Wednesday, May 1, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ալիսան Հրաշքների աշխարհում համախտանիշ

Միկրոպսիա

Ալիսան Հրաշքների աշխարհում համախտանիշ (անգլ.՝ Alice in Wonderland syndrome, AIWS), կամ Միկրոպսիա, նյարդաբանական շեղումային վիճակ, որն ազդում է մարդու տեսողական ընկալման վրա՝ շրջապատի առարկաները համամասնությունների փոքրացմամբ։

Սուբյեկտը ընկալում է տեսողական օբյեկտները կամ դրանց որոշ հատվածներ իրականից փոքր չափերի։ Ընդհանրապես օբյեկտը միաժամանակ թվում էր հեռու կամ չափազանց մոտիկ։ Հիվանդության անվանման հոմանիշներ են «Թզուկային հալյուցինացիաներ» կամ «Լիլիպուտային տեսողություն»։ Սակայն, անկախ անվանումից, երևույթի պատճառը ֆիզիկական չէ, քանի որ չի լինում աչքի վնասվածք, փոփոխության պատճառը զուտ հոգեկան է։

Միկրոպսիան ազդում է ոչ մի_Alisa_popavshaya_s_Stranu_chudesայն տեսողական ընկալման, այլև լսողության, շոշափելիքի և երբեմն էլ սեփական մարմնի պատկերացման վրա. համախտանիշը գործում է, երբ նույնիսկ աչքերը փակ են լինում։ Համախտանիշի երկրորդային նշաններն են անհանգստությունը, ագնոզիան և ապրակսիան։

Համախտանիշը կապված է և, հավանաբար, որոշ դեպքերում էլ առաջացնում է գլխացավ՝ միգրեն, կապված է նաև Էպշտեյն-Բարրի վիրուսի հետ ։ Միկրոպսիա կարող է առաջանալ նաև բարդ մասնակի էպիլեպսիայից և որոշ թմրանյութերի ազդեցությունից (հատկապես դեքստրոմետորֆան)։

Հինգից տասը տարեկան երեխաների մոտ հնարավոր է ժամանակավոր միկրոպսիա։ Միկրոպսիան հակված է առաջ գալու մթության ժամանակ, երբ ուղեղը առարկաների չափերի ազդանշանների անբավարարություն է զգում։

Խանգարման անգլերեն անվանումը գալիս է Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» գրքից։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook