
81 views
Քրոնիկական ֆարինգիտն ըմպանի լորձաթաղանթի քրոնիկական բորբոքումն է: Սովորաբար զարգանում է որպես ըմպանի սուր բորբոքային հիվանդության հետևանք` անբավարար բուժման դեպքում: Հիվանդությունը հաճախ է հանդիպում, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր հաճախ են ենթարկվում անբարենպաստ գործոնների ազդեցությանը` ծխել, ալկոհոլի չարաշահում, արտադրության մեջ օդի գազով և փոշով աղտոտում: Հիվանդության զարգացմանը նպաստում են բորբոքային թարախային ինֆեկցիաները` քթի մեջ (հարբուխ), հարքթային խոռոչներում (հայմորիտներ), ըմպանում (տոնզիլիտ), բերանի խոռոչում (կարիեսային ատամներ), ինչպես նաև քթային շնչառության խանգարումը: Հաճախ քրոնիկական ֆարինգիտի զարգացման պատճառ է դառնում սիրտճանոթային և միզատար համակարգերի, լյարդի, ստամոքս-աղիքային ուղու հիվանդությունները, նյութափոխանակության խանգարումը, վիտամինային անբավարարությունը (հիպովիտամինոզ): Վերջին տարիներին սահմանվել է, որ բերանի խոռոչում և ըմպանի լորձաթաղանթում քրոնիկական բորբոքային ախտընթացների զարգացումը, որպես կանոն, արձանագրվում է աղիների դիսբակտերիոզով հիվանդների մոտ: Այսպիսով, քրոնիկական ֆարինգիտը հաճախ ոչ թե որպես ինքնուրույն հիվանդություն է հանդես գալիս, այլ օրգանիզմի օրգան-համակարգերի ախտաբանական վիճակի հետևանք կարող է լինել: Տարեց և ծերունական հասակում ըմպանի լորձաթաղանթում տարիքային փոփոխություններ են կատարվում, զարգանում է ատրոֆիկ ֆարինգիտ: Ô±Õ¼Õ¯Õ¡ Õ¥Õ¶ Õ–Õ¡Ö€Õ«Õ¶Õ£Õ«Õ¿Õ« Õ¤Ö€Õ½Ö‡Õ¸Ö€Õ´Õ¡Õ¶ Õ´Õ« Ö"Õ¡Õ¶Õ« Õ¿Õ¡Ö€Õ¡Õ¿Õ¥Õ½Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€` Õ¯Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¡Õ¬, Õ¡Õ¿Ö€Õ¸Ö†Õ«Õ¯, Õ°Õ«ÕºÕ¥Ö€Õ¿Ö€Õ¸Ö†Õ«Õ¯, Õ«Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ¶Õ¡Ö‡ ÕÕ¡Õ¼Õ¨ Õ±Ö‡Õ¥Ö€: Ատրոֆիկ ֆարինգիտ. որպես կանոն, այն զուգակցվում է քթի լորձաթաղանթի ատրոֆիայի հետ (ատրոֆիկ հարբուխ): Ախտանշաններն են` անհանգստացնում է չորության ծանր զգացողությունը, կոկորդի քորը և քերծվելու զգացողությունը: Կուլ տալը ցավոտ է, կծու և աղի ուտելիքները ցավեցնում են, երբեմն լինում է չոր հազ, խզված ձայն: Կոկորդի չորության պատճառով խանգարվում է քունը: Կոկորդի բուժզննման ժամանակ հետին պատի լորձաթաղանթը չոր է, գունատ, փայլուն, կարծես լաքի բարակ շերտով պատված լինի, հաճախ չորացած, կեղևապատ լորձով ծածկված է լինում: Բուժումը. կատարում է պոլիկլինիկայում քիթ-կոկորդ-ականջի բժիշկի կողմից: Կիրառվում են տեղային բուժգործողություններ և ընդհանուր բուժում: Նշանակվում են հիմնային և ջրա-գլիցերինային ողողումներ, բուժման լավ արդյունք են ապահովում յուղային և հիմնային ինհալացիաները, իսկ շատ չոր կեղևի առկայության դեպքում` պրոտեոլիտիկ ֆերմենտներով (խիմոտրիփսին) ինհալացիաներ: Լայնորեն կիրառվում են պատրաստուկներ` տեղային բուժման նպատակով, աերոզոլի ձևով, որը լորձաթաղանթի վրա վերականգնող ազդեցությունէ գործում, խթանելով գեղձային բջիջների արտազատում: Ընդհանուր ազդեցության միջոցներից նշանակում են կենսածին խթանիչներ` հալվեի մզվածք, B խմբի վիտամիններ A և E վիտամինների յուղային լուծույթ և այլն: Ô¿Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¡Õ¬ Ö‡ Õ°Õ«ÕºÕ¥Ö€Õ¿Ö€Õ¸Ö†Õ«Õ¯ Ö†Õ¡Ö€Õ«Õ¶Õ£Õ«Õ¿ Ախտանշանները. կոկորդը քերծվում է, մրմռում է, կոկորդում կանգնած «գնդի» զգացողություն կա, կուլ տալու ժամանակ չափավոր ցավ, հազ: Հիպերտրոֆիկ ֆարինգիտի դեպքում ըմպանում կուտակվում է մեծ քանակությամբ մածուցիկ լորձ, որը մշտապես հազալու, կոկորդը մաքրելու անհրաժեշտություն է առաջացնում, հատկապես առավոտյան, որն էլ երբեմն ուղեկցվում է սրտխառնոցով ու փսխոցով: Կոկորդի բուժզննման ժամանակ արձանագրվում է ըմպանի լորձաթաղանթի կարմրություն և հաստացում, որի վրա կուտակված է մածուցիկ լորձը կամ լորձա-թարախային արտազատուկը: Ըմպանի լորձաթաղանթի մակերեսին, հատկապես հետին պատին լինում են մեծացած, առանձին խմբերով ֆոլիկուլներ (ավշային կուտակումներ): Փափուկ քիմքը և լեզվակը այտուցված են ու հաստացած: Հիպերտրոֆիկ ֆարինգիտի դեպքում այս բոլոր ախտանշանները ավելի խիստ են արտահայտված լինում: Ըմպանի հետին պատին ավշային հյուսվածքի կուտակումն ու մեծացումը, կամ, ինչպես ասում են, գրանուլաները, «գրանուլոզ ֆարինգիտ» են նշանակում: Ô²Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´Õ¨. Õ¯Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¸Ö'Õ´ Õ§ Ö"Õ«Õ©-Õ¯Õ¸Õ¯Õ¸Ö€Õ¤-Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ»Õ« Õ¢ÕªÕ«Õ·Õ¯Õ¨ ÕºÕ¸Õ¬Õ«Õ¯Õ¬Õ«Õ¶Õ«Õ¯Õ¡ÕµÕ¸Ö'Õ´: Քրոնիկ ֆարինգիտի բոլոր տեսակների դեպքում ցանկալի է վերացնել անբարենպաստ գործոնների ազդեցությունը, խուսափել ծխելուց, ալկոհոլի չարաշահումից, արտադրությունում պահպանել շնչուղիների պաշտպանության անհատական միջոցները: Բացի դրանից, հարկ է բուժել ինֆեկցիաների քրոնիկական օջախները: Կատարալ և հիպերտրոֆիկ ֆարինգիտի բուժման համար լայնորեն կիրառվում են դեղաբույսերի եփուկներով ինհալացիաները (երիցուկի ծաղիկներ, եղեսպակի, էվկալիպտի տերևներ) և հիմնա-յուղային ինհալացիաներ: Նշանակվում են տարբեր տեսակի ողողումներ (երիցուկի, եղեսպակի, կաղնու կեղևի, էվկալիպտի տերևների թուրմ) և այլն: Նշանակվում են նաև տեղային օգտագործման համար մանրէային ազդեցության պատրաստուկներ, ինչպես նաև հականեխիչ և հակաբորբոքային արդյունքով դեղամիջոցներ: Ցուցված է նաև հոմեոապաթիկ բուժումը: http://armeniamedicalcenter.am