
79 просмотры
Անկախ ձեր տարիքից կամ առողջական վիճակից, կարևոր է իմանալ քաղցկեղի հնարավոր նախանշանները: Դրանք կարող են նախնական հուշումներ լինել ձեր և ձեր բժշկի համար, որպեսզի հնարավորինս շուտ սկսեք կանխարգելիչ գործողությունները: Կանանց և տղամարդկանց շրջանում քաղցկեղի նախնական ախտանիշներն են. Ցավ - Ոսկրածուծի քաղցկեղի դեպքում հաճախ ցավերը սկսվում են հենց սկզբից: Ուղեղի որոշ ուռուցքներ առաջացնում են գլխացավեր: Ցավը կարող է նաև վաղ քաղցկեղային նշան լինել, ուստի դիմեք բժշկի, եթե չգիտեք, թե ինչից է ցավը և ինչու չի անցնում: Քաշի կորուստ՝ անկախ ձեր կամքից - Քաղցկեղ ունեցող մարդկանց գրեթե կեսը նիհարում է, և այն, հաճախ, ամենավաղ նկատվող նշաններից է: Հոգնածություն - Եթե անդադար հոգնածություն եք զգում, դիմեք բժշկի: Լեյկոզը (արյան քաղցկեղ) սպառում է ձեր ուժերը, հնարավոր է նաև արյան կորուստ՝ հաստ աղիքի կամ ստամոքսի քաղցկեղից: Ջերմություն - Եթե դուք բարձր ջերմում եք ավելի քան 3 օր, դիմեք բժշկի: Արյան քաղցկեղի որոշ տեսակներ, ինչպիսին է լիմֆոման, օրեր կամ նույնիսկ շաբաթներ շարունակ առաջացնում է բարձր ջերմություն: Մաշկային փոփոխություններ – Եթե մաշկի վրա նկատում եք անսովոր կամ նոր խալեր, փոքրիկ գոյացություններ, հետքեր, դիմեք բժշկի՝ բացառելու մաշկի քաղցկեղը: Ձեր մաշկը կարող է նաև հուշել քաղցկեղի՝ ձեր օրգանիզմում առկա այլ տեսակների մասին: Եթե մաշկի գույնը մգացել է, դեղնել կամ կարմրել, քոր է գալիս կամ շատացել է մազածածկույթը, սա կարող է լյարդի, ձվարանների կամ երիկամների քաղցկեղի կամ լիմֆոմայի նշան լինել: Հազ կամ խռպոտություն - Հազը թոքերի քաղցկեղի համար մեկ նշանն է, իսկ խռպոտությունը կարող է կոկորդի կամ վահանաձև գեղձի քաղցկեղի նշան լինել: Անսովոր արյունահոսություն – Քաղցկեղի հետևանքով արյունը կարող է նկատվել ամենաանսովոր վայրերում: Կղանքում նկատվող արյունը կարող է հաստ աղիքի կամ հետանցքի քաղցկեղի նախանշան լինել, իսկ միզուղիներում առկա ուռուցքները կարող են մեզի մեջ արյան հետքեր առաջացնել: Սակավարյունություն – սակավարյունության ժամանակ մարդու օրգանիզմում նվազում են արյան կարմիր բջիջները, որոնք արտադրվում են ոսկրածուծում, իսկ լեյկեմիայի, լիմֆոմայի և բազմակի միելոմայի նման քաղցկեղները կարող են վնասել ձեր ոսկրածուծը: Ուռուցքները, որոնք տարածվում են ոսկրածուծում, դուրս են մղում կարմիր արյան բջիջներն այնտեղից: Քաղցկեղի ընդհանուր ախտանիշները տղամարդկանց մոտ Տղամարդկանց շրջանում ամենատարածված քաղցկեղի տեսակներն են շագանակագեղձի, թոքերի և կոլորեկտալ (հաստ կամ ուղիղ աղիքի) քաղցկեղը: Ախտանիշներն են՝ Միզարձակման դժվարություններ - Շագանակագեղձի այտուցվածությունը կարող է դժվարացնել միզարձակումը կամ հակառակը՝ դարձնել այն անկառավարելի, առատ: Ուռուցք կամ ցավ ամորձու մեջ – սա կարող է լինել ամորձու քաղցկեղի նախանշան: Քաղցկեղի ընդհանուր ախտանիշները կանանց մոտ Կանանց շրջանում քաղցկեղի առավել հաճախ հանդիպող տեսակներն են կրծքի, թոքերի և աղիքային քաղցկեղը: Հնարավոր է նաև արգանդի, էնդոմետրիումի, արգանդի վզիկի, հեշտոցի կամ արտաքին սեռական օրգանների քաղցկեղ: Նախանշաններն են՝ Հեշտոցային արյունահոսություն – պետք է ուշադիր լինել՝ արդյո՞ք արյունահոսությունը տեղի է ունենում դաշտանային ցիկլի ընթացքում, թե՞ դաշտանադադարից հետո: Էնդոմետրիումի քաղցկեղի հետևանքով առաջացած արյունահոսությունը անսպասելի է գրեթե միշտ: Ախորժակի փոփոխություն - Ձվարանների քաղցկեղի հետևանքով նկատվում է ախորժակի վատթարացում կամ մշտապես հագեցվածության զգացողություն: Կարող են առաջանալ մարսողության խանգարումներ կամ սրտխառնոց: Որովայնային ցավ և փքվածություն – Երկարատև փքվածության, որովայնի ցավերի և գազերի կուտակման դեպքում դիմեք բժշկի հետ: Կրծքագեղձի փոփոխություններ – դիմեք բժշկի, եթե՝ -գոյացություններ եք շոշափում կրծքագեղձերում -Õ¯Õ¿Ö€Õ¸Ö'Õ¯ ÖƒÕ¸ÖƒÕ¸ÕÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ Õ¥Ö" Õ¶Õ¯Õ¡Õ¿Õ¸Ö'Õ´ Õ¯Ö€Õ®Ö"Õ¡Õ£Õ¥Õ²Õ±Õ¥Ö€Õ« Õ¹Õ¡ÖƒÕ¥Ö€Õ¸Ö'Õ´ -պտուկներից արտադրություն եք նկատում -ÕºÕ¿Õ¸Ö'Õ¯Õ¶Õ¥Ö€Õ« Õ·Ö€Õ»Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¡Õ¶Õ½Õ¸Õ¾Õ¸Ö€ Õ°Õ¥Õ¿Ö"Õ¥Ö€ Õ¯Õ¡Õ´ Õ¡ÕµÕ¬ ÖƒÕ¸ÖƒÕ¸ÕÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ Õ¥Ö" Õ¶Õ¯Õ¡Õ¿Õ¸Ö'Õ´: Õ†ÕµÕ¸Ö'Õ©Õ¨` Doctors.am