
147 views
Պահպանակը մարդկության պատմությանը հայտնի ամենառաջին բեղմնականխիչ միջոց է: Պահպանակի պատմությունը սկիզբ է առնում մեզանից հազարավոր տարիներ առաջ: Ենթադրվում է , որ ժամանակակից պահպանակներին նմանվող պահպանակ օգտագործել են հին եգիպտացիները դեռևս մ.թ.ա. 950 թ-ից: Պահպանակները օգտագործել են նաև հին հռոմեացիները: Դրանք պատրաստում էին կենդանիների ` ոչխարի կամ այծի աղիներից: Պահպանակի առաջին ցուցադրությունը հանրությանը կատարվել է 15-րդ դարում Իտալիայում գաբրիել Ֆալոպի կողմից: Այս ժամանակ պահպանակի կիրառման հիմնական նպատակը սիֆիլիսով վարակման կանխումն էր, ինչն այդ տարիներին Իտալիայում դարձել էր աղետալի համաճարակ: Պահպանակ պատրաստելու համար նա օգտագործել էր կտավ: Ֆալոպը նաև իրականացրեց գիտական փորձ` թվով 1100 տղամարդու մասնակցությամբ` ապացուցելու համար, որ պահպանակը կանխում է իֆիլիսով վարակվելը: Արդյունքում նրանցից ոչ մեկը չվարակվեց սիֆիլիսով: Condom <պահպանակ> բառի ծագումնաբանությունը դեռևս մնում է անհայտ: Ժողովրդական պատումները վերագրում են այն դրա տեղծողին ` Կառլոս թագավորի պալատական Կոնտոնին, որը պահպանակներ էր մատակարարում թագավորին: Սակայն, շատ ավելի ավանական է , որ բառի անվանումը ծագել է լատիներեն Condus բառից, որը նշանակում է <տարա> կան < անոթ>: 1700-ական թվականներին կենդանու աղիներից պատրաստված պահպանակը դառնում է շատ պոպուլյար: Արդեն արժեվորվում է պահպանակի ոչ միայն սեռավարակների կանխարգելիչ, այլև բեղմնականխիչ հատկությունը: Այդ արիներին պահպանակը բավականին թանկ արժեր, սակայն այն կարելի էր լվանալ և նորից օգտագործել: Ճապոնիայում կիրառվել են 2 տիպի պահպանակ: <Կավագատա> , որը պատրաստված էր բարակ կաշվից և <կաբուտոգարա>` պատրաստված կիրայի պատյանից կամ եղջյուրներից: Արձանագրությունները վկայում են , որ 19-րդ դարի հայտնի սրտակեր Կազանովան կանոնավոր կերպով օգտագործել է պահպանակ, որին նա անվանել է <անգլիական հեծյալի թիկնոց>: Պահպանակները Եվրոպայում օգտագորվել են և հիվանդություններից պաշտպանվելու և ապօրինի երեխաների ծնունդը կանխելու նպատակով: Այսպես, միջնադարում եվրոպական արքունիքում և բարձրաշխարհիկ հասարակության շրջանում տղամարդիկ սեռական հարաբերություն էին ունենում իրենց կնոջ հետ միայն երեխա ունենալու նպատակով: Այնուհետև, խնայելով իրենց կանանց հղիանալու վտանգից, շատ երեխաներ չունենալու նպատակով /որպեսզի հարստությունը չբաժանվի մեծ թվով ժառանգների միջև/ ` նրանք սովորաբար օգտվում էին մարմնավաճառների ծառայություններից: Ռետինե պահպանակները հայտնվեցին 1840-ական թվականներին ` կաուչուկի վուլկանացման հայտնագործությունից քիչ անց: Վուլկանացումը ռետինը մշակելու մի մեթոդ է, որի ընթացքում հում ռետինը ենթարկվում է ջերմային մշակման և ավելացվում է ծծումբ: Վուլկանացման շնորհիվ հում ռետինը ձեռք է բերում առաձգականություն և ամրություն, և դառնում է շատ հարմար նյութ պահպանակ պատրաստելու համար: Լատեքսից պատաստված պահպանակներն ի հայտ եկան 1930-ական թվականներին: Ներկայումս կան պահպանակների բազմաթիվ տեսակներ, որոնք տարբերվում են իրենց չափերով, ձևով, գույնով և համով: Նոր հազարամյակը նույնպես նորանոր հետքրքիր փոփոխություններ մտցրեց պահպանակի պատմության մեջ այնպես, որ հիմա պահպանակի ապագան շատ ավելի պայծառ է թվում, քան` երբևէ: Գաբրիել Ֆալոպ` Պահպանակի օգտագործման առաջին ջատագովը: Õ†ÕµÕ¸Ö'Õ©Õ« Õ¡Õ²Õ¢ÕµÕ¸Ö'Ö€` http://aroxjblog.am/