
61 views
Ամեն տարի մարտի երկրորդ ուրբաթ օրը Քնի համաշխարհային միության կողմից հայտարարվում է Քնի համաշխարհային օր: Այս տարի այն նշվում է մարտի 15-ին: Այն կոչված է հասարակության ուշադրությունը հրավիրելու առողջ քնի կարևորությանը, քնի հիգիենայի կանոնների պահմանմանը և քնի խանգարումների մասին տեղեկությունների տարածմանը։ Քնի խանգարումների մեծ մասը հնարավոր է կանխարգելել կամ բուժել, սակայն քչերը գիտեն այդ մասին կամ դիմում մասնագետի օգնությանը։ Այս ոլորտում Հայաստանում ակտիվ գործում է Քնի խանգարումների հայկական ասոցիացիան (ՔԽՀԱ), որն ամեն տարի անդրադառնում է քնի հիմնախնդրին: Ասոցիացիայի կողմից Հայաստանում առաջին անգամ իրականացվել է «Քնի խանգարումների տարածվածությունը Հայաստանում» հետազոտությունը` հարցման միջոցով, որին մասնակցել են քաղաքային և գյուղական համայնքների, բարձրադիր և ցածրադիր բնակավայրերի բնակիչներ։ Հետազոտության մեջ ներառվել են 18-ից բարձր տարիքի թվով 1001 մասնակից։ Նախապես պատրաստված կամավորների կողմից ուսումնասիրվել են հիմնական խանգարումները՝ ներառյալ անքնությունը, անհանգիստ ոտքերի համախտանիշը, քնի վարքային խանգարումները և այլն։ Ô±Õ¼Õ¸Õ²Õ» Ö"Õ¸Ö'Õ¶ Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶Õ¡Õ¬Õ¸Ö' Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ·Õ¡Õ¿ Õ¯Õ¡Ö€Ö‡Õ¸Ö€ Õ§ ÕºÕ¡Õ°ÕºÕ¡Õ¶Õ¥Õ¬ Ö"Õ¶Õ« Õ°Õ«Õ£Õ«Õ¥Õ¶Õ¡Õ¶` Õ¾Õ¡Ö€Ö"Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¤Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ½Õ¸Õ¾Õ¸Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨: Ներկայացնում ենք քնի հիգիենայի հետևյալ կանոնները. 1. Պետք է ունենալ քնելու և արթնանալու հստակ ռեժիմ: Սա նշանակում է, որ կարևոր է քնել և արթնանալ միևնույն ժամերին, անկախ այն բանից` աշխատանքային օր է, թե հանգստյան: 2. Քնելուց 2 ժամ առաջ պետք է խուսափել նյարդային համակարգը կամ հոգեհուզական դաշտը ակտիվացնող գործողություններից: Խորհուդ չի տրվում ունենալ ֆիզիակական ակտիվություն քնելուց առաջ: 3. Պետք է խուսափել քնել ցերեկային ժամերին: Սա հատկապես բացասաբար կարող է անդրադառնալ անքնություն ունեցողների վրա: 4. Խորհուրդ չի տրվում երեկոյան ժամերին օգտագործել կոֆեին պարունակող ըմպելիքներ և ուտելիքներ` սուրճ, թեյ, կոկա-կոլա, շոկոլադ: 5. Երեկոյան ժամերին պետք չէ օգտագործել դժվար մարսվող ուտելիք: 6. Ալկոհոլը բացասաբար է ազդում քնի որակի վրա: Այն նպաստում է գիշերվա ընթացքում պարբերաբար արթնանալուն և առավոտյան քնից չբավարարված լինելուն: Ուստի, պետք չէ օգտագործել ալկոհոլ հատկապես երեկոյան ժամերին: 7. Անհրաժեշտ է քնել մութ սենյակում, ինչը նպաստում է քնի հորմոնի` մելատոնինի, արտադրմանը մեր օրգանիզմում: 8. Պետք է ձգտել ունենալ ոչ աղմկոտ քնելու միջավայր: 9. Կարևոր է հետևել սենյակային ջերմաստիճանին, քանի որ ոչ ցուրտ պայմանները, ոչ էլ բարձր ջերմաստիճանը նպաստավոր չեն քնելու համար: 10. Խորհուրդ է տրվում քնելուց մեկ երկու ժամ առաջ հրաժարվել սմարթֆոններից և այլ սարքերից, քանի որ դրանք ընկճում են քնի սկսվող գործընթացը։