Տղամարդու անպտղություն
Ե՞րբ պետք է անհանգստանալ, և ինչի՞ց հասկանալ, որ տղամարդու մոտ առկա է անպտղություն![]()
Անպտղության ահազանգ է, երբ մեկ տարվա ընթացքում կանոնավոր և առանց պաշտպանվելու սեռական հարաբերության արդյունքում կնոջ մոտ հղիություն չի զարգանում:
«Շենգավիթ» ԲԿ֊ի Ուրոլոգիական ծառայության ուրոլոգ Անդրանիկ Հովհաննիսյանի խոսքով՝ այս պարագայում չպետք է միայն «մեղքը» գցել կնոջ վրա՝ նրան անպտուղ համարելով, քանի որ տղամարդը հավասարապես կարող է անպտղության խնդիրներ ունենալ, որը պահանջում է գրագետ լուծում![]()
Կարևոր՝![]()
Եթե ամուսնական զույգի մոտ լիարժեք հետազոտություններից հետո չի հայտնաբերվել անպտղության ոչ մի պատճառ, ապա գործ ունենք անհայտ ծագման անպտղության հետ (իդիոպաթիկ անպտղություն)։
Տղամարդկանց անպտղության պատճառներն են՝![]()
Հորմոնալ խանգարումները
Գենետիկ ազդեցությունները
Զարգացման արատները (գաղտնամորձիություն և այլն)
Վարիկոցելը (երակային պաթոլոգիաներ)
Միզասեռական ինֆեկցիաները
Պրոստատիտ օրխիտ
Սրանք բերում են սերմի որակական և քանակական խանգարումների, և այլ խնդիրների, որոնք էլ հանգեցնում են անպտղության:
Գլխավոր՝![]()
«Շենգավիթ» ԲԿ֊ում գործող նորագույն ժամանակներին համապատասխան բուժման մեթոդները թույլ են տալիս ախտորոշել և շատ արագ հասնել վերոհիշյալ խնդիրների լիովին բուժման և վերացնել անպտղությունը՝ հասնելով ծնող դառնալու երազանքին![]()
Հետևել կենսակերպին![]()
Օրվա ռացիոնի մեջ ավելացնել թթվաշ մրգեր և բանջարեղեններ, սպիտակուցներ, բացառել՝ ածխաջրերը, խուսափել գարեջրի չարաշահումից: Չկրել կիպ ներքնազգեստ, խոսափել տաք լոգանքներից։ Վարել ոչ սթրեսային կյանք և հաճախ զբոսնել:
Ուրոլոգ Անդրանիկ Գրիգորի Հովհաննիսյան / Urolog Andranik Hovhannisyan

