61 views
Մրգերի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն, սակայն քչերին է հայտնի, որ կան նաև մրգեր, որոնց պտղամսից ոչ պակաս օգտակար կարող են լինել նաև կորիզները: Մասնագետները ներկայացրել են ամենաօգտակար կորիզներն ու սերմերը, որոնք կօգնեն ազատվել տարբեր առողջական խնդիրներից: Այս մասին գրում է med.tert.am -ը: 1. Խաղողի կորիզներ Խաղողի կորիզների մեջ պարունակվում են յուրահատուկ նյութեր, որոնք ամրապնդում են սրտանոթային համակարգը, երիտասարդացնում են գլխուղեղի բջիջները և բարելավում են մաշկի վիճակը՝ դարձնելով այն ավելի հարթ ու առաձգական: 2. Կիվիի սերմեր Կիվին և կիվիի սերմերը հարուստ են վիտամին E-ով, իսկ այս վիտամինն անչափ կարևոր է մազերի ու եղունգների համար: Բացի այդ, սննդակարգում կիվի ներառելու դեպքում կարելի է հեշտությամբ ազատվել աչքերի այտուցվածությունից: 3. Նարնջի սերմեր Նարնջի սերմերը պարունակում են սալիցիլաթթու, որն օգնում է ազատվել գլխացավից: Բացի այդ, այն հարուստ է վիտամին B17-ով, որն օգնում է հաղթահարել օնկոլոգիական հիվանդություններն ու սնկային ախտաբանությունները: Սակայն այս սերմերից օգուտ ստանալու համար դրանք հարկավոր է ուտել լավ ծամելով: 4. Ձիթապտղի կորիզներ Ձիթապտղի կորիզները պարունակում են տարրեր, որոնք արագացնում են օրգանիզմից տոքսինների դուրսբերման գործընթացը, կարգավորում են նյարդային համակարգի աշխատանքը և մեղմում են ասթմայի նոպաները: 5. Նռան սերմեր Նուռն անչափ համեղ ու օգտակար միրգ է, սակայն ոչ պակաս օգտակար են նաև դրա սերմերը, որոնք օգնում են ազատվել դյուրագրգիռությունից ու նյարդայնությունից: 6. Ձմերուկի սերմեր Ձմերուկի սերմերը ոչ միայն համեղ են, այլև շատ օգտակար, քանի որ օգնում են կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը: 7. Ծիրանի կորիզներ Ծիրանի կորիզները պարունակում են հզոր հակաքաղցկեղային նյութ՝ վիտամին B17, որն օգնում է քաղցկեղից տառապող հիվանդներին հեշտությամբ պայքարել հիվանդության դեմ: Սակայն հարկ է հիշել, որ այս սերմերը ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել, քանի որ դրանք կարող են նաև վնասակար լինել: Մասնագետները խորհուրդ են տալիս օրական ուտել առավելագույնը 5-7 ծիրանի կորիզ: 8. Խնձորի սերմեր Անչափ օգտակար են նաև խնձորի սերմերը, որոնք հարուստ են յոդով ու վիտամին B17-ով: Այս սերմերն օգնում են կանխել քաղցկեղի բջիջների տարածումն ու նվազեցնում են օրգանիզմի հոգնածության մակարդակը: Սակայն այս դեպքում նույնպես հարկավոր է շատ ուշադիր լինել ու չչարաշահել, քանի որ այս սերմերը նույնպես կարող են վտագավոր լինել: Նյութի աղբյուրը՝ med.tert.am