
71 просмотры
2022 թվականի մայիսի 23-ից շրջանառության մեջ է դրվել «Դավիթ Բեկ» արծաթե հուշադրամը: « Արմենպրես »-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից: Դավիթ Բեկը (ծննդյան թիվն անհայտ է, մահացել է 1728 թ. վերջին) հայ ազգային-ազատագրական շարժման առաջնորդ է, զորավար: Ծառայել է Վրաց թագավոր Վախթանգ VI-ի բանակում: Սյունիքի հայերի խնդրանքով իր զորախմբով 1722 թ. սեպտեմբերին մտել է Սիսիան և Կապան ու ղեկավարել օտար զավթիչների դեմ բռնկված ժողովրդական շարժումը: 1722-1725 թթ. ազատագրել է ամբողջ Սյունիքը իրանական զորախմբերից ու մահմեդական զավթիչներից: Կարճ ժամանակահատվածում կազմակերպել է հայկական կանոնավոր զորագնդեր ու կարգավարժ բանակ, վերականգնել հին բերդերն ու ամրությունները, ստեղծել ռազմական հենակետեր՝ հիմնելով հայկական անկախ իշխանապետություն՝ Հալիձոր կենտրոնով: 1725-1727 թթ. օսմանյան բանակը փորձել է գրավել Սյունիքը: 1727 թ. փետրվարի 26-ին Դավիթ Բեկն իր զորքով ամրացել է Հալիձորի բերդում, հերոսաբար կռվել այն պաշարած թուրքական գերակշիռ զորքերի դեմ, մարտի 4-ին անսպասելի հակագրոհով ջախջախել և փախուստի մատնել նրանց Սյունիքի սահմաններից դուրս: Հալիձորի ճակատամարտում ոչնչացվել է 13000 թուրք ասկյար, թշնամուց առգրավվել է 148 մարտական դրոշ։ Ձեռք բերված հաղթանակը մեծապես նպաստել է Սյունիքի և Արցախի հայ ազատագրական շարժման համախմբմանն ու հայկական զորքերի հետագա հաջողություններին: Դավիթ Բեկը հայրենասիրության խորհրդանիշ է, հայ ժողովրդի ազատագրական պայքարի ռահվիրա: Դավիթ Բեկին են նվիրված Րաֆֆու «Դավիթ Բեկ» պատմավեպը, Արմեն Տիգրանյանի համանուն օպերան և Համո Բեկնազարյանի գեղարվեստական կինոնկարը։ Դավիթ Բեկի հուշարձանը կանգնեցվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում, նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում և Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում: Դիմերես՝ Հալիձորի բերդապարիսպը Խուստուփ լեռան ֆոնին, ջահի և թրի պատկերներ: Դարձերես՝ դրվագ Դավիթ Բեկի հուշարձանից՝ Կապանում (քանդակագործներ՝ Ս. Բաղդասարյան, Մ. Նուրիջանյան, 1978 թ.), ձիու ոտքերի տակ թափված զենքի պատկերներ: Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան: Õ€Õ¸Ö'Õ·Õ¡Õ¤Ö€Õ¡Õ´Õ¨ Õ°Õ¡Õ¿Õ¾Õ¥Õ¬ Õ§ Ô¼Õ¥Õ°Õ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ« Õ¤Ö€Õ¡Õ´Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´: Տեխնիկական չափանիշները Ô±Õ¶Õ¾Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡Ö€ÕªÕ¥Ö"Õ¨ 1000 Õ¤Ö€Õ¡Õ´ Õ"Õ¥Õ¿Õ¡Õ²Õ¨/Õ°Õ¡Ö€Õ£Õ¨ Õ¡Ö€Õ®Õ¡Õ© 9250 Õ"Õ¡Õ·Õ¨ 33,6 Õ£ Տրամագիծը 40,0 մմ ÕˆÖ€Õ¡Õ¯Õ¨ ÕºÖ€Õ¸Ö'Ö† Ô´Ö€Õ¡Õ´Õ¡Õ·Õ¸Ö'Ö€Õ©Õ¨ Õ¡Õ¿Õ¡Õ´Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€ Ô¹Õ¸Õ²Õ¡Ö€Õ¯Õ´Õ¡Õ¶ Ö"Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¨ 250 Õ°Õ¡Õ¿ Ô¹Õ¸Õ²Õ¡Ö€Õ¯Õ´Õ¡Õ¶ Õ¿Õ¡Ö€Õ¥Õ©Õ«Õ¾Õ¨ 2022