
57 views
«Դեմենցիա» տերմինը շատ ընդհանրացված է և ներառում է մոտ 100 հոգեկան խանգարում՝ այդ թվում նաև Ալցհեյմերի հիվանդությունը, պարկինսոնիզմը և այլն: Ընդ որում՝ թուլամտության ամենատարածված տեսակը համարվում է Ալցհեյմերի հիվանդությունը, որն ախտորոշվում է դեմենցիայից տառապող հիվանդների 50-70%-ի մոտ:Այս մասին գրում է tert.am -ը: Շատերը կարծում են, որ դեմենցիան չունի բոնորոշ ախտանշաններ, ուստի այն հնարավոր չէ հայտնաբերել վաղ փուլերում, սակայն նման ախտանշաններ, այնուամենայնիվ, գոյություն ունեն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դեմենցիայի 12 ակնհայտ ախտանշան, որոնք կօգնեն ժամանակին միջոցներ ձեռնարկել և արգելակել կամ դանդաղեցնել հիվանդության զարգացումը: 1. Խնդիրներ՝ կապված կարճատև հիշողության հետ Բոլորն էլ ժամանակ առ ժամանակ մոռանում են փոքրիկ մանրուքները, սակայն եթե մարդը նկատում է, որ հիշողության հետ կապված խնդիրները խորանում են, ապա պետք է խորհրդակցի մասնագետի հետ, քանի որ դա կարող է լինել դեմենցիայի ախտանշան: Հարկ է հիշել, որ եթե մարդու մոտ առաջանում են խնդիրներ՝ կապված կարճատև հիշողության հետ, ապա նա կարող է շատ լավ հիշել, թե ինչ է տեղի ունեցել տասնյակ տարիներ առաջ, սակայն մոռանալ մի քանի օր առաջ տեղի ունեցածը: 2. Խնդիրներ շփման մեջ Եթե մարդը դժվարանում է խոսքի ընթացքում ճիշտ բառեր ընտրել, ապա դա կարող է վկայել թուլամտության մասին: Նման ախտանշանը վկայում է, որ ի հայտ են եկել խնդիրներ՝ կապված գլխուղեղի այն կենտրոնի հետ, որը պատասխանատու է լեզվի համար: 3. Տրամադրության տատանումներ Դեմենցիայի վաղ փուլերի ախտանշաններից մեկը տրամադրության կտրուկ տատանումներն են: Հարկ է հիշել, որ գլխուղեղում խանգարումների առկայության դեպքում տրամադրության տատանումները լինում են կտրուկ ու անսպասելի՝ առանց որևէ պատճառի: 4. Աշխուժության նվազում Դեպրեսիան հաճախ է ուղեկցվում քնկոտությամբ ու անաշխուժությամբ: Մարդը կորցնում է հետաքրքրությունը կյանքի ու սիրելի հոբիների հանդեպ և չի ցանկանում որևէ բան անել: Անաշխուժությունը կարող է լինել նաև դեպրեսիայի ախտանշան, ուստի ոչ միշտ է խոսում դեմենցիայի մասին, սակայն եթե անաշխուժությունն ու դեպրեսիան ուղեկցվում են թուլամտության այլ ախտանշաններով, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: 5. Խնդիրներ՝ կապված ուշադրության կենտրոնացման հետ Թուլամտության դեպքում մարդը դժվարանում է կենտրոնացնել ուշադրությունը որևէ բանի վրա՝ հատկապես, եթե խոսքը որոշումներ կայացնելու կամ որևէ բան պլանավորելու մասին է: Այս ախտորաշմամբ մարդկանց համար դժվար է լինում պլաններ մշակելն ու դրանց հետևելը, ինչպես նաև թվերն ու տարեթվերը մտապահելը: 6. Խնդիրներ առօրյայում Գլխուղեղի ախտահարման դեպքում հիվանդի մոտ կարող են առաջանալ նաև խնդիրներ առօրյա գործերը կատարելիս: Ընդ որում՝ խոսքը հասարակ տնային գործերի մասին է: Բացի այդ, կարող է խանգարվել նաև այդ գործերի կատարման հերթականությունը: 7. Ժամանակի զգացողության կորուստ Դեմենցիայից տառապող մարդու մոտ կարող է նկատվել նաև ժամանակի զգացողության կորուստ: Նա դադարում է հետևել ժամանակին և նրա համար անկարևոր է դառնում, թե երբ է տեղի ունենալու այս կամ այն իրադարձությունը՝ մի քանի օրից, թե հաջորդ տարի: 8. Տարածության զգացողության կորուստ Դեմենցիայից տառապող մարդիկ կարող են կորցնել նաև տարածության զգացողությունը: Որևէ տեղ գնալիս նրանք կարող են մոռանալ թե որտեղ են և ինչպես են այդտեղ հայտնվել: 9. Բարդություններ՝ կապված մտքերի գրավոր արտահայտման հետ Մտքերում առաջացած խառնաշփոթն անդրադառնում է նաև հիվանդի գրավոր խոսքի վրա, ուստի դեմենցիայի դեպքում մարդիկ դժվարանում են գրավոր կերպով արտահայտել իրենց մտքերը: 10. Կրկնություն Դեմենցիայից տառապող մարդիկ կարող են պարբերաբար նույն հարցերը տալ և կրկնել որևէ մեկի ասածը: Սա այն ակնհայտ ախտանշաններից մեկն է, որը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել: 11. Հանկարծակի վախ փոփոխությունների նկատմամբ Թուլամտությունից տառապող մարդիկ սկսում են վախենալ փոփոխություններից, քանի որ դրանք մոլորություններ են առաջացնում, թույլ չեն տալիս մտապահել տեղեկությունը և խառնում են գործողությունների հերթականությունը: 12. Խնդիրներ՝ կապված կենտրոնացման հետ Թուլամտության դեպքում մարդը դժվարանում է հետևել տեղի ունեցող իրադարձությունների ընթացքին: Օրինակ՝ գիրք կարդալիս կամ ֆիլմ դիտելիս հիվանդը չի հիշում, թե ինչ է կարդացել կամ դիտել րոպեներ առաջ, ուստի ստիպված է լինում կրկին կարդալ կամ վերանայել տվյալ հատվածը: Նյութի աղբյուրը՝ marketium.ru