
43 views
Ô¿Õ¡Ö€Õ¤Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶Ö" Õ¥Ö' Õ´Õ¿Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Ö'Õ´: Ô±Õ´Õ¥Õ¶Õ¡Ö"Õ¶Ö"Õ¸Ö'Õ· Õ°Õ¡Ö€Õ¡Õ¢Õ¥Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ¥Õ¶ ÖƒÕ¹Õ¡Õ¶Õ¡Õ¬, Õ¥Õ©Õ¥ Õ´Õ¸Õ¼Õ¡Õ¶Õ¡Ö" հետեւյալ պարզ կանոններից թեկուզ մեկը. 1. ՄԻ ՓՈՐՁԵՔ ՎԵՐԱԴԱՍՏԻԱՐԱԿԵԼ ՆՐԱՆ Հիշիր. իդեալական մարդիկ չեն լինում: Մի սպասիր նրա բնավորության մեջ արմատական փոփոխությունների: Մի բան է նրան հիշեցնել, որ հարդարի անկողինը: Իսկ փորձել ազդել նրա բնավորության այնպիսի հատկանիշների վրա, ինչպիսիք են ամաչկոտությունը կամ դյուրագրգռությունը, մեկ այլ բան է: Նախ` դու հազիվ թե կարողանաս ինչ-որ բան փոխել եւ երկրորդ` այդ գործընթացում դուք միմիայն կսառեք իրար հանդեպ: 2. ՆՐԱՆ ՄԱՏՆԱՆՇԵԼ ԻՐ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Նույնիսկ եթե նրանց հետ փոխըմբռնում չունես, քո տղամարդու ուշադրությունը մի բեւեռիր իր ազգականների թերությունների վրա: Դա ընդամենը ավելորդ լարվածություն կստեղծի: 3. ՄՇՏԱՊԵՍ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ ՆՐԱՆ ՑՈՒՑԱԴՐԵԼ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԴ Եթե նույնիսկ սրճարանում նրա ծնկներից չես իջնում եւ անընդհատ ուզում ես համբուրվել, դա կարող է շփոթեցնել ոչ միայն շրջապատում գտնվողներին: Նրա համար եւս դա կարող է անհարմարավետ լինել, նույնիսկ եթե չի ասում այդ մասին: Բացի այդ, նման պահվածքը զույգի հարաբերություններում իրական մտերմության պակասի մասին է վկայում: Ուշադրության ցուցադրական նշաններով ոմանք փորձում են փոխհատուցել ջերմության բացակայությունը: Այնպես որ, նրա ձեռքը բռնիր, թեթեւակի համբուրիր, երբ դա տեղին է, իսկ մնացածը պահիր ննջարանի համար: 4. ՆՐԱ ՀԵՏ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՐԵՆ ՎԻՃԵԼ Այդ դեպքում ավելի լավ է չափից ավելի հաճախ համբուրվել: Անհարմար կլինի ոչ միայն ձեզ համար, այլեւ շրջապատում բոլորի: Եթե պետք է ինչ-որ բան քննարկել, դա առանձին արեք: 5. ԵՐԲԵՔ ՉՎԻՃԵԼ Մի օր անպայման ի հայտ են գալիս տարաձայնություններ եւ դրանց քննարկումը հարաբերությունների առողջ մասն է: Առանց վեճերի չի կարելի փոխզիջում գտնել: Ուղղակի մի կենտրոնացիր դրա վրա, ընդհարումը ամբողջ օրվա իրադարձություն մի դարձրու: 6. ԼՌԵԼ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆԻ ՄԱՍԻՆ Քեզ ինչ-որ բան դուր չի գալիս, բայց դու լռում ես: Նա չի կարողանում կարդալ քո մտքերը: Եթե խնդիր է ի հայտ եկել, պետք է քննարկել այն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ զույգերը քիչ են վիճում, երբ միասին են լուծում խնդիրները, ոչ թե իրենց զգացմունքները փակի տակ են պահում: Եվ մի մոռացիր ասել. «Ես քեզ սիրում եմ»: Հույզերն արտահայտելը` եւ դրական, եւ բացասական, կարող է ամրապնդել հարաբերությունները: Ô±Õ²Õ¢ÕµÕ¸Ö'Ö€Õ¨` Kleo.ru