
91 դիտում
Սեռական հասունացմանը վերաբերող առավել հաճախ մտահոգող հարցերին պատասխանում է Արաբկիր բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, դեռահասային բժիշկ, դեռահասային առողջության ծրագրերի համակարգող Մարինա Մելքումովան ÕˆÕ¾Ö"Õ¥ÕžÖ€ Õ¥Õ¶ Õ¤Õ¥Õ¼Õ¡Õ°Õ¡Õ½Õ¶Õ¥Ö€Õ¨ Ö‡ Õ«Õ¶Õ¹Õ¸ÕžÖ' Õ¥Õ¶Ö" Õ´Õ¥Õ¶Ö" Õ¡ÕµÕ¤Ö"Õ¡Õ¶ Õ¡Õ¶Õ°Õ¡Õ¶Õ£Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¤Õ¥Õ¼Õ¡Õ°Õ¡Õ½Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¿Õ¡Ö€Õ«Ö"Õ« Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ դեռահասային տարիքն ընդգրկում է 10-19 տարեկանը, իսկ մեր օրենսդրության համաձայն`այն համապատասխանում է 10-18 տարեկանին: Այդ շրջանում տեղի են ունենում ֆիզիոլոգիական, սեռական, ինչպես նաև հոգեբանական փոփոխություններ: Տարբերում են նաև հոգեսեռական զարգացում, որի ընթացքը խիստ անհատական է: Դա դեռահասի սեռականության զարգացումն է, որի համար նշանակություն ունեն ազգային սովորույթները, դաստիարակությունը, անհատի խառնվածքը, պահվածքը, շրջապատը: Դեռահասի հասունացման ճիշտ ընթացքը որոշակի մոտեցումներ է պահանջում ծնողների, ուսուցիչների և շրջապատի կողմից, քանի որ այդ ժամանակ առաջացած շեղումները կարող են լուրջ խնդիրների պատճառ հանդիսանալ: Այս շրջանը կոչվում է նաև դժվար, անցումային տարիք: Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը: Սեռական հասունացումն սկսվում է դեռահասային տարիքում, երբ օրգանիզմում սկսում են արտադրվել մեծ քանակությամբ սեռական հորմոններ, որոնց ազդեցությամբ դեռահասի օրգանիզմում տեղի են ունենում կարևոր, նրա հասունացումն արտահայտող փոփոխություններ: Նորմայում աղջիկների համար հասունացման սկիզբը համարվում է 9-10 տարեկանը, իսկ տղաների համար՝ 1-2 տարի ավելի ուշ: Ի՞նչ կապ և տարբերություն կա սեռական և ֆիզիոլոգիական հասունացման միջև: Ֆիզիոլոգիական, սեռական, հոգեբանական փոփոխություններն ընթանում են ոչ թե միաժամանակ, այլ փուլ առ փուլ: Առաջինն սկսվում է ֆիզիոլոգիական հասունացումը, երբ դեռահասի մոտ թռիչքային աճ է նկատվում, ինչի հետ կապված կարող են նաև հոգեբանական խնդիրներ առաջանալ, ապա հաջորդում է սեռական հասունացումը: Որո՞նք են դեռահասների հասունացման նշանները : Հասունացման առաջին նշանը կարճ ժամանակահատվածում աճի թռիչքն է, ընդ որում առաջին հերթին աճում են վերջույթները, ականջը, քիթը, ի հայտ են գալիս սեռին բնորոշ մարմնաձևեր: Աղջիկների մոտ սեռական հասունացումը կարող է սկսվել կրծքագեղձերի մեծացմամբ, ապա հաջորդում է թևատակերի և սեռական օրգանների շրջանի մազակալումը, փոխվում է մարմնի հոտը՝ քրտնագեղձերի և ճարպագեղձերի ակտիվ գործունեության հետևանքով, սկսվում է դաշտանային ցիկլը: Տղաների մոտ առաջին նշանը ամորձիների մեծացումն է: Հետո միայն սկսվում է բնորոշ մազակալումը և պզուկների առաջացումը: Հասունացման կարևոր դրսևորումներից է սերմնաժայթքումը: Կարող են լինել հասունացման արտահայտությունների որոշ տարբերություններ. նշանակություն ունեն ընտանիքը, ժառանգականությունը: Երբեմն լինում է նաև հասունացման նշանների առաջացման հերթականության խախտում, սկզբում կարող են արտահայտվել հասունացման սեռական նշանները, հետո՝ ֆիզիոլոգիական: Բայց այդ շեղումները լինում են նորմայի սահմաններում: Որո՞նք են աղջիկների հասունացման շրջանում դիտվող հնարավոր խնդիրները և դրանց պատճառները: Նորմայում սկզբում 1-2 տարի աղջիկների մոտ հնարավոր են դաշտանի խանգարումներ, սակայն եթե այդ անկանոնությունը տևում է ավելի երկար, արդեն պետք է անհանգստանալ և դիմել բժշկի: Ուշադրություն պետք է դարձնել նաև դաշտանային արտադրությանը (հոտ, տեսք), սաստիկ ցավերին, ինքնազգացողությանը (հևոց, ուշագնացություն), ցիկլի տևողությանը: Խնդիրներից է նաև աղջիկների մոտ առաջացող մազակալումը՝ հիրսուիտիզմը: Նշված դեպքերում ևս անհրաժեշտ է բժշկի խորհրդատվություն: Հարկ է նշել նաև, որ առաջին իսկ դաշտանից հետո արդեն աղջիկը կարող է հղիանալ, որովհետև ձվաբջիջը հասունանում է և կարող է բեղմնավորվել: Աղջիկը պետք է դա գիտակցի, քանի որ վաղ հղիությունները ցանկալի չեն և չեն խրախուսվում, այդ տարիքում հղիանալն ու երեխա ունենալը հղի է բարդություններով ինչպես աղջկա, այնպես էլ երեխայի համար: Որո՞նք են տղաների հասունացման շրջանին բնորոշ խնդիրները և դրանց պատճառները: Տղաների մոտ հասունացման շրջանում դրսևորվող արտաքին նշանները, սերմնաժայթքումը՝ երազախաբությունը, մեծ անհանգստություն են նրանց պատճառում, որովհետև հաճախ նրանք չգիտեն, թե դա ինչ է և ո՞րն է դրա իմաստը: Երբեմն, սխալ տեղեկացված լինելով, տղաները կարծում են, որ դա ինչ-որ ամոթալի բան է, կամ հիվանդության կամ վարակի նշան է: Õ"Õ«Õ¶Õ¹Õ¤Õ¥Õ¼ Õ¤Õ¡ Õ¶Õ¸Ö€Õ´Õ¡Õ¬, Ö†Õ«Õ¦Õ«Õ¸Õ¬Õ¸Õ£Õ«Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¥Ö€Ö‡Õ¸Ö'ÕµÕ© Õ§: Դեռահասային տարիքում տղաների մոտ շատ տարածված է օնանիզմը կամ մաստուրբացիան, որը երբեմն աղջիկների մոտ էլ է հանդիպում և հանդիսանում է սեռական հորմոնների ավելցուկային արտադրման հետևանք: Եթե այն շատ արտահայտված չէ, անհանգստալու կարիք չկա: Պետք է պարզապես դեռահասի առօրյան հագեցած լինի տարբեր զբաղմունքներով ( սպորտ և այլ): Ինչպիսի՞ հորմոնային տեղաշարժեր են տեղի ունենում նորմայում սեռական հասունացման շրջանում: Անդրոգենների և էստրոգենների ազդեցության տակ արտահայտվում են երկրորդային սեռային հատկանիշները: Աղջիկների մոտ ևս որոշ չափով արտադրվում են արական հորմոններ՝ անդրոգեններ, որոնք բերում են գերքրտնարտադրության, պզուկների առաջացման, մազակալման: Այդ պրոցեսը կոչվում է ադրենարխիա: Որո՞նք են սեռական հասունացման նորմայից շեղումները: Սեռական հասունացումը կարող է լինել վաղաժամ և ուշացած, ինչը հետագայում կարող է ազդել վերարտադրողական (երեխա ունենալու) ֆունկցիայի վրա: Այդ պատճառով, որքան շուտ են հայտնաբերվում այդ խնդիրները, այնքան հեշտ է դրանք շտկելը: Ի՞նչ է վաղաժամ հասունացումը և ի՞նչ ախտանիշներով է այն արտահայտվում և որո՞նք են դրա պատճառները: Վաղաժամ սեռական հասունացում է համարվում, երբ աղջիկների մոտ մինչև 9-ը տարեկանը սկսվում է դաշտանային ցիկլը, մինչև 8 տարեկանը՝ մազակալում: Տղաների մոտ վաղաժամ հասունացման դեպքում մինչև 9-ը տարեկան դիտվում է մազակալում և ամորձիների մեծացում: Սովորաբար քաշի ավելացումը ևս կարող է նպաստել վաղ, արագ զարգացմանը, սակայն ճարպակալման դեպքում արդեն հասունացումը դանդաղում է: Պատճառները կարող են շատ բազմազան լինել՝ նյարդային, էնդոկրին համակարգի խնդիրներ: Պետք է դիմել բժշկի, այլապես դա կարող է երեխայի համար ճակատագրական դառնալ: Ի՞նչ է ուշացած հասունացումը աղջիկների և տղաների մոտ: Այս դեպքում հասունացման նշանները բավականին ուշանում են, պատճառները կրկին կարող են էնդոկրին և այլ լուրջ խնդիրներ լինել: Որո՞նք են ուշացած և վաղաժամ հասունացումից բխող խնդիրները: Հասունացման շեղումների դեպքում բացի լուրջ ֆիզիոլոգիական, առողջական խնդիրներից, կարող է նաև սթրես, դեպրեսիա, դեռահասի ինքնագնահատականի խնդիր առաջանալ: Երկու դեպքում էլ դեռահասը տարբերվելով համադասարանցիներից, շրջապատից ՝ իրեն միայնակ և առանձնացած է զգում: Դեռահասի համար շատ կարևոր է հասակակիցների, ծնողների, ուսուցիչների վերաբերմունքը: Ինչպիսի՞ բուժում է անհրաժեշտ հասունացման շեղումների դեպքում: Õ…Õ¸Ö'Ö€Õ¡Ö"Õ¡Õ¶Õ¹ÕµÕ¸Ö'Ö€ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ´Õ¡Õ½Õ¶Õ¡Õ£Õ¥Õ¿Õ¶ Õ§ Õ¨Õ¶Õ¿Ö€Õ¸Ö'Õ´ Õ¢Õ¸Ö'ÕªÕ´Õ¡Õ¶ Õ¥Õ²Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¨ (Õ°Õ¸Ö€Õ´Õ¸Õ¶Õ¶Õ¥Ö€ Õ¯Õ¡Õ´ Õ¡ÕµÕ¬ Õ¤Õ¥Õ²Õ¸Ö€Õ¡ÕµÖ") : «Արդեն երեխա չէ, բայց դեռ մեծ էլ չէ». այս հակասությունն արդյո՞ք հղի է հոգեբանական բարդություններով և վտանգներով: Հաճախ ծնողները տեսնելով, որ իրենց 11-12 տարեկան երեխան արդեն հասակով իրենց հավասար է, կարծում են, թե նա արդեն մեծացել է, գիտակցում է ամեն բան և կարիք չկա նրան օգնել, խնամել: Սակայն դա այդպես չէ.երեխան մարմնի չափերով հասունացած է, ֆիզիոլոգիապես էլ արդեն հասունացման երևույթները կան, բայց հոգեբանական, սոցիալական հասունացումը դեռևս բացակայում է: 12-14 տարեկանից հետո են միայն ձևավորվում մեծահասակին բնորոշ մտածելակերպը և աբստրակտ պատկերացումները: Փոքր երեխան շատ անմիջական պատկերացում ունի. նա անգամ չի պատկերացնում իր քայլերի հետևանքները: Աբստրակտ մտածողությունը ձևավորվում է 16-17 տարեկանում: Այս շրջանում կարևոր է ծնողների, ընկերների, շրջապատի հոգեբանական աջակցությունը: Ծնողները պետք է պատասխանատու լինեն երեխայի համար, ընկերներ լինեն, ուղղորդեն, օգնեն, խորհուրդ տան և անընդհատ պատժողի դերում չլինեն: Սխալը պետք է փորձեն վերլուծել երեխայի հետ, բացատրեն նրան: Մինչդեռ հաճախ ծնողները քննադատում են երեխային, ինչը բերում է ինքնագնահատականի իջեցման: Երեխայից պահանջում են մեծին բնորոշ պատասխանատվություն, որն իրականում նա դեռ չի կարող ունենալ: Կարո՞ղ են հոգեբանական խնդիրները առաջացնել լուրջ տագնապներ, դեպրեսիաներ, սուիցիդի հակումներ: Այդ տարիքում շատ հեշտ է ընկնել դեպրեսիայի մեջ, ունենալ սուիցիդալ մտքեր, հիասթափվել, որովհետև այդ տարիքում ամեն ինչ այնքան հակասական է, որ թվում է ամեն մի մանրուք շատ մեծ կարևորություն ունի, օրինակ՝ ընկերոջ դավաճանությունը, ուսուցչի կոպիտ վերաբերմունքը: Պետք է ուշադիր լինել հատկապես այն դեպքերում, երբ երեխան 3 շաբաթից ավելի իր սովորական գործերով չի զբաղվում, անընդհատ մեկուսանում է, լաց լինում, կամ ինչ-որ մտքեր է արտահայտում, որ չի ուզում ապրել, միայն մի տեսակի հագուստ է կրում, երբեմն միայն սև, աղջիկները նաև սև են ներկում աչքերը, շուրթերը, եղունգները: Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥ÕžÕ½ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ¯Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¯Õ¥Ö€ÕºÕ¥Õ¬ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡Õ¶Õ¥Ö€Õ« Õ½Õ¥Õ¼Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¤Õ¡Õ½Õ¿Õ«Õ¡Ö€Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Ö‡ Õ¡Ö€Õ¤ÕµÕ¸ÕžÖ" Õ¤Õ¡ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ§: Ô±Õ¾Õ¥Õ¬Õ« Õ³Õ«Õ·Õ¿ Õ§ Õ¡Õ½Õ¥Õ¬ Õ¸Õ¹ Õ©Õ¥ Õ½Õ¥Õ¼Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¤Õ¡Õ½Õ¿Õ«Õ¡Ö€Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶, Õ¡ÕµÕ¬ Õ£Ö€Õ¡Õ£Õ«Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶: Ô³Õ¸ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¸Ö'Õ¶Õ« Õ¶Õ¡Ö‡ Õ¢ÕªÕ·Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ£Ö€Õ¡Õ£Õ«Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶: Սեռական դաստիարակությունն սկսվում է դեռևս ծնվելուց առաջ և դրան բոլորն են մասնակցում՝ ծնողը, ուսուցիչը, ընկերը, որովհետև պարզապես մեկին դաստիարակում են որպես տղա , մյուսին՝ որպես աղջիկ: Այժմ դպրոցներում 8-11-րդ դասարանցիների ֆիզկուլտուրայի ծրագրի մեջ «Առողջ ապրելակերպ» դասընթաց կա, որտեղ ուսուցանվում են նաև վերարտադրողական ֆունկցիայի, սեռական առողջության հիմունքները: Դրա մեջ մտնում են զարգացումը, հիգիենան, ճիշտ վարվելակերպը, վտանգներից խուսափելը, ճիշտ վարքագծի դրսևորումը: Ճիշտ կլիներ այդ դասերն ավելի շուտ սկսել, քանի որ հասունացումը աղջիկների մոտ սկսվում է 11-12,5 տարեկանում, իսկ տղաների մոտ ՝ 13-14 տարեկանում, և նրանք արդեն, մինչև այդ տարիքը պետք է տեղեկացված լինեն հիգիենայի, սեռավարակների և այլ վտանգների մասին: Որքանո՞վ են կարևոր անձնական հիգիենայի պահպանման հարցերը հասունացող երեխայի համար: Դեռահասային տարիքում շատ կարևոր է հիգիենայի ճիշտ պահպանումը: Աղջիկները չպետք է օգտվեն միմյանց շրթներկներից, դիմափոշիներից՝ վարակի փոխանցումը կանխելու համար: Քանի որ այդ շրջանում քրտնարտադրությունն ավելանում է, ցանկալի է օրը երկու անգամ ցնցուղ ընդունել կամ գոնե թեթև ցողվել ջրով, ինչպես նաև հաճախ լվանալ ձեռքերը՝ուտելուց առաջ, զուգարան գնալուց հետո: Եթե դպրոցում նման տարբերակ չկա, կարելի է օգտվել թաց անձեռոցիկներից, դեղատներում վաճառվող սպիրտ-գլիցերինային հեղուկներից: