
87 views
Կոսմետրիկական նպատակների համար օգտագործվում են` А 1, B 1. B 6 ,C, D, E, F վիտամինները, պանտոտենային թթուն և այլն: Որոշ հիվանդությունների դեպքում, մաշկի մեջ մտնող վիտամինների քանակը պակասում է:Ստացվում է վիտամինային պակասություն,որի հետևանքով մաշկը սկսում է թեփոտվել, արաջանում են կնճիռներ և բծեր: Մաշկը բավականաչափ քանակությամբ վիտամիններով ապահովումը բարձրացնում է նյութափոխանակությունը, լավացնում է արյան շրջանառությունը և սնուցումը: Վիտամին A-մաշկի համար անհրաժեշտ վիտամիններից մեկն է: Մտնելով որոշ կրեմների բաղադրության մեջ, մաշկի վրա թողնում է հակաեղջերացնող և փափկեցնող ներգործություն: Հաճախ օգտագործվում է մյուս վիտամինների հոտ զուգորդված, օրինակ E և B վիտամինների և հորմոնների հետ, որոնք ուժեղացնում են դրա ներգործությունը: B վիտամինային համալիրը օգտագործվում է շատ հաճախ, հատկապես ճարպահոսության, պատանեկան կորյակների, կարմիր բծերի և այլ դոպքերում: Վիտամին , B 1 օգտագործվում է ճարպահոսության դեմ: B 2 և B 6 վիտամինների համալիրին է պատկանում պանտոտենային թթուն, որը մեծ քանակությամբ պարունակում է լյարդը,մածունը,գարեջրի խմորիչները և այլն: Արտաքին ընդունման դեպքում այն մաշկի մեջ ուժեղացնում է նյութերի փոխանակությունը, պակասեցնում,իսկ երբեմն նույնիսկ նաև դադարեցնում է մազաթափությունը: Վիտամին C մտնում է մի շարք կոսմետիկական կրեմների բաղադրության մեջ և երկար ժամանակ ընդունելու դեպքում կանխում է աթերոսկլերոզի զարգացումը և դադարեցնում է օրգանիզմի ծերացման պրոցեսները:Այն սպիտակեցնում է պեպենները, պիգմենտային բծերը և մուգ մաշկը: Վիտամի D –ուժեղացնում է А վիտամինի ներգործությունը մաշկի վրա: Վիտամի E խթանում է հյուսվածքների աճը և թարմացնող ազդեցություն թողնում մաշկի վրա: F վիտամինի անբավարարության դեպքում մաշկը թառամում է և չորանում,որի հետևանքով այն արագ բորբոքվում է:Մազերը բարակում են և դառնում բեկուն, կորցնում են փայլն ու սկսվում են թափվել:Գլխի մաշկը մաշկը թեփոտվում է: Ճարպոտ կրեմները պարունակում են վիտամին F: