որոշումներ ընդունելիս առողջապահության նախարարությունը բացառապես առաջնորդվում է իր կանոնադրական նպատակների և խնդիրների իրագործմամբ` տվյալ դեպքում մոր և մանկան առողջության պահպանմամբ և հիվանդացության, մահացության ցուցանիշների նվազմամբ: Հենց այս նպատակների իրագործման համատեքստում թվով 9 մարզային առողջության կենտրոնների մասով 2020 թվականի համար պետական պատվերի տեղադրման հանձնաժողովի կողմից (որի նախագահը հանդիսանում եմ ես) կայացվել է մերժման որոշում մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների մասով, որը զեկուցվել է նախարարին և հանձնաժողովի որոշումների հիմքով արձակվել են նախարարի համապատասխան հրամանները: Ô±ÕµÕ½ÕºÕ¥Õ½, 2018 Õ©Õ¾Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ«Õ¶, Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¶Õ¸Ö€Õ¡Õ®Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ (0-27 Ö…Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡Õ¶Õ¥Ö€) Õ´Õ¡Õ°Õ¥Ö€Õ¨ 182-Õ¶ Õ¥Õ¶, Õ´Õ¥Õ¼Õ¥Õ¬Õ¡Õ®Õ«Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨` 623: Õ'Õ¡Õ¾Õ¸Õ¾ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ¶Õ·Õ¥Õ´, Õ¸Ö€ 2019-Õ«Õ¶ Õ¡Ö€Õ±Õ¡Õ¶Õ¡Õ£Ö€Õ¾Õ¥Õ¬ Õ§ 13 Õ´Õ¡ÕµÖ€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ´Õ¡Õ°: Կոչ եմ անում մարզային տվյալ հաստատությունների աշխատակիցներին չշահարկել այն, թե իրենց մոտ մայրական մահ չի արձանագրվել: Ոլորտի ցանկացած մասնագետի համար պարզ է, որ հղիության ժամանակ բարդությունների առաջացման և դրանց իդենտիֆիկացման դեպքում ծննդկաններն ուղղորդվում են Երևանում տեղակայված 3ա և 3բ մակարդակ ունեցող ծննդատներ, որտեղ ինչպես թվերը ցույց են տալիս, ոչ միշտ է հնարավոր լինում փրկել մոր և մանկան կյանքը և առողջությունը: Պատճառները բազմաթիվ են և դրանց թվին է դասվում նախածննդյան շրջանում բարդությունների, պաթոլոգիաների ուշացած հայտնաբերումը, ոչ ճիշտ ժամանակին ուղղորդումը դեպի նեղ մասնագիտացված կենտրոններ: Չստորադասելով և չնվազեցնելով յուրաքանչյուր բժիշկի մասնագիտական ներուժն ու որակները՝ անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ ընդունած ծնունդների փոքր թիվը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն հանգեցնում է նաև անձնակազմի մասնագիտական որակավորման կորստի։ Աչաջրի առողջության կենտրոնում 2018-ին ընդունվել է թվով 88 ծնունդ, իսկ 2019-ի առաջին 11 ամիսների ընթացքում 75 ծնունդ։ Այստեղից պարզ է դառնում, որ 4-5 օրը մեկ ընդունվում է 1 ծնունդ: Ավելին` կենտրոնում չկա վիրահատարան, չկա ինտենսիվ թերապիայի ծառայություն, չկա անեսթեզիոլոգ և նեոնատոլոգ: Սա ինքնին պոտենցիալ վտանգ է ներկայացնում թե ծննդկանի, թե նորածնի համար, քանի որ ցանկացած ծննդաբերություն՝ նույնիսկ չբարդացած, կարող է ունենալ անկանխատեսելի ընթացք, և պահանջում է համապատասխան որակավորում ունեցող մասնագիտացված բուժանձնակազմի անհապաղ միջամտություն։ Տվյալ կենտրոնի օրինակով ծառայությունը չպետք է գործեր դեռևս 2019-ին, սակայն կազմակերպությանը տրվել է 1,5 տարի ժամանակ՝ բարձրացնելու ծնունդների թիվը և ծննդօգնության կազմակերպման համար կենսական անհրաժեշտություն ներկայացնող պայմաններ ապահովել: Առանձնահատուկ նշեմ, որ պետությունը ի դեմս առողջապահության նախարարարության որևէ ֆինանսական տնտեսում չի իրականացնում տվյալ որոշումների պարագայում, քանի որ ցանկացած ծննդօգնության դեպք փոխհատուցվում է և շարունակվելու է փոխհատուցվել Հայաստանի բոլոր քաղաքացիների համար: Այսինքն, նույն Աչաջրի բնակիչը երբ ծննդօգնություն է ստանում հանրապետության որևէ կենտրոնում, այսպես թե այնպես պետությունը փոխհատուցում է տվյալ կենտրոնին համապատասխան գումարը: Ավելին` միայն առողջապահական բաղադրիչի ապահովման մասով դեմոգրաֆիկ ցուցանիշները խթանելու, ծնելիության մակարդակը բարձրացնելու համար կառավարությունը 2020-ի համար առողջապահական բնագավառին հատկացրել է հավելյալ 1,9 մլրդ դրամի միջոցներ, որի շնորհիվ իրականացվելու են մի շարք առողջապահական համալիր միջոցառումներ՝ ծնելիության բարձրացմանն ուղղված: Ինչ վերաբերում է տվյալ 9 կենտրոնների ծննդօգնության ծառայություններին, պետք է արձանագրել, որ դրանք ֆինանսական առումով ավելի քան ծախսարդյունավետ չեն, այսինքն՝ պետությունից ստացված ծննդօգնության փոխհատուցման գումարները նման փոքր ծավալների դեպքում չեն բավարարի նույնիսկ պատշաճ կադրային և տեխնիկական ապահովածություն ունենալու համար: Նման կենտրոններին առաջարկում եմ զարգացնել շտապ բժշկական օգնության ծառայությունը` հենց նույն ծննդկաններին առավել մասնագիտացված ծննդօգնության ծառայություն ունեցող կենտրոններ հասցնելու նպատակով, որի դիմաց բոլոր կենտրոնները ստանում են և կստանան անհրաժեշտ պետական ֆինանսավորում: Ամփոփելով վերոգրյալը, խնդրում եմ հանրության և հասարակության բոլոր ներկայացուցիչներին չշահարկել, չքաղաքականցել և չխեղաթյուրել իրականությունը, քանի որ խոսքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` մայրերի և երեխաների կյանքի և առողջության մասին է: Ինչ վերավերում է համապատասխան բժշկական անձնակազմին, ապա առողջապահության նախարարությունը հայտնում է իր պատրաստակամությունը՝ փորձելու օգնել այլ բժշկական կենտրոններում և/կամ/ միջին բուժանձնակազմի մասով նույն կենտրոնի այլ ծառայությունում աշխատանք գտնելու հարցում: Նյութի աղբյուրը՝ այստեղ