
143 դիտում
Նորածնի ֆիզիկական զարգացման ցուցանիշները կախված են ծնողների տարիքից, նրանց հասակից և կշռից, նորածնի սեռից, մոր առողջական վիճակից, նրա սննդից ու կյանքի պայմաններից: Տղաների միջին քաշը ավելի մեծ է, քան աղջիկներինը: Հասուն նորածնի միջին քաշը 3500±500 գ է, իսկ հասակը՝ 51±2 սմ: Գլխի շրջագիծը 34-37 սմ է, իսկ կրծքավանդակի շրջագիծը՝ 1-2 սմ պակաս, այսինքն՝ 33-35 սմ: Միջինում երեխան պետք է ամեն ամիս ավելացնի ոչ պակաս քան 500 գ: Գլխի շրջագիծը ավելանում է շաբաթական 0.5 սմ-ով, այիսնքն՝ 2-2.5 սմ-ով առաջին ամսվա ընթացքում: Հասակի միջին ավելացումը 1 ամսում կազմում է 2 սմ: Õ†Õ¸Ö€Õ¡Õ®Õ«Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Ö"Õ¸Ö'Õ¶Õ¨ Ö‡ Õ¡Õ¯Õ¿Õ«Õ¾Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Ô±Õ¼Õ¸Õ²Õ» Õ¶Õ¸Ö€Õ¡Õ®Õ«Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ´Õ¸Õ¿ Õ¯Ö€Õ¯Õ¶Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Ö"Õ¸Ö'Õ¶ Ö‡ Õ¡Ö€Õ©Õ¸Ö'Õ¶ Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯Õ« ÖƒÕ¸Ö'Õ¬Õ¥Ö€Õ¨: Երեխան քնում է 50 րոպեից-2 ժամ, իսկ արթուն մնում է 10-30 րոպե: ÕˆÖ'Õ¿Õ¥Õ¬Õ¸Ö' Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ°Õ¡Õ½Õ¸Ö'Õ¶ Õ¶Õ¸Ö€Õ¡Õ®Õ«Õ¶Õ¨ Õ¡Ö€Õ©Õ¶Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ«Õ¶Ö"Õ¶Õ¸Ö'Ö€Õ¸Ö'ÕµÕ¶: Անհասները, որոնք ծնվել են մինչև 28 շաբաթական հղիության ժամկետը, անընդհատ գտնվում են քնած վիճակում: Երբ որ նրանց հպվում եք, նրանք կամ փոխում են իրենց դիրքը, կամ բացում են աչքերը, այդ արթուն վիճակը տևում է մի քանի րոպե: Անհասները, որոնք ծնվել են 32 շաբաթական և ավելի ժամկետային հղիությունից, կարող են ինքնուրույն արթնանալ, և նրանց մոտ արդեն նկատվում է քնելու և արթուն վիճակի հերթափոխը: Հետագայում արթուն վիճակը ավելի երկար է տևում, և 37 շաբաթական հասակում ծնվածները կարող են ունենալ բարձր ճիչ: Երեխայի լացի պատճառները Սովածություն ( ոչ բավարար կաթնարտադրության, ոչ ճիշտ կերակրման դեպքում) Անհարմարություն (շոգ է, ցուրտ կամ տակաշորերը կեղտոտ են, թաց) Հոգնածություն (շատ այցելուների առկայություն) Հիվանդություն (ականջի բորբոքում, փորացավ և այլն) Մանկական արհեստական սնուցում (կովի կաթ, արհեստական խառնուրդներ) Մեծ «պահանջներով» երեխաներ Նորածնի սնուցումը Ներկայումս հասուն, առողջ նորածնին մոտեցնում են կրծքին անմիջապես ծննդաբերությունից հետո: Խորհուրդ է տրվում մոր և մանկան համատեղ կեցությունը, կերակրման ռեժիմը ազատ է՝ ըստ երեխայի պահանջի, առանց գիշերային ընդմիջումների. Կրծքով կերակրվող երեխան մինչև 6 ամսականը չի ստանում ոչ մի այլ սնունդ, բացի կրծքի կաթից: Խորհուրդ չի տրվում տալ ջուր, թեյ, այլ հյութեր: Հավելյալ սնունդը պետք է տալ 6 ամսականից: Աղբյուրը՝ Doctors.am