Суббота, 27 апреля, 2024
БолезниНовости

Ինքնաթիռի թռիչքի և վայրէջքի ժամանակ կամ ավտոմեքենայի մեջ երբևէ նկատել եք ականջների փակվածության զգացողություն

Ինքնաթիռի թռիչքի և վայրէջքի ժամանակ կամ ավտոմեքենայի մեջ երբևէ նկատել եք ականջների փակվածության զգացողություն:

Դա եվստախյան փողի ֆունկցիայի խանգարումն է, երբ ականջի թմբկախորշում բացասական ճնշում է առաջանում, ինչի արդյունքում փակվում են ականջները, իջնում է լսողությունը, բացի այդ ականջներում աղմուկի և ճնշման զգացողություններ են նկատվում, երբեմն նաև գլխացավեր են սկսվում:

Եթե ինքնաթիռում կամ ավտոմեքենայի մեջ առաջացած անհարմարություններն արագ անցնում են, ապա քթի խոռոչի մի շարք հիվանդությունների՝ վիրուսային վարակների, պոլիպների, խեցիների մեծացման, թարախային բորբոքումների, մանկական տարիքում ադենոիդ հյուսվածքների հիպերտրոֆիայի և այլ բարդությունների արդյունքում եվստախյան փողի ֆունկցիայի խանգարումներ են առաջանում:

Եվստախյան փողը դա ականջի խոռոչը՝ քթըմպանին կապող խողովակն է, որի շնորհիվ օդը քթի խոռոչից անցնում է ականջի խոռոչ:

Բացի այդ եվստախյան փողի երկարատև փակվածության հետևանքով վատանում է կյանքի որակը, ականջի խոռոչում՝ թմբկախորշում կարող է հեղուկ կուտակվել և տարբեր խնդիրների առաջացման պատճառ հանդիսանալ:

Դեղորայքային բուժման անարդյունավետության դեպքում կատարվում է այդ փողի բալոնավորում:

Սա բեկումնային լուծում է անվտանգ և եզակի բուժում եվստախյան փողի դիսֆունկցիայի ժամանակ: Այն միակ սարքն է, որը նախատեսված է եվստախյան փողի լայնացման համար, ովքեր մշտապես բախվում են այս խնդրին:

Եվստախյան փողերի լայնացումն ունի բարձր արդյունավետություն:

Միջամտությունից հետո վերականգնվում է փողի անցանելիությունը, անցնում է ականջի փակվածության զգացողությունը, վերականգնվում է լսողությունը:

Հայաստանում առաջին անգամ եվստախյան փողերի լայնացում կատարվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում մեկ տարուց ավելի է, հաջողությամբ կատարվում է այս միջամտությունը, որը հնարավորություն է տալիս բարելավել մարդկանց կյանքի որակը, կանխարգելել բարդություններն ու վերականգնել լսողությունը:

Նյութը ՝ erebouni.am

Добавить комментарий

x Close

Like Us On Facebook