
97 views
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է ԱՄՆ «Հայ ակնաբուժական նախագիծ» (ՀԱՆ) բարեգործական կազմակերպության և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԼԱՄՀ) ղեկավար կազմերի հետ: Õ€Ô±Õ†-Õ¨, Õ¡Õ¯Õ¶Õ¡Õ¢Õ¸Ö'ÕªÕ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¸Õ¬Õ¸Ö€Õ¿Õ« Õ¬Õ¡Õ¾Õ¡Õ£Õ¸Ö'ÕµÕ¶ Õ´Õ¡Õ½Õ¶Õ¡Õ£Õ¥Õ¿Õ¶Õ¥Ö€Õ« Õ¶Õ¥Ö€Õ£Ö€Õ¡Õ¾Õ´Õ¡Õ´Õ¢, Õ·Õ¸Ö'Ö€Õ» 25 Õ¿Õ¡Ö€Õ« Õ§, Õ«Õ¶Õ¹ Õ¡Õ¯Õ¶Õ¡Õ¢Õ¸Ö'ÕªÕ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¢Õ¡Ö€Õ±Ö€Õ¸Ö€Õ¡Õ¯ Õ®Õ¡Õ¼Õ¡ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ Õ§ Õ¿Ö€Õ¡Õ´Õ¡Õ¤Ö€Õ¸Ö'Õ´ Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ« Õ¢Õ¸Õ¬Õ¸Ö€ Õ´Õ¡Ö€Õ¦Õ¥Ö€Õ« Ö"Õ¡Õ²Õ¡Ö"Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¸Ö' Õ£ÕµÕ¸Ö'Õ²Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡ÕµÕ¶Ö"Õ¶Õ¥Ö€Õ¸Ö'Õ´: Հյուրերը ներկայացրել են իրենց ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ինչպես նաև համատեղ նախաձեռնած առողջապահական տվյալների պահպանման և փոխանակման «Ավետիս» երեխաների առողջության խնամքի էլեկտրոնային հարթակը՝ իր առանձնահատկություններով և հնարավորություններով: «Ավետիս»-ը տրամադրում է տվյալների վիզուալիզացիա և վերլուծություն, հավաքագրում է տվյալներ առողջապահական ծառայություն տրամադրող ցանկացած վայրից ու աջակցում է և բժշկի աշխատանքին և պացիենտին: Այն մոդուլային համակարգ է, որը նախատեսված է սկսել հիմնական բաղադրիչներով, ապա՝ ժամանակի ընթացքում դրանք համալրել նորերով: Այս համակարգը սկզբնական փուլում ներկայացվում է որպես առողջապահական գործիք ակնաբուժության ոլորտմ: Քննարկվել են նաև ՀԱՆ-ի կողմից պարբերաբար իրականացված դպրոցական ակնային սկրինինգների արդյունքները, որոնց ընթացքում ստուգվում է դպրոցականների տեսողությունը: Գործընկերները նշել են, նախատեսում են կրկին անցկացնել դպրոցականների տեսողության լայնամասշտաբ սկրինինգ՝ հանրապետության ողջ տարածքում` անհրաժեշտության դեպքում երեխաներին ուղեգրելով հետագա խորացված ակնային հետազոտությունների ու բուժման: ՀԱՆ-ի տնօրեն Նունե Եղիազարյանը ընդգծել է, որ Գեղարքունիքի մարզում կայանած աչքի շարժական հիվանդանոցը շարունակում է գործել: Նաև նշել է, որ «Ակնային առողջապահական համակարգի վերականգնում ՀՀ մարզերում» ծրագրի շրջանակում մարզային ակնաբուժական կենտրոններ են բացվել Իջևանում, Սպիտակում, Կապանում և Գյումրիում: Մինչև 2020 թվականը նախատեսում են 5-րդ կենտրոնը բացել Վայոց ձորում: Արսեն Թորոսյանը ողջունել ու դրական է գնահատել նրանց կատարած ահռելի աշխատանքը և շնորհակալություն հայտնել շարունակական համագործակցության համար: