
179 views
Քեմոնը հովանոցավորների ընտանիքին պատկանող երկամյա խոտաբույս է, հասնում է 50-100սմ բարձրության: Ցողունը ուղիղ կանգնող է, ճյուղավոր: Տերևները հարթադիր են, եռակի փետրաձև կտրտված տերևաթիթեղով: Ծաղիկները սպիտակ են կամ թույլ վարդագույն, հավաքված են հովանոցատիպ ծաղկաբույլերով: Պտուղները գորշ գույնի են, ունեն 2 սերմ՝ մի կողմից քիչ ուռուցիկ: Պտղակոթունը համարյա երկու անգամ երկար է պտղից: Սերմերը հասունանում են հուլիս-օգոստոս ամիսներին, ունեն կծու դուրեկան համ ու հոտ, որը պայմանավորված է եթերային յուղերի առկայությամբ: Տարածված է Լոռիում, Իջևանում, Սևանում, Ապարանում, Եղեգնաձորում, Սյունիքում, Սպիտակում, Մարտունիում, Ստեփանավանում: Աճում է մարգագետիններում, անտառի բացատներում, ճանապարհների եզրերին: Լավ է զգում ավազային և կավաավազային հողերում: Սերմերը հարուստ են սպիտակուցներով, հոտավետ նյութերով, պիգմենտներով, դաբաղանյութերով, ֆլավոնոիդներով, հանքային աղերով: Բուժական նպատակներով օգտաագործելու համար հավաքել դեռևս ոչ հասուն պտուղները հովանոցների հետ միրասին: Չորացնել ստվերում: Չորացնելիս հաճախ խառնել և շրջել, ապա մանրել և քամհարել: Ô²ÕªÕ·Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ´Õ¥Õ» Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¥Õ¬ Õ¥Õ¶ Õ½Õ¥Ö€Õ´Õ¥Ö€Õ¨: Ô²Õ¸Ö'Õ¬Õ²Õ¡Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¢ÕªÕ·Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ´Õ¥Õ» Ö"Õ¥Õ´Õ¸Õ¶Õ¶ Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¥Õ¬ Õ¥Õ¶ Õ¡Õ²Õ«Ö"Õ¶Õ¥Ö€Õ« ÖƒÖ"Õ¾Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶, Õ½Õ¿Õ¡Õ´Õ¸Ö"Õ½Õ¡Õ²Õ«Ö"Õ¡ÕµÕ«Õ¶ ÕÕ«Õ©Õ«, Õ´Õ¡Ö€Õ½Õ¸Õ²Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¸Ö'Õ²Õ¸Ö' ÕÕ¡Õ¶Õ£Õ¡Ö€Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ«, Õ¡Õ²Õ«Ö"Õ¶Õ¥Ö€Õ« Õ¯Õ¡Õ¿Õ¡Ö€Õ« (Õ°Õ¡Õ¿Õ¯Õ¡ÕºÕ¥Õ½ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡Õ¶Õ¥Ö€Õ« Õ´Õ¸Õ¿) Õ¢Õ¸Ö'ÕªÕ´Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€: Քեմոնի և հոռոմ-սամիթի պտուղները, գիհու պտուղները՝ 10 գ., երիցուկի ծաղիկները և անանուխի տերևները՝ 25-ական գ. փոշիացնել խառնել միմյանց հետ: 2 թեյի գդալ խառնուրդի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Թրմել, թողնել սառչի, քամել: Խմել ցերեկը ընթրիքից հետո, իսկ երեկոյան քնելուց առաջ՝ 1-ական բաժակ: Օգտագործել աղեստամոքսային համակարգի հիվանդությունների դեպքում: Քեմոնի և հոռոմ-սամիթի պտուղները, երիցուկի ծաղիկները, անանուխի տերևները, կատվախոտի արմատները՝ 25-ական գ, փոշիացնել, խառնել միմյանց հետ: 1 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ ջուր, եփել 10 րոպե, թրմել, քամել: Խմել օրական 1-2 բաժակ: Օգտագործել՝ անքնության դեպքում: Քեմոն ՝ 40 գ, գարնանածաղկի ծաղիկները, ցողաբույսը, բիանի արմատները, հոտավետ մանուշակի արմատները՝ 10-ական գ, փոշիացնել, խառնել միմյանց հետ: 4 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ ջուր, պահել 2 ժամ, ապա եփել 5 րոպե: Թրմել 15 րոպե, քամել: Խմել օրվա ընթացքում՝ 3 անգամից: Օգտագործել՝ շնչարգելքի < ասթմա > դեպքում: Քեմոնի և գիհու պտուղները, իծամորու պտուղները, հապալասենու, հազրեվարդի տերևները, ձիաձետի վերգետնյա հատվածը, բիանի արմատները՝ 10-ական գ. փոշիացնել, խառնել միմյանց հետ: 1 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել: Խմել օրական 2-3 բաժակ: Օգտագործել՝ երիկամներում, միզապարկում քարի կամ ավազի առկայության դեպքում: Քեմոնի , անիսոնի, հոռոմ-սամիթի, գինձի պտուղները՝ 25-ական գ, լավ տրորել, փոշիացնել, խառնել միմյանց հետ: 2 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թողնել սառչի, քամել: Օրակա խմել 1-2 բաժակ: Օգտագործել՝ մարսողության խանգարման դեպքում: aroxjblog.am