
7 views
Կայքի գործընկեր՝ Tempus MED Gynaecology Ձյան տեղումներով պայմանավորված՝ նոյեմբերի 20-ից 21-ը ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը բազմաթիվ ահազանգեր է ստացել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված և խափանված ավտոմեքենաների վերաբերյալ․ մասնավորապես՝ Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 160 տրանսպորտային միջոց և մոտ 310 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, տեղացող առատ ձյունը հատկապես դժվարություններ է առաջացրել հանրապետության միջպետական ավտոճանապարհներին՝ առավել բարձրադիր հատվածներում և դժվարանցանելի վայրերում։ «Միջպետական ավտոճանապարհներին՝ Դիլիջանի թունելի մոտակայքում, փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 մարդատար ավտոմեքենա՝ օգնություն ցուցաբերելով մոտ 15 ուղևորի։ ÔµÖ€Ö‡Õ¡Õ¶-Õ"Õ¥Õ²Ö€Õ« Õ³Õ¡Õ¶Õ¡ÕºÕ¡Ö€Õ°Õ« 163-Ö€Õ¤ Õ¯Õ´-Õ«Õ¶ Õ±ÕµÕ¡Õ¶ ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¸Õ¾ Õ½Õ¡Õ°Õ¡Õ® Ö‡ Õ³Õ¡Õ´ÖƒÕ¥Õ¦Ö€ÕµÕ¡ Õ°Õ¡Õ¿Õ¾Õ¡Õ®Õ¸Ö'Õ´ Õ°Õ¡ÕµÕ¿Õ¶Õ¾Õ¡Õ® Õ¢Õ¥Õ¼Õ¶Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¨ Ö"Õ¡Ö€Õ·Õ¡Õ¯Õ¥Õ¬Õ¸Õ¾ Õ¤Õ¸Ö'Ö€Õ½ Õ¥Õ¶ Õ¢Õ¥Ö€Õ¥Õ¬ Õ¥Ö€Õ©Ö‡Õ¥Õ¯Õ¥Õ¬Õ« Õ°Õ¡Õ¿Õ¾Õ¡Õ®Ö‰ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 30-րդ կմ-ին օգնություն է ցուցաբերվել արգելափակված ևս 2 բեռնատար ավտոմեքենայի, որոնք փրկարարների օգնությամբ դուրս են եկել և շարունակել ընթացքը։ Շիրակի մարզի Ամասիա գյուղի մոտակայքում, ինչպես նաև Մարալիկ-Պեմզաշեն ավտոճանապարհներին փրկարարները, հատուկ տեխնիկայի օգնությամբ, տեղափոխել են երթևեկելի հատվածից դուրս եկած և ձնակույտի մեջ արգելափակված ավտոմեքենաները և առաջին օգնություն ցուցաբերել 6 քաղաքացու։ Ձյան արգելափակումից մարդատար ավտոմեքենաներ են դուրս բերվել Արագածոտնի մարզի Ծաղկասար, Ալագյազ-Ջամշլու և Թաթուլ-Հացաշեն գյուղերի մոտակայքից։ Օգնություն է ցուցաբերվել ավտոմեքենաների ուղևորներին և վարորդներին՝ վերջիններիս ժամանակավոր տեղափոխելով մոտակա հրշեջ-փրկարարական ջոկատի տարածք։ Տեղեկատվություն է ստացվել, որ Ռյա Թազա–Ծիլքար ավտոճանապարհին բքի և մերկասառույցի պատճառով բազմաթիվ ավտոմեքենաներ չեն կարողանում շարունակել ընթացքը։ Օպերատիվորեն արձագանքելով՝ հրշեջ-փրկարարներն օգնություն են ցուցաբերել մոտ 100 ուղևորի, քարշակել՝ 60 ավտոմեքենա, որոնք շարունակել են ընթացքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ դժվարանացանելիությամբ պայմանավորված՝ Սարավան-«Զանգեր» հատվածում սահմանվել է հերթապահություն։ Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհի 36-րդ կմ-ին կցորդիչով բեռնատարը, մկրատաձև դիրք ընդունելով, երթևեկությունը դարձրել է միակողմանի։ Հրշեջ-փրկարարների գործողությունների շնորհիվ ավտոմեքենան ուղղվել և դուրս է բերվել արգելափակումից, ճանապարհը դարձել երկկողմանի երթևեկելի։ Նշվում է, որ փրկարարները ջանասիրաբար շարունակում են աշխատանքներ իրականացնել՝ արգելափակումից դուրս բերելով տրանսպորտային միջոցները և անօգնական քաղաքացիներին, նրանց տեղափոխելով առավել անվտանգ վայր կամ ցուցաբերելով համապատասխան օգնություն։