
67 դիտում
ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (ՈւԱԿ) այսօր վերաբացվել է Ճառագայթային ուռուցքաբանության վերանորոգված բաժանմունքը։ Բացման արարողությանը մասնակցել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք: Շրջայցի ընթացքում կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը ներկայացրել է իրականացված շինարարական և նորոգման աշխատանքները։ Բաժանմունքի ղեկավար Թաթուլ Սաղաթելյանը նշել է, որ ամբողջովին վերափոխվել են բաժանմունքի արտաքին տեսքը և հիվանդների կեցության պայմանները։ Հաջորդ փուլով նախատեսվում է նոր տեխնոլոգիական մասնաշենքի կառուցում և երկու գերժամանակակից գծային արագացուցիչների ձեռքբերում։ Պատասխանատուների հավաստմամբ` վերանորոգված բաժանմունքում պացիենտներին մատուցվում են ժամանակակից ստանդարտներին համապատասխան բժշկական ծառայություններ, որոնց զգալի մասն իրականացվում է պետական պատվերի շրջանակում: Հյուրերը շրջել են կենտրոնում, նաև` Պալիատիվ ծառայության և Ռադիոլոգիական մասնաշենքերի շինհրապարակներում, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Ô±Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¶Õ¡ÕÕ¡Ö€Õ¡Ö€ Ô±Õ¶Õ¡Õ°Õ«Õ¿ Ô±Õ¾Õ¡Õ¶Õ¥Õ½ÕµÕ¡Õ¶Õ¨ Õ¶Õ·Õ¥Õ¬ Õ§, Õ¸Ö€ ÕˆÖ'Ô±Ô¿-Õ¨, Õ¸Ö€ÕºÕ¥Õ½ Õ¡Õ¦Õ£Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¯Õ¥Õ¶Õ¿Ö€Õ¸Õ¶, ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ¬Õ«Õ¶Õ« Õ«Ö€Õ¡ÕºÕ¥Õ½ Õ¡Õ¦Õ£Õ¡ÕµÕ«Õ¶, Ö‡ Õ¶Õ¡ÕÕ¡Ö€Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ·Õ¡Ö€Õ¸Ö'Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¢Õ¡Ö€ Õ»Õ¡Õ¶Ö" Õ§ Õ£Õ¸Ö€Õ®Õ¡Õ¤Ö€Õ¸Ö'Õ´ Õ¤Ö€Õ¡ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€Ö‰ «75-ը լուրջ տարիք է, և շատ կարևոր է տեսնել կենտրոնի երիտասարդացումը և զարգացումը: Կարևոր է, որ ամեն սերունդ իր ներդրումն ունենա, առաջընթաց ապահովի և հանձնի հաջորդ սերնդին։ Այդպես է կառուցվում կենտրոնը, այդպես է կառուցվում երկիրը», - ասել է Անահիտ Ավանեսյանը` անձնակազմին մաղթելով աշխատանքային նորանոր հաջողություններ։ ՈւԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարությանը շարունակական աջակցության համար` նշելով, որ առանց դրա կենտրոնն այսպիսի առաջընթաց չէր ունենա։ Նշենք, որ 2020 թվականից ՈւԱԿ-ում իրականացվում են մեծածավալ շինարարական և վերանորոգման աշխատանքներ, որոնց շնորհիվ լիովին փոխվել է հին, 40-ամյա շենքի ներքին տեսքը։ Այսօրվա հիվանդանոցային պահանջներին համապատասխան` արդեն նորոգվել ու վերազինվել են կենտրոնի բոլոր կլինիկական բաժանմունքները, ձեռք է բերվել 100-ից ավելի սարք-սարքավորում: Շարունակվում են ադմինիստրատիվ մասի բարեկարգման աշխատանքներն, ինչպես նաև` 2021 թվականին մեկնարկած նոր՝ Պալիատիվ ծառայության և Ռադիոլոգիական մասնաշենքերի շինարարությունները: