
127 դիտում
Վիտամին B12-ը կարեւոր սնուցիչ է, որը բազմաթիվ գործառույթներ է կատարում օրգանիզմում, այդ թվում՝ նյարդային համակարգի պահպանումը: Առանց դրա, նյարդային գործառույթը կարող է խանգարվել: Ըստ բժշկական կազմակերպությունների՝ դրանք կարող են հատկապես արտահայտվել գիշերը, երբ մարմնի ջերմաստիճանն իջնում է, գրում է Express-ը։ Վիտամին B12-ի ցածր մակարդակը կարող է բազմաթիվ բարդություններ առաջացնել, սակայն հիմնական վտանգը միելինային թաղանթի վնասումն է, որը շրջապատում եւ պաշտպանում է նյարդերը: Նյարդերն այդ պաշտպանության կարիքն ունեն՝ գործելու եւ ազդանշաններ փոխանցելու համար, բայց նույնիսկ B12-ի համեմատաբար մեղմ անբավարարությունը կարող է վտանգել այդ ֆունկցիան, նախազգուշացնում է ծայրամասային նյարդաբանության կենտրոնը: Ըստ Լոմե Լինդա համալսարանի բժշկական կենտրոնի՝ այդ վիճակը սովորաբար հանգեցնում է նրան, որ ոտքերն ավելի զգայուն են դառնում սառը օդի նկատմամբ: Ամպուտացիայի կանխարգելման ամերիկյան կենտրոնը բացատրում է, որ երբ գիշերը ջերմաստիճանն իջնում է, ծայրամասային նյարդերը կարող են սկսել ավելի ուժեղ ցնցվել, եւ դուք սուր ցավ կզգաք: Ձեր սրտի զարկերը եւս դանդաղում են, երբ ավելի սառն է դառնում, ինչը դանդաղեցնում է արյան հոսքը եւ մեծացնում ցավը: ÔµÕ©Õ¥ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ²Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¥Ö" Õ¿Õ¡Õ¶Õ¥Õ¬ Õ¸Õ¿Ö"Õ¥Ö€Õ«Õ¶ Õ°ÕºÕ¸Ö'Õ´Õ¨, Õ¡ÕºÕ¡ Õ¿Õ¡Ö"Õ¡Õ¶Õ¡Õ¬Õ¸Ö' Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ ÖƒÕ¡Õ©Õ¡Õ©Õ¾Õ¥Ö" Õ¾Õ¥Ö€Õ´Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾, ÕÕ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤ Õ¥Õ¶ Õ¿Õ¡Õ¬Õ«Õ½ Õ´Õ¡Õ½Õ¶Õ¡Õ£Õ¥Õ¿Õ¶Õ¥Ö€Õ¨Ö‰ Վիտամին B12-ի ցածր մակարդակի մեկ այլ առանցքային խնդիրն օրգանիզմով արյան բավարար քանակությամբ առողջ կարմիր բջիջների քանակությունն է թթվածնի տեղափոխման համար։ Դրա պատճառով մարմինը կարող է սառը լինել, հատկապես՝ ձեռքերն ու ոտքերը: B12-ի պակասը կարող է պայմանավորված լինել սննդակարգով, սակայն որոշ դեպքերում դա պայմանավորված է ստամոքսի թթվայնության ցածր արտադրությամբ: Դա հաճախ տեղի է ունենում, երբ օրգանիզմը ծերանում է, եւ այն կարող է բուժվել հավելումներով կամ ներարկումներով՝ բժշկի վերահսկողության ներքո: Ծայրամասային նյարդաբանության հետ մեկտեղ բուժումը կօգնի վերացնել այլ բարդությունները, ինչպիսիք են տրամադրության վատթարացումը եւ անեմիան: Ուստի հետեւեք ցանկացած ախտանիշի եւ արյան անալիզ հանձնեք, եթե դա խորհուրդ է տալիս բժիշկը, կոչ են անում մասնագետները: B12-ի դիետիկ ընդունումը կարող է ավելացվել՝ ավելի շատ կարմիր միս, թռչնամիս եւ ձու, կաթնամթերք, ձուկ ուտելով։ NEWS.am Medicine