
95 views
Ô»Õ¶Õ¹ Õ§ Õ¼Õ¥Õ¦Õ¸Ö'Õ½ Õ¡Õ¶Õ°Õ¡Õ´Õ¡Õ¿Õ¥Õ²Õ¥Õ¬Õ«Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Ռեզուս անհամատեղելիությունը ախտաբանական վիճակ է, որը զարգանում է, երբ հղին ունի ռեզուս բացասական տիպի արյուն և կրում է ռեզուս դրական տիպի արյուն ունեցող պտուղ: ÕˆÖ€Õ¸Õ¶Ö" Õ¥Õ¶ Õ¼Õ¥Õ¦Õ¸Ö'Õ½ Õ¡Õ¶Õ°Õ¡Õ´Õ¡Õ¿Õ¥Õ²Õ¥Õ¬Õ«Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¶Õ¥Ö€Õ¨ Հղիության ընթացքում պտղի արյան կարմիր գնդիկները` էրիթրոցիտները, ընկերքի միջոցով կարող են անցնել մոր արյան մեջ: Այս դեպքում, մոր օրգանիզմը պտղի ռեզուս-դրական արյան բջիջներն ընկալում է որպես օտար մարմին և դրանց նկատմամբ արտադրում է հակամարմիններ: Այս հակառեղուսային հակամարմինները թափանցելով ընկերքը, անցնուն են պտղի արյան մեջ և սկսում են ոչնչացել պտղի արյան կարմիր գնդիկները: Առաջնեկների մոտ սովորաբար նման խնդիր չի առաջանում, քանի որ հակառեզուսային հակամարմինների արտադրության համար պահանջվում է որոշակի ժամանակ: Ավելի հաճախ այն դիտվում է երկրորդ և հաջորդ հղիությունների ժամանակ: ÕˆÖ€Õ¸Õ¶Ö" Õ¥Õ¶ Õ¼Õ¥Õ¦Õ¸Ö'Õ½ Õ¡Õ¶Õ°Õ¡Õ´Õ¡Õ¥Õ²Õ¥Õ¬Õ«Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Ռեզուս անհամատեղելիությունը կարող է դրսևորվել տարբեր աստիճաններով` լինել աննշան արտահայտվածից մինչև շատ ծանր` հանգեցնելով պտղի մահվան: Քանի որ քայքայվում են պտղի արյան կարմիր գնդիկները, զարգանում է սակավարյունություն, որն իր հերթին կարող է հանգեցնել սրտային անբավարարության, շնչառական խանգարումների: Շատ ծանր դեպքերում երեխան մահանում է ծննդաբերությունից քիչ անց: Մյուս կողմից , երբ մոր հակամարմինները քայքայում են արյան կարմիր գնդիկները, գոյանում է մեծ քանակությամբ ազատ հեմոգլոբին: Ազատ հեմոգլոբինը փոխակրպվում է բիլիռուբինի, որից երեխան սկսում է դեղնել: Առաջանում է արագ զարգացող դեղնուկ Õ¡Ö€ÕµÕ¸Ö'Õ¶Õ¡Õ¦Õ¥Õ²Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€ Õ£Õ¸Ö'Õ¶Õ¡Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ այտուցներ հևոց կամ շնչառության թուլացում Õ´Õ¯Õ¡Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ©Õ¸Ö'Õ¬Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶: Բիլիռուբինի մեծ քանակությունը արյան մեջ խիստ վտանգավոր է: Այն ախտահարում է հատկապես գլխուղեղի բջիջները: Եվ եթե դեղնուկը նորածնի մոտ երկար պահպանվի, ապա գլխուղեղի բջիջներում առաջանում են անդառնալի փոփոխություններ, որոնք պահպանվում են արդեն ողջ կյանքի ընթացքում: Նման երեխաների մոտ կարող է նկատվել. մտավոր հետամնացություն ցնցումներ Õ¬Õ½Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¯Õ¸Ö€Õ¸Ö'Õ½Õ¿ ÕÕ¸Õ½Ö"Õ« Õ¤ÕªÕ¾Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ·Õ¡Ö€ÕªÕ¸Õ²Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÕÕ¡Õ¶Õ£Õ¡Ö€Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€ Õ´Õ¯Õ¡Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¬Õ¡Ö€Õ¾Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶: Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ¥Õ¶ Õ¢Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´ Õ¼Õ¥Õ¦Õ¸Ö'Õ½ Õ¡Õ¶Õ°Õ¡Õ´Õ¡Õ¿Õ¥Õ²Õ¥Õ¬Õ«Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Քանի որ ռեզուս անհամատեղելիությունը հնարավոր է կանխել, ապա կանխելը լավագույն բուժումն է: Ծանր դեպքերում կատարում են երեխայի արյան փոխարինական փոխներարկում, այսինքն քիչ-քիչ քանակությամբ, երեխայի օրգանիզմից հանուն ենարյան որոշակի քանակություն և փոխարենը ներարկում նոր` դոնորական արյուն: Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ¯Õ¡Õ¶ÕÕ¥Õ¬ Õ¼Õ¥Õ¦Õ¸Ö'Õ½ Õ¡Õ¶Õ°Õ¡Õ´Õ¡Õ¿Õ¥Õ²Õ¥Õ¬Õ«Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Կանանց 15 տոկոսը ռեզուս բացասական է: Ռեզուս անհամատեղելիությունը հնարավոր է կանխել: Եթե Դուք ունեք ռեզուս բացասական տիպի արյուն, իսկ Ձեր ամուսինը` ռեզուս դրական, ապա ծննդաբերությունից հետո 72 ժամվա ընթացքում Դուք կստանաք իմունոգլոբուլինի հատուկ ներարկում, ինչը կկանխի Ձեր օրգանիզմում հակառեզուսային հակամարմինների առաջացումը: Այս դեպքում Ձեր հաջորդ երեխայի մոտ ռեզուս անհամատեղելիություն չի դիտվի: Այցելեք հղիների կոնսուլտացիա հղիության ընթացքում: Այս այցերի ընթացքում անպայման կստուգեն Ձեր արյան խումբը և ռեզուս գործոնը և, այսպիսով, հնարավոր կլինի կանխել բարդությունները: Ռեզուս բացասական կանայք հղիության արհեստական ընդհատումից հետո նույնպես պետք ք ստանան հակառեզուս-գլոբուլինի ներարկում: Ô±ÕºÖ€Õ¥Ö" Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»... Պարաստեց` Լ. Բունիաթյան