
99 просмотры
Հայտնի, որ նուշն ու նուշի յուղը օգտակար բազմաթիվ հատկություններ ունեն։ News.am STYLE-ը ձեզ է ներկայացնում, թե ինչով է նուշը յուղը օգտակար մաշկի եւ մազերի խնամքի հարցում։ 1.Õ†Õ¸Ö'Õ·Õ« ÕµÕ¸Ö'Õ²Õ¨, Õ¸Ö€ÕºÕ¥Õ½ Õ¤Õ¥Õ´Ö"Õ« Õ°Õ¡Õ¯Õ¡Õ¿Õ¡Ö€Õ«Ö"Õ¡ÕµÕ«Õ¶ Ö"Õ½Õ¸Ö'Ö" Վիտամին E-ի բարձր պարունակության շնորհիվ կոսմետիկ նուշի յուղը հիանալի այլընտրանք է հակակնճիռային քսուքներին։ Այն հարթեցնում է դեմքի մաշկը՝ վերականգնելով դրա առաձգականությունն ու տոնուսը, ձգելով օվալը եւ թարմացնելով դեմքի երանգը։ 2.ÕˆÖ€ÕºÕ¥Õ½ Õ±Õ¥Õ¼Ö"Õ¥Ö€Õ« Ö"Õ½Õ¸Ö'Ö" Յուղում առկա վիտամին A-ն օգնում է խոնավեցնել մաշկը եւ պաշտպանել այն շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից ու լվացող միջոցների ագրեսիվ բաղադրիչներից: 3.ÕˆÖ€ÕºÕ¥Õ½ Õ¯Õ¸ÕºÕ¥Ö€Õ« Ö"Õ½Õ¸Ö'Ö" Նուշի յուղն ունի թեթեւ տեքստուրա եւ չի առաջացնում այտուցներ, ուստի այն կարելի է քսել նույնիսկ կոպերի նուրբ մաշկին՝ աչքերի շուրջ բարակ կնճիռները հարթելու համար։ 4.Որպես մազերի աճի արագացուցիչ Ինչպե՞ս օգտագործել նուշի յուղը մազերի աճի համար: Շաբաթը 2-3 անգամ մերսման շարժումներով քսեք մազերի արմատներին, եւ դրանց աճը կարագանա գրեթե 2 անգամ։ 5.Որպես հակացելյուլիտային միջոց Նուշի յուղով մերսման դեպքում մարմնի մաշկը կձեւափոխվի՝ մակերեսը կդառնա ավելի հարթ, առաձգական, եւ բշտիկները կվերանան։ Բացի այդ, նուշի յուղն օգնում է մարմնի վրա առկա գծերի առկայության դեպքում։ 6.Որպես այրվածքների դեմ միջոց Նուշի յուղը հիանալի խնամքի միջոց է այրավածք ստացած մաշկի համար. այն խոնավեցնում է, հանգստացնում եւ միեւնույն ժամանակ վերացնում կարմրությունը: 7.Որպես պզուկների դեմ միջոց Խնդրահարույց մաշկի տերերը կգնահատեն նուշի յուղի հակաբակտերիալ ազդեցությունը, որն ապահովում է դրա մաս կազմող վիտամին F-ը: Գիշերն այն քսեք խնդրահարույց հատվածում, իսկ առավոտյան ատելի բշտիկից հետք չի մնա: 8.ÕˆÖ€ÕºÕ¥Õ½ Õ´Õ¡Õ¦Õ¥Ö€Õ« Õ¤Õ«Õ´Õ¡Õ¯ Մազերն ավելի հարթ, փայլուն եւ ծավալուն դարձնելու համար՝ առատորեն քսեք նուշով մազերի դիմակը ողջ երկարությամբ, փաթեթեք սրբիչով եւ թողեք մեկ ժամ, ապա լվացեք տաք ջրով ու մի քիչ շամպունով: Աղբյուրը՝ Ivona.ua