
43 views
Համեստ և շփվող ամերիկահայ պրոֆեսոր, բժիշկ Ջոն Բիլեզիկյանը Հայաստանում զգում է իրեն ինչպես տանը: Բժշկության և դեղագործության պրոֆեսորը, օստեոպորոզի դեմ պայքարի մասնագետը հիմնել է Միացյալ Նահանգներում առաջատար բաժանմունքներից մեկը – Էնդոկրինոլոգիայի բաժանմունքը Կոլումբիայի համալսարանում: - Ô¸Õ¶Õ¤Õ°Õ¡Õ¶Õ¸Ö'Ö€ Õ¡Õ¼Õ´Õ¡Õ´Õ¢ Õ«Õ¶Õ¹ÕºÕ¥ÕžÕ½ Õ¯Õ£Õ¶Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¥Ö" Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Ö…Õ½Õ¿Õ¥Õ¸ÕºÕ¸Ö€Õ¸Õ¦Õ« Õ¤Õ¥Õ´ ÕºÕ¡ÕµÖ"Õ¡Ö€Õ« Õ¢Õ¶Õ¡Õ£Õ¡Õ¾Õ¡Õ¼Õ¨: Երբ առաջին անգամ եկա Հայաստան՝ տասը տարի առաջ, շատ քիչ հետաքրքրվածություն և շատ քիչ գիտելիք կար օստեոպորզի մասին: Բժիշկները կարծում էին, թե դա հատուկ է միայն մեծ տարիքի մարդկանց: Արյան խտությունը չափող ընդամենը մեկ սարք ունեինք երկրում: Դա տասը տարի առաջ էր: Հիմա, տասը տարի անց, մենք տասը այդպիսի սարքավորում ունենք: Դրանք մեզ հնարավորություն են տալիս անվտանգ ձևով չափել, թե որքան կալցիում կա հիվանդի ոսկրերում: Եվ այս ինֆորմացիայի շնորհիվ կարող ենք որոշել՝ արդյոք հիվանդն ունի օստեոպորոզ, թե ոչ: Այսպիսով, կարող եմ ասել, որ այժմ Հայաստանում բժիշկներն ավելի տեղեկացված են օստեոպորոզի մասին, քան 10 տարի առաջ: Երկրում կա իրազեկվածություն, որ սա լուրջ հիվանդություն է: Հայաստանն այս առումով բացառություն չէ, ինչպես ցանկացած այլ երկիր: Կարծում եմ՝ ավելի շատ բան ունենք անելու: Հայաստանում ցանկալի կլիներ զարգացնել հետազոտական ենթակառուցվածքը, օստեոպորոզի վերաբերյալ հետազոտություններ կատարել այստեղ՝ Հայաստանում. դա կարող է դարձնել Հայաստանը մի երկիր, որը նպաստում է այս ոլորտում գիտելիքների ավելացմանը: Եվ դա իմ նպատակներից մեկն է՝ ունենալ հետազոտական ծրագրեր, իհարկե, Երևանի պետական բժշկական համալսարանի հետ համատեղ: - Բժշկի մասնագիտությունը պահանջում է բավականին մեծ ջանքեր և շատ ժամանակ: Խնդրում եմ, կիսվեք Ձեր հաջողության բանաձևով: - Ես վաղուց արդեն բժիշկ եմ: Ավարտել եմ Կոլումբիայի համալսարանի Բժշկական դպրոցը: Եվ իմ կարիերան զարգացել է ոչ այնպես, ինչպես ես էի կարծում: Ես պատրաստվում էի դառնալ սովորական բժիշկ: Բայց ինձ ոգեշնչեց իմ ուսուցիչներից մեկը, ով տվեց ինձ այն գաղափարը, որ ես կարող եմ հետազոտություններ կատարել, ես կարող եմ սովորեցնել, կարող եմ բարձրացնել գիտելիքների մակարդակը և միևնույն ժամանակ խնամել հիվանդներին: Իմ կարիերան այս ամենի խառնուրդն էր: Ես նաև առաջնորդի կարիերա եմ ունեցել: Արդեն 29 տարի ղեկավարում եմ Կոլումբիայի համալսարանի էնդոկրինոլոգիայի բաժինը: Երբ այդ բաժանմունքն էինք ստեղծում, մենք ընդամենը 2-3 հոգի ունեինք: Հիմա մեր բաժանմունքն ունի 45 բժիշկ: Այսօր մեր բաժանմունքը ԱՄՆ-ում առաջատարներից մեկն է: - Ինչպե՞ս եք կարողանում համատեղել Ձեր աշխատանքն ու անձնական կյանքը: Իմ աշխատանքային և անձնական կյանքը դժվար է առանձնացնել իրարից: Իմ կինը նույնպես բժիշկ է: Նա շատ լավ հասկանում է այն ամենը, ինչով ես զբաղվում եմ: Շատ կարևոր է, որպեսզի քո կողակիցը հասկանա, թե ինչ ես անում դու: Ես շատ եմ աշխատում գիշերները, շատ եմ ճանապարհորդում: Իմ կինն աջակցում է ինձ ամեն հարցում: Ի դեպ, նա շատ է այցելել Հայաստան: Այնպես է ստացվել, որ նա հայ չէ, բայց դա նորմալ է (ժպտում է): Նա ամերիկացի է, բայց ավելի շատ բան գիտի Հայաստանի մասին, քան ես: Նա սիրում է մեր երկիրը: Հաջող անձնական և աշխատանքային կյանքի գաղտնիքը կողակցիդ՝ քո աշխատանքը գնահատելու և հասկանալու կարողության մեջ է: - Ô»ÕžÕ¶Õ¹ ÕÕ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤ Õ¯Õ¿Õ¡Ö" Õ¡ÕºÕ¡Õ£Õ¡ Õ¢ÕªÕ«Õ·Õ¯Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶: Իմ խորհուրդը ապագա բժիշկներին. առաջինը՝ չվախենալ, թե ինչ են մտածում մարդիկ մեր բնագավառի մասին: Լինելով բժիշկ՝ դուք հնարավորություն եք ստանում բազմաթիվ գործեր անելու՝ հետազոտելու և ուսուցանելու: Մյուս բանը, որ կուզեի ասել երիտասարդ բժիշկներին, ինչ-որ մեկին օրինակ ունենալն է, մեկը, ով ավելի մեծ և փորձառու է ձեզանից: Եվ դուք կարող եք ասել.«Ես ուզում եմ նմանվել այս մարդուն»: Ես լավատեսության, հույսի և ոգեշնչվածության կոչ եմ անում: Եվ երբեք մի՛ վախեցեք դժվար աշխատանքից: Դժվար աշխատանքը երբեք դժվար չէ, եթե վայելում եք այն, ինչ անում եք: - Սիրելի վայր ունե՞ք Հայաստանում: Ինձ համար Հայաստանի կենտրոնը Երևանն է: Դա այն վայրն է, որտեղ ես հանդիպում եմ մարդկանց, դա այն վայրն է, որտեղ ես ինձ հանգիստ եմ զգում: Այնպես եմ զգում, կարծես իմ տունն է: Երբ ինքնաթիռն ինձ համար առաջին անգամ վայրէջք կատարեց Հայաստանում 2007-ին, ես հասկացա, որ սա տուն է: Դա մի զգացողություն է, որ երբեք էլ չեմ ունենա: Իմ ծնողները Միացյալ Նահանգներ են եկել Մարաշից, Արևմտյան Հայաստանից: Իմ հայրը Միացյալ Նահանգներ է եկել 1922-ին՝ Ցեղասպանությունից 7 տարի հետո. իմ ընտանիքի մի մասին, բարեբախտաբար, հաջողվել է փրկվել: Մենք շատ հպարտ ենք մեր հայկական արմատներով: - ÕˆÕžÖ€Õ¶ Õ§ Õ±Õ¥Ö€ Õ½Õ«Ö€Õ¥Õ¬Õ« Õ°Õ¡ÕµÕ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¸Ö'Õ¿Õ¥Õ½Õ¿Õ¨: -Ես միս չեմ ուտում: Այստեղ շատ միս են ուտում: Ես միս ուտելով եմ մեծացել: Բայց 20 տարի առաջ դադարեցի միս ուտել: Այնուամենայնիվ, Հայատանում ձուկը հիանալի է: Փլավն իմ սիրելի ուտեստն է: Այն շատ յուրահատուկ ճաշատեսակ է: Բայց ես երբեք իմ փորձած փլավից չեմ տեսել Հայաստանում: Բրնձով փլավը իմ ամենասիրած ճաշատեսակներից է: Հայաստանի մասին մյուս անհավանական բանն այն է, որ աշխարհում ոչ մի այլ տեղ չկա ավելի համեղ վարունգ, լոլիկ և պանիր: Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան Ֆոտո՝ Կարեն Սերոբյանի - See more at: http://www.ysmu.am/