67 views
Ընդունված է կարծել, որ կորյակների առաջացումը դեռահասներին հատուկ խնդիր է, սակայն հավանաբար հանդիպել եք հասուն մարդկանց, ովքեր այս խնդիրն ունեն: Ինչպես գրում է doctors.am -ը, երկու դեպքում էլ պատճառները գրեթե նույնն են. բակտերիաներ, մաշկի ճարպի գերարտադրություն, հորմոնալ փոփոխություններ, ծխախոտ, գենետիկ նախատրամադրվածություն: Պատճառը քաղցրն ու կծուն է Ապացուցված է, որ քաղցր ու յուղոտ սննդամթերքը կարող է կորյակների առաջացման պատճառ լինել: Նրանք խորացնում են արդեն առկա խնդիրը: Սա չի նշանակում, որ պետք է մեկընդմիշտ հրաժարվեք շոկոլադից, պարզապես մի մոռացեք նաև առողջ սննդամթերքի մասին: Կա՞ արդյոք բուժման արդյունավետ միջոց Հաճախ բժիշկները խորհուրդ են տալիս սալիցիլաթթու և բենզոիլի պերօքսիդ պարունակող քսուքներ: Ֆոլիկուլները արդյունավետ մաքրում են ռետինոիդ պարունակող կոսմետիկ միջողները: Իսկ ծանր հրետանին՝ հորմոնները, հակաբիոտիկները, անդրոգենների բլոկատորները, օռալ ռետինոիդներն են: Այս պրեպարատները կարող է միայն բժիշկը նշանակել: Ô¿Õ¸Ö€ÕµÕ¡Õ¯Õ¶Õ¥Ö€Õ« Õ¯Õ¡Õ¶ÕÕ¡Ö€Õ£Õ¥Õ¬Õ¸Ö'Õ´ Հարկավոր է օգտագործել ոչ ճարպային կոսմետիկ միջոցներ, որպեսզի ծակոտիները չխցանվեն: Ընտրեք նուրբ միջոցներ, սկրաբն ու փիլինգը զգուշությամբ կիրառեք: Դադարեցրեք դեմքին ձեռք տալու սովորությունը, այսպես տարածում եք բակտերիաները: Ô¿Õ¸Ö€ÕµÕ¡Õ¯Õ¥Õ¶Ö€Õ¶ Õ¨Õ¶Õ¤Õ´Õ«ÕžÕ·Õ¿ Õ¥Õ¶ Բարեբախտաբար՝ ոչ: Տարիքի հետ կորյակները պակասում են: 40 տարեկանից կամ դաշտանադադարից հետո դրանք ակնհայտ պակասում են: Սա չի նշանակում, որ պետք է հրաժարվեք բուժումից: Լվացվելը նվազեցնում է կորյակների առաջացման հավանականությունը Իրականում՝ ոչ, հատկապես եթե սա սխալ եք անում: Լվացվել պետք է հաճախ, սակայն առանց ագրեսիվ միջոցների, տաք ջրի: Չի կարելի է նաև ուժեղ տրորել մաշկը, այդպես միայն կգրգռեք այն: Շպարը բացասական է ազդում մաշկի վրա Սա ճիշտ է, դեկորատիվ կոսմետիկան խցանում է ծակոտիները, հատկապես, եթե յուղային է: Կորյակների հակված մաշկի համար մշակված են հատուկ միջոցներ: Լավ կլինի հրաժարվեք սիլիկոնային հիմքով ցիկլոմետիկոն կամ դիմետիկոն պարունակող դիմափոշուց կամ քսուքներից: