Monday, February 9, 2026
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Վիտամին D-ի դեֆիցիտը և երիկամային հիվանդությունները

Գիտական դիտարկում՝ նեֆրոլոգի և կլինիկական դեղագետի համահեղինակությամբ

✍️ Վիտամին D-ը (Vitamin D, 25-hydroxyvitamin D – 25(OH)D) հանդիսանում է ոչ միայն ոսկրային նյութափոխանակության հիմնական կարգավորիչ, այլև կարևոր հորմոնալ մոդուլատոր, որն ունի էական ազդեցություն երիկամների, պարաթիրեոիդ համակարգի, իմունային պատասխանների և սրտանոթային ռիսկի վրա։

❗️ Երիկամները կենսական դեր ունեն վիտամին D-ի ակտիվացման մեջ՝ 25(OH)D-ի վերածումը կենսաբանորեն ակտիվ 1,25-dihydroxyvitamin D (calcitriol)-ի։ Ուստի երիկամային ֆունկցիայի խանգարումը անխուսափելիորեն ազդում է վիտամին D-ի հոմեոստազի վրա։

🔬 Վիտամին D-ի դեֆիցիտը երիկամների քրոնիկ հիվանդության (CKD) դեպքում.

🔹️Համաձայն բազմակենտրոն դիտարկումների՝ ԵՔՀ (CKD) ունեցող պացիենտների մեծամասնության մոտ արձանագրվում է վիտամին D-ի անբավարարություն կամ դեֆիցիտ, որն ասոցացվում է՝

🔹️երկրորդային հիպերպարաթիրեոզի (secondary hyperparathyroidism) զարգացման,

🔹️ոսկրային հանքայնացման խանգարումների (CKD-MBD),

🔹️մկանային թուլության, ընկնելու եւ վնասվածքների ռիսկի բարձրացման,

🔹️բորբոքային ակտիվության և օքսիդատիվ սթրեսի աճի հետ։

👨‍⚕️ Կլինիկական դեղագիտական տեսանկյունից կարևոր է ընդգծել, որ վիտամին D-ի դեֆիցիտը (CKD)ԵՔՀ-ում ոչ միայն լաբորատոր ցուցանիշ է, այլ նաև երկարաժամկետ կանխատեսման վրա ազդող գործոն։

🌍 Միջազգային մասնագիտական ուղեցույցների համադրական մոտեցում

🇺🇸 ԱՄՆ (Endocrine Society, National Kidney Foundation)

Առաջարկվում է CKD-ով և բարձր ռիսկային խմբերի պացիենտների մոտ պարտադիր գնահատել 25(OH)D մակարդակը։

Դեֆիցիտի դեպքում նախընտրելի է սկզբում օգտագործել սննդային/դեղորայքային վիտամին D (cholecalciferol կամ ergocalciferol), իսկ ԵՔՀ ավելի ուշ փուլերում՝ ըստ ցուցման, ակտիվ ձևերը։

Նպատակային շեմը հաճախ դիտարկվում է ≥30 ng/mL (≥75 nmol/L)։

🇪🇺 Եվրոպա (ERA / KDIGO եվրոպական մեկնաբանություններ)

Խորհուրդ է տրվում վիտամին D-ի դեֆիցիտի շտկումը ԵՔՀ-ի բոլոր փուլերում՝ հատկապես մինչև դիալիզային փուլը։

Ընդգծվում է անվտանգության կարևորությունը և հիպերկալցեմիայի կանխարգելումը։

🇦🇺 Ավստրալիա (Australian CKD-MBD guidelines)

Առաջարկվում է անհատականացված մոտեցում՝ հաշվի առնելով CKD փուլը, արևային ազդեցությունը և սննդակարգը։

Նախընտրելի է պահպանել բավարար մակարդակ՝ խուսափելով բարձր դոզաների երկարատև չվերահսկվող օգտագործումից։

🇯🇵 Ճապոնիա (Japanese Society of Nephrology)

Ճապոնական ուղեցույցները շեշտում են վիտամին D-ի չափավորումը և ակտիվ ձևերի կիրառումը ավելի ուշ CKD փուլերում։

Հատուկ ուշադրություն է դարձվում պարաթիրեոիդ հորմոնի վերահսկմանը և ոսկրային բարդությունների կանխարգելմանը։

💊 Կլինիկական դեղագիտական կարևոր դիտարկումներ.

Վիտամին D-ի ձևի ընտրությունը (nutritional vs active) պետք է հիմնված լինի ըստ CKD փուլի, PTH մակարդակին և կալցիում-ֆոսֆոր հոմեոստազին։

Չափազանց բարձր դոզաները կարող են հանգեցնել հիպերկալցեմիայի, նեֆրոկալցինոզի և դեղորայքային բարդությունների։

Բուժումը պետք է իրականացվի բժշկի և դեղագետի համատեղ վերահսկմամբ։

📌 Եզրակացություն

Վիտամին D-ի դեֆիցիտը հանդիսանում է երիկամների քրոնիկ հիվանդության (ԵՔՀ) կարևոր և կառավարելի ռիսկային գործոն։

Նեֆրոլոգիական և կլինիկական դեղագիտական միջազգային կոնսենսուսը հստակ է․

✔️ դեֆիցիտը պետք է ժամանակին հայտնաբերվի,

✔️ շտկումը պետք է լինի գիտահեն և անվտանգ,

✔️ բուժումը պետք է իրականացվի բազմամասնագիտական մոտեցմամբ՝ ուղղված ոչ միայն լաբորատոր ցուցանիշների, այլև պացիենտի վիճակի բարելավմանը։

Nareg Varjabedian

x Close

Like Us On Facebook