
49 views
Դառը համի զգացողությունը բերանում, առանց այնտեղ դառը որևէ նյութի առկայության, համի զգացողության խանգարման նշան է: Մշտական տհաճ համի զգացողության առկայությունը բերանում կոչվում է դիսգևզիա: Ինչպես գրում է doctors.am -ը, համի զգացացողության փոփոխություն տեղի է ունենում, երբ ինչ-որ բան խանգարում է առաջացնում այդ համակարգում: Համի զգացողություն առաջանում է սենսոր նեյրոններով հոտի զգալով և համի զգացումով համային ընկալիչների գործունեության արդյունքում: Այստեղից ազդակները հաղորդվում են գլխուղեղ, և պարզ է դառնում, թե մարդ ինչ է ուտում: Համային ընկալիչները տարբերում են քաղցր, աղի, դառը և թթու համերը: Որոշ մարդիկ դառը համը ավելի սուր են զգում, որը պայմանավորված է ֆենիլթիոկարբամիդ նյութն ընկալելու հետ: Երբ մարդ ծնվում է, ունենում է 10.000 համային ընկալիչ, սակայն տարիքի հետ նրանց քանակը նվազում է: Եվ դրանով է պայմանավորված այն, որ հասուն մարդիկ և ծերերը ավելի հանդուրժող են համերի նկատմամբ, քան երեխաները: Դառը համի զգացողությունը բերանում առաջանում է հիմնականում թթվային ռեֆլուքսի հետևանքով կամ փսխումից հետո: Սակայն բերանի մշտական դառը համը կարող է ունենալ նաև այլ պատճառներ, օրինակ` հղիությունը կամ դեղորայքի ընդունումը (հակաբիոտիկներ):Համի զգացողության խանգարման կարող են հանգեցնել նաև ծխախոտի օգտագործումը կամ տարբեր տեսակի նյութերով բերանի խոռոչի, քթի և գլխի ախտահարումը: Եթե դառը համը առաջացել է առաջին անգամ, ապա պետք է խորհրդակցել բժշկի հետ, որպեսզի բացառվեն խանգարման առաջացման լուրջ պատճառները: Ստորև կքննարկենք դառը համի զգացողության առաջացման մի քանի պատճառ: Ստոմոտոլոգիական հիվանդություններ Բերանում դառը համի պատճառ կարող են լինել լնդերի հիվանդությունները, ատամի թարախակույտը կամ գինգիվիտը: Մարկանց մի մասի մոտ նկատվում է զգացողության սրացում ատամնաբուժության մեջ օգտագործվող որոշ նյութերի նկատմամբ: Երբ դառը համ է առաջանում բերանում պլոմբից հետո,պետք է խորհրդակցել ատանաբույժի հետ:Կարող է կարիք լինի փոխարինել այն այլ նյութերից պատրաստված պլոմբի հետ: Ô¹Õ©Õ¾Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¼Õ¥Ö†Õ¬Õ¸Ö'Ö"Õ½ Այն մարդիկ, ովքեր ունեն թթվային ռեֆլուքս կամ գաստրոէղոֆագեալ ռեֆլեքսային հիվանդություն, ստամոքսահյութը բարձրանում է կերակրափողով և հայտնվում է կոկորդում, ինչի հետևանքով նրանց մոտ սննդի ընդունման ժամանակ կամ ընդունումից հետո առաջանում է դառը համ: Թթվային ռեֆլուքսի ամենատարածված պատճառները շատակերությունն է, սննդում կծու և ճարպոտ մթերքների օգտագործումը, ինչպես նաև անկանոն ռեժիմով սննդի ընդունումը: Բացի դառը համից, թթվային ռեֆլուքսի նշան կարող են լինել այրոցի զգացուցումը, տհաճ հոտը բերանից, գլխացավը, փքվածության զգացումը, գազագոյացման բարձրացումը, փսխումը և ցավը կոկորդում , որ պայմանավորված է լորձաթաղանթի՝ ստամոքսահյութով գրգռմամբ: Õ€Õ¸Ö€Õ´Õ¸Õ¶Õ¡Õ¬ Õ¡Õ¶Õ°Õ¡Õ¾Õ¡Õ½Õ¡Ö€Õ¡Õ¯Õ·Õ¼Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Հորմոնների մակարդակի փոփոխությունները, մասնավորապես` էստրոգենների, կարող են հանգեցնել բերանում դառը համի զգացողության: Հատկապես հաճախ է նկատվում հղիության ժամանակ,բայց կարող է նկատվել նաև այն վիճակներում, երբ խանգարված է հորմոնների արտադրությունը: Ô¹Õ¸Ö'Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö'Õ´ Õ®Õ¡Õ¶Ö€ Õ´Õ¥Õ¿Õ¡Õ²Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾ Բերանի դառը համը կապարով, պղնձով և սնդիկով թունավորման ախտանշան է:Եթե Դուք առնչվել եք սնդիկի հետ և դրանից հետո առաջացել է դառը համ, ապա անհապաղ պետք է դիմեք բժշկի: Այս մետաղը շատ թունավոր է, և թունավորումը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների: Õ€Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ Բերանում դառը համին զգացում կարող է առաջանալ հետևյալ հիվանդությունների պատճառով. Ô´Õ¥Õ²Õ¶Õ¡ÕÕ¿ Õ‡Õ¡Ö"Õ¡Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¤Õ«Õ¡Õ¢Õ¥Õ¿ Ô¼ÕµÕ¡Ö€Õ¤Õ« Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ ÔµÖ€Õ«Õ¯Õ¡Õ´Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ Քաղցկեղ Ô²Õ¥Ö€Õ¡Õ¶Õ« ÕÕ¸Õ¼Õ¸Õ¹Õ« Õ¾Õ¡Õ¿ Õ°Õ«Õ£Õ«Õ¥Õ¶Õ¡ Միկրոօրգանիզմների բազմացման հետևանքով բերանի դառը համ կարող է առաջանալ այն անձանց մոտ, ովքեր հաճախ չեն լվանում ատամները:Պետք է օրվա ընթացքում երկու անգամից ոչ պակաս լվանալ ատամները և, քանի որ բակտերիաները տեղակայվում են ատամների արանքում, պետք է շաբաթվա մեջ երկու անգամ ատամի թելով մաքրել ատամները: Ô²Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´Õ¨ Գոյություն ունեն բերանում դառը համից ազատվելու մի քանի պարզ միջոց. Օգտագործել ցիտրուսային մթերքներ, որոնց հյութը ակտիվացնում է թքարտադրությունը և օժտված է հակամանրէային հատկություններով Օրվա ընթացքում մի քանի անգամ ծամեք դարչին կամ մեխակ, նրանք վերացնում են դառը համը և թարմացնում են շնչառությունը Զերծ մնացեք շատ ճարպոտ,աղի և քաղցր սննդից: Եթե այս միջոցները անարդյունավետ չեն,ապա պետք է խորհրդակցել բժշկի հետ: Բերանում դառը համ կարող է առաջանալ որոշ էնդոկրին կամ հոգեկան հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև որոշ դեղորայքի օգտագործման դեպքում: Օրինակ` հակաբիոտիկների օգտագործումը կարող է առաջացնել աղիների նորմալ միկրոֆլորայի մահվան և պայմանական ախտածին միկրոֆլորայի ակտիվացման,այսինքն` դիսբակտերիոզի զարգացման,ինչի կլինիկական արտահայտություններից է բերանի դառը համը: Ժամանակավոր դառը համի զգացողություն կարող է առաջանալ սթրեսից հետո կամ որոշ մթերքներ օգտագործելու դեպքում, օրինակ` ընկույզ: