
97 դիտում
Սրտային անբավարարություն , կլինիկական համախտանիշ , կապված է սրտի աշխատանքի սուր կամ քրոնիկ խանգարման հետ, որի հետևանքով խախտվում է արյան շրջանառությունը դեպի հյուսվածքներ և օրգաններ: Գլխավոր պատճառը սրտի լցվելու և դատարկվելու ընդունակության վատացումն է, որը պայմանավորված է միոկարդի վնասվածքով։ Կախված նրանից, թե ինչ արագությամբ է զարգանում սրտի անբավարարությունը, այն լինում է սուր և քրոնիկ: Սրտի անբավարարությունը կարող է կախված լինել վնասվածքներից, տոկսիններից (թույներ), սրտի հիվանդություններից և չբուժելու դեպքում կարող է բերել մահվան։ Սրտի քրոնիկ անբավարարությունը զարգանում է ժամանակի ընթացքում և առաջանում է բնորոշ սիմտոմների կոմպլեքսով ( շնչահեղձություն , հոգնածություն, ֆիզիկական ակտիվության իջեցում, այտուցներ և այլն), որոնք պայմանավորված են օրգանների և հյուսվածքների ոչ ադեկվատ պերֆուզիայով, հանգստի կամ ծանրաբեռնվածության ժամանակ և հաճախ օրգանիզմում հեղուկի պահպանմամբ: Առաջացման պատճառներ Առաջանում է սրտի ծանրաբեռնվածության, անհանգստության ժամանակ (արյան բարձր ճնշման՝ հիպերտոնիայի, սրտի արատների), երբ խանգարվում է արյան շրջանառությունը (միոկարդի ինֆարկտ), միոկարդիտների, տոկսինների ազդեցության հետևանքով ( Բազեդովյան հիվանդություն ) և այլն: Սրտային անբավարարության հետևանքներ Արյան կանգը առաջանում է սրտի մկանների թուլության պատճառով, քանի որ չի կարող ապահովել արյան շրջանառությունը: Մեծ մասամբ սրտի ձախ փորոքի անբավարարության ժամանակ արյան փոքր շրջանառությունում լինում է կանգ [2] ։ Արյան մեջ կուտակվում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ (որը ուղեկցվում է ոչ միայն շնչահեղձությամբ, այլև կապտությամբ, արյունախրխումով), իսկ աջ փորոքի անբավարարության ժամանակ մեծ շրջանառությունում լինում է արյան կանգ (շնչահեղձություն, այտուց , լյարդը մեծանում է) և արդյունքում սրտի անբավարարությունից առաջանում է հյուսվածքների և օրգանների հիպոքսիա , ացիդոզ , փքվածություն և այլ խանգարումներ [2] : Սուր սրտային անբավարարություն Սուր սրտային անբավարարությունը հանդիսանում է միոկարդի կծկումների վատացման արդյունք, երբ պակասում է սիստոլիկ և վայրկյանական արյան քանակը։ Սուր սրտային անբավարարությունը մեծ մասամբ լինում է ձախ փորոքային և կարող է արտահայտվել շատ ծանր կլինիկական նշանների տեսքով՝ սրտային ասթմա , թոքերի այտուց և կարդիոգեն շոկ ։ Ô´Õ¡Õ½Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¸Ö'Õ´ Õ¨Õ½Õ¿ Õ®Õ¡Õ¶Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¡Õ½Õ¿Õ«Õ³Õ¡Õ¶ Սրտային անբավարարության օրինակ Ըստ ֆիզիկական հետազոտության արդյունքների դասակարգում Կիլիպի սանդղակով․ Ô±Õ¼Õ¡Õ»Õ«Õ¶ (Õ¹Õ¯Õ¡ Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€ CH) ÔµÖ€Õ¯Ö€Õ¸Ö€Õ¤ (Õ©Õ¸Ö'ÕµÕ¬ Õ¡Ö€Õ¿Õ¡Õ°Õ¡ÕµÕ¿Õ¾Õ¡Õ® CH Ö"Õ«Õ¹ ÕÕ¼Õ«ÕºÕ¸Õ¾) ÔµÖ€Ö€Õ¸Ö€Õ¤ (Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ« Õ¡Ö€Õ¿Õ¡Õ°Õ¡ÕµÕ¿Õ¾Õ¡Õ® CH Õ·Õ¡Õ¿ ÕÕ¼Õ«ÕºÕ¸Õ¾) Չորրորդ (կարդիոգեն շոկ, սիստոլիկ արյան ճնշում 90մմ/սս ցածր) Վ. Խ. Վասիլենկոյի, Ն. Դ. Ստրաժեսկոյի, Տ. Ֆ. Լանգայի դասակարգում Համաձայն այս դասակարգման՝ առանձնացվում է սուր քրոնիկ անբավարարության զարգացման 3 աստիճան․ Առաջին աստիճան (HI)՝ սկզբնական կամ թաքնված անբավարարություն, որը մի փոքր ֆիզիկական լարվածության ժամանակ արտահայտվում է սրտխփոցով և շնչահեղձությամբ, իսկ հանգիստ ժամանակ օրգանների համաչափությունը և ֆունկցիան խախտված չէ, աշխատունակությունը ընկած է։ Երկրորդ աստիճան՝ արյան շրջանառության երկարատև, արտահայտված անբավարարություն, հեմոդինամիկայի խախտում (արյան փոքր շրջանառության կանգ) աննշան ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, երբեմն հանգստի վիճակում․ այս դեպքում առանձնացնում են երկու փուլեր՝ А և Б․ II Ա փուլ` թեթև ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ սրտխփոց և շնչահեղձություն: Ոչ սուր ցիանոզ: Որպես կանոն արյան շրջանառության անբավարարության դեպքում մեծ մասամբ ժամանակ առ ժամանակ լինում է չոր հազ, արյունախրխում, թոքերի կանգի դրսևորում (չոր ձայն և անձայն թաց խզզոցներ ներքևի հատվածում), սրտխփոց: Այս փուլում սկսվում է արյան մեծ շրջանառությունում կանգ (ոչ շատ այտուցներ ծնկի և կրունկների շրջանում լյարդի նշանակալի մեծացում): Առավոտյան արդեն այդ նշանները քչանում են: Աշխատունակությունը կտրուկ ընկնում է: II Բ փուլ` հանգիստ ժամանակ շնչահեղձություն, սրտային անբավարարության բոլոր սիմպտոմները խիստ ուժեղանում են՝ արտահայտված ցիանոզ , թոքերում կանգ, երկարատև տնքացող ցավեր, սրտի ռիթմի խանգարում, սրտխփոցներ, արյան մեծ շրջանառության խանգարում, ոտքերի և վզի մշտական այտուցներ, լյարդի մեծացում (լյարդի կարդինալ ցիրոզ), հիդրոթորաքս , ջրգողություն, ծանր սակավամիզություն : Այս դեպքում հիվանդները անաշխատունակ են դառնում: Երրորդ աստիճան՝ վերջնական անբավարարության դիստրոֆիկ աստիճան: Հեմոդինամիկայի խախտումից բացի անդարձելի մորֆոլոգիական փոփոխություններ են առաջանում օրգաններում (երկկողմանի թոքի սկլերոզ, լյարդի ցիրոզ, երիկամներում կանգ և այլն): Խախտվում է նյութափոխանակությունը, հիվանդները սկսում են հյուծվել: Բուժումն արդյունավետ չէ։ Սուր սրտային անբավարարության բուժում Սուր սրտային անբավարարության բուժումը պահանջում է արագ գործողություններ արյան շրջանառության կարգավորման համար (հեմոդինամիկա)։ Կախված թե ինչից է առաջացել սրտային անբավարարությունը, անհրաժեշտ է որոշակի միջոցներ ձեռնարկել՝ բարձրացնել արյան ճնշումը, նորմալացնել սրտի ռիթմը, ցավազրկել (ինֆարկտի ժամանակ)։ Հետագայում բուժվում է անբավարարություն առաջացրած հիվանդությունը։ Õ"Ö€Õ¸Õ¶Õ«Õ¯ Õ½Ö€Õ¿Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡Õ¶Õ¢Õ¡Õ¾Õ¡Ö€Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¢Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´ Քրոնիկ սրտային անբավարարության բուժումը պահանջում է միոկարդի կծկումների նորմալացում, դրա ռիթմի, հեմոդինամիկ նշանների նորմալացում (պուլս, արյան ճնշում), հեղուկի դուրս բերում (այտուց)։ Կարևոր են հատկապես ոչ դեղորայքային միջոցները՝ հեղուկի և աղի սահմանափակում, դիետա, որոնք ուղղված են մարմնի քաշի կարգավորմանը՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը համապատասխան։ Քրոնիկ սրտային անբավարարության բուժման համար որպես դեղորայք օգտագործվում են․ Սրտային գլիկոզիդներ - լավացնում են միոկարդի կծկողականությունը Ð' - Õ¢Õ¬Õ¸Õ¯Õ¡Õ¿Õ¸Ö€Õ¶Õ¥Ö€ ինգիբիտորներ ԱՊՖ - կոմպլեքս ազդեցություն ունեն սիրտ-անոթային համակարգի, արյան ճնշման իջեցման, կարդիոլոգիական ռիսկերի քչացման վրա միզամուղներ (դիուրետիկներ) - օգտագործվում են որպես հեղուկի դուրս բերման և արյան ճնշման իջեցման միջոց նիտրատներ - նվազեցնում են ճնշումը սրտի վրա, կանխում են ստենոկարդիայի ցավերը։ Քրոնիկ սրտային անբավարարության ժամանակ կիրառվում են բարձր տեխնոլոգիաների մեթոդներ՝ միոկարդի ռեվասկուլիարիզացիա, սրտի փոխպատվաստում։ ազատ հանրագիտարանից