
105 դիտում
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 26-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է1) Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարման կարգը, 2) Մինչև 18 տարեկան երեխաների պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը, 3) Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված երեխաների և նրանց բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար ներկայացվող` սոցիալական համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթղթերի ցանկը, 4)Վերականգնողական բուժման ենթակա հիվանդությունների և ֆիզիկական ու շարժողական խանգարումներով պայմանավորված վիճակների ցանկը, որոնց դեպքում բուժումը մասնագիտացված բժշկական կենտրոններում կարող է կազմակերպվել ցերեկային ստացիոնար և/կամ արտահիվանդանոցային պայմաններում, 5)Հիվանդանոցային պայմաններում վերականգնողական բուժման ենթակա երեխաների սուր հիվանդությունների և վիճակների ցանկը, 6)Երեխաների մտավոր, հոգեկան,լսողական և զարգացման այլ հապաղումների և խանգարումների հետևանքով առաջացած հիվանդությունների և վիճակների ցանկը, որոնց բուժումը մասնագիտացված կենտրոններում կարող է կազմակերպվել ցերեկային ստացիոնար և/կամ արտահիվանդանոցային պայմաններում, 7) Երեխաների առողջարանային բուժման ընդհանուր հակացուցումների ցանկը, 8) Ըստ օրգան-համակարգերի առողջարանային բուժման ցուցումների և հակացուցումների ցանկը, 9) Երեխաների անհետաձգելի կարճատև հոսպիտալացման (այսուհետ, էմերջենսի) բաժանմունքներում բուժման/հսկման ենթակա ախտաբանական վիճակների ցանկը։ Մանրամասները՝ այստեղ Ô»Ö€Õ¡Õ¾Õ¡Õ¢Õ¡Õ¶.net