
133 դիտում
Նախքան հղիություն պլանավորելը, անպայման հետազոտեք Ձեր Վահանաձև գեղձը և' սոնոգրաֆիկ,և արյան մեջ վահանաձև գեղձի ֆունկցիոնալ գլխավոր հորմոնները `Թիրեոտրոպ հորմոն`TTH և Թիրոքսին ազատ հորմոնը `T4 free ։ Ինչո՞ւ նախքան հղիությունը։ 1) Եթե Ձեզ մոտ հայտնաբերվի Վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարում ` #հիպոթիրեոզի տեսքով(ցածր արտադրողականություն,Թիրոքսին ազատ հորմոնի ,նորմայից ցածր ,տվյալներ),ապա Ձեզ անհրաժեշտ է էնդոկրինոլոգի `ներզատաբանի,կոնսուլտացիա։Եվ էնդոկրինոլոգը կշտկի բոլոր ֆունկցիոնալ խանգարումները `նշանակելով համապատասխան դոզաչափով փոխարինող թերապիա `Էութիրոքս կամ Լեվոթիրոքսին դեղերի տեսքով։ 2) Ինչո՞ւ նախքան հղիությունը։Որովհետև մեր գլխուղեղի հիպոֆիզում արտադրվող Թիրեոտրոպ հորմոնը ` ТТГ ,TTH ,շատ շատ նման է հղիության հորմոնին`խորիոնալ գոնադոտրոպինին (хорионический гонадотропин) : ՏԵՍԵՔ,երբ Դուք հանձնում եք Թիրեոտրոպ հորմոնը արդեն հղի ժամանակ, ապա մենք սխալ պատասխան եք ստանալու ,շատ ցածր մակարդակ, որը բնորոշ է տոքսիկ խպիպին ,(հիպերթիրեոզ կամ Բազեդովյան հիվանդություն)։ Կրկին հարց է ծագում, ինչու՞։Որովհետև հղիության հորմոն Խորիոնալ գոնադոտրոպինը մինչև հղիության 12֊րդ շաբաթը աճում է երկրաչափական պրոգրեսիայով։ #Խորիոնալ #գոնադոտրոպինը խթանում է Վահանաձև գեղձի ֆունկցիան այնպես, ինչպես մեր "դիրիժոր "հորմոն Թիրեոտրոպը (ТТГ, TTH): Խորիոնալ գոնադոտրոպինը խթանելով մեր #Վահանաձև #գեղձի ֆունկցիան, արտադրվում են մեծ քանակությամբ ազատ թիրոքսին `T4 free,T4 свободный): Եվ, քանի որ մեր օրգանիզմում կան բարդ հորմոնալ կապեր,ուստի մեր գլխուղեղը քիմիական ազդակ է ստանում ,որ մեր արյան մեջ շատ բարձր քանակությամբ Վահանաձև գեղձի հորմոններ են շրջանառում։Եվ ,ի պատասխան կարգավորիչ գործառույթների, մեր գլխուղեղի հիպոֆիզար Թիրեոտրոպ հորմոնի `(ТТГ ,TTH) քանակությունը իջնում է ,որովհետև իր գործը բավականին անհրաժեշտ քանակությամբ կատարվել է։ Հիմա,հարցը ինչու՞մն է։Եթե մինչև 12 շաբաթական #հղիություն հանձնվի վերոնշյալ հորմոնը,ապա կստացվի, թե կինը ունի տոքսիպ խպիպ։Որպեսզի խուսափենք այս խառնաշփոթից, ապա կամ մինչև հղիություն, կամ էլ հղիության գոնե 14֊15 շաբաթականից հանձնել Թիրեոտրոպ ( TTH ,T4 свободный ) հորմոնը։ 23) ,եթե արդեն կա հաստատված ներարգանդային զարգացող հղիություն, ապա մանկաբարձ֊գինեկոլոգի և էնդոկրինոլոգի համատեղ այցով կնշանակվի թիրոքսին հորմոնի հավելյալ 25մգ, դեղաչափ ,որը շատ անհրաժեշտ է զարգացող հղիության համար։Վահանաձև գեղձի հորմոնները մեր օրգանիզմի "նյութափոխանակության դիրիժոր " հորմոններն են։ Պրոցեսների մեկնաբությունը շատ բարդ է հասկանալ ոչ բժիշկ մարդկանց համար, բայց,գոնե կարելի է մոտավոր պատկերացում կազմել պլանավորվող այցերի և կատարվող հետազոտությունների մասին։ Եղեք տեղեկացված, սիրելի կանայք և մայրեր։ Ô²ÕªÕ«Õ·Õ¯`ÔºÕ¡Õ¶Õ¶Õ¡ Ô²Õ¡Õ¬Õ¡ÕµÕ« Õ€Õ¸Õ¾Õ°Õ¡Õ¶Õ¶Õ«Õ½ÕµÕ¡Õ¶ Tempus Med