19 views
Երբ Բեթղեհեմի աստղը իր լույսով ազդարարում է մանուկ Քրիստոսի ծնվելու մասին ու Արեւելքի մոգերը նվերներ են բերում, մի աղքատ աղջիկ, ով ոչինչ չի ունենում նվիրելու լաց է լինում, եւ արտասուքները թափված տեղում` ձյան տակից դուրս է գալիս սպիտակ մի ծաղիկ, որը նա նվիրում է Մարիամին։ Այդ ծաղիկն անվանվել է Քրիստոսի կամ Ծննդյան վարդ։ Բնության մեջ հանդիպում են բույսի երեք տեսակներ, որոնցից մեկը Վրաստանում եւ Հայաստանի Հյուսիսում աճող բնաշխարհիկ է։ Քրիստոսածաղիկ կովկասյանը բազմամյա խոտաբույս է մինչեւ 50 սմ բարձրությամբ։ Տերեւները մերձարմատային են, ձմեռող, յուրաքանչյուր տերեւը հիմքից բաժանված է մինչեւ 11-ի հասնող նշտարաձեւ մասերի` սղոցաձեւ եզրերով։ Յուրաքանչյուր ցողունի վրա կարող է լինել մինչեւ 4 ծաղիկ։ Ծաղիկները կարմիր, սպիտակ պուտիկավոր, դեղնականաչավուն կամ գունատ կանաչ են։ Բաժակաթերթերը հինգն են, պսակաձեւ։ Պտուղը տերեւանման է, հավաքական, պարունակում է բազմաթիվ սերմեր, բացվում է միայն մեկ կողմից։ Ծաղկում է վաղ գարնանը, աճում է լեռների լանջերին եւ անտառներում։ Քրիստոսածաղկի քիմիական բաղադրությունը կարոտ է ուսումնասիրության։ Ի տարբերություն քիմիական բաղադրության` բույսի բուժական հատկությունները հայտնի են հնագույն ժամանակներից եւ համառորեն ուսումնասիրվում են դեղագործական նպատակներով։ Կա կարծիք, որ Ալեքսանդր Մակեդոնացին մահացել է բույսի բուժող չափաբաժինը չարաշահելու պատճառով։ Õ€Õ«Õ¶ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¸Ö'Õ´ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€Õ¾Õ¥Õ¬ Õ§, Õ¸Ö€ Õ¢Õ¸Ö'ÕµÕ½Õ« Õ³Õ«Õ·Õ¿ Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ´Õ¡Õ¶ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ´Õ¡Ö€Õ¤Õ¨ Õ¥Ö€Õ«Õ¿Õ¡Õ½Õ¡Ö€Õ¤Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§Ö‰ Բուժիչ հատկությունները նկարագրել են Ավիցենան եւ Պարացելսը։ Խոսելով Քրիստոսածաղկի մասին` արժե հիշել Պարացելսի կարծիքը` «Բնության մեջ ամենը թույն է եւ ամեն ինչ դեղ, կարեւորը չափաքանակն է»։ Բազմաթիվ երկրներում գրանցված է Կարմիր գրքում։ Բուժական նպատակներով օգտագործում են կոճղարմատը եւ արմատը, որոնք պարունակում են խիստ թունավոր հելեբորին եւ հելեբորեին գլյուկոզիդները։ Որպես կանոն` խորհուրդ է տրվում, որ մեկ անգամվա համար օգտագործվող չափաբաժինը չգերազանցի 50 մգ-ն, այսինքն` 1 գրամը բաժանվում է 20 մասի։ https://youtu.be/HtdAQb4IInU ԶԳՈւՇԱՑՈւՄ: Բուժման ընթացքը պետք է վերահսկվի բժիշկը։ *Քրիստոսածաղիկը մաքրում է օրգանիզմի բջիջները, հեռացնում է մաղձը եւ թունավոր նյութերը, լուծում աղերը, կարգավորում նյութափոխանակությունը, կարող է մանրացնել քարերը, հեռացնել ավազը։ *Խթանում է սրտի աշխատանքը, իջեցնում է ճնշումը, արդյունավետ միջոց է բրոնխերի ասթմայի, երիկամների բորբոքման, ընկնավորության, հիշողության կորստի, տեսողության եւ լսողության անկման, հեպատիտի, վահանա գեղձի գործունեության խանգարման դեպքում։ *Վերջին տարիներին բույսը մեծ կիրառում ունի` որպես օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող եւ քաշն իջեցնող միջոց, սակայն կա կարծիք, որ վաճառվող քանակությունները գերազանցում են գոյություն ունեցող բնական եւ մշակովի պաշարները։ *Բազմաթիվ գիտական եւ ժողովրդական բժշկությանը վերաբերող հաղորդագրություններում նշվում է բույսի հակաուռուցքային հատկության մասին։ Քրիստոսածաղիկը կիրառվում է միոմայի, մաստոպատիայի, շագանակագեղձի հիվանդությունների բուժման պարագայում: Զգուշացում։ Խստորեն հակացուցված է միոկարդի ինֆարկտի, իշեմիկ հիվանդության, լյարդի ցիռոզի եւ այլ ծանր հիվանդությունների, երիկամներում եւ լեղապարկում մեծ քարերի դեպքում։Կերակրող մայրերին,հղիներին, մինչեւ 15 տարեկան երեխաներին։ Աղբյուրը` magaghat.am