Tuesday, December 9, 2025
ՀիվանդություններՆորություններ

Ալկոհոլային կախվածության համախտանիշը ծանր քրոնիկ հիվանդություն է

Բացի կախվածություն առաջացնելու պոտենցիալը, ալկոհոլային խմիչքների հաճախակի գործածումը առաջացնում է գրեթե բոլոր օրգան-համակարգերի ախտահարում։ Առավելապես տուժում են հետևյալ համակարգերը`

✅ Կենտրոնական նյարդային համակարգ

✅Սրտանոթային համակարգ

✅ Մարսողական համակարգ

✅ Էնդոկրին համակարգ:

Ալկոհոլի չարաշահումն առաջացնում է`

✅ Մարսողական համակարգի լորձաթաղանթի ախատահարում, նաև` ստամոքսի էրոզիա, խոց, քաղցկեղ

✅ Ենթաստամոքսային գեղձի ախտահարում՝ հաճախ անդառնալի ախտաբանական փոփոխություններով

✅ Ճարպային հեպատոզ, ալկոհոլային հեպատիտ և լյարդի ցիրոզ

✅ Սրտանոթային հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, հիպերտոնիկ հիվանդություն՝ մեծացնելով սրտամկանի ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը:

Ալկոհոլի չարաշահումից անդառնալիորեն ախտահարվում են գլխուղեղի նյարդային բջիջները, ինչի հետևանքով տուժում են հոգեկան գրեթե բոլոր ֆունկցիաները՝ առաջացնելով հիշողության, ինտելեկտի խանգարումներ` նվազեցնելով մտավոր կարողությունները, նպաստելով կյանքի ընթացքում ձևավորված հմտությունների կորստին, առաջացնելով թուլամտություն և մեծացնելով Ալցհայմերի հիվանդության առաջացման ռիսկերը:

❗️Զե՛րծ մնացեք ալկոհոլային խմիչքների չարաշահումից. այն վտանգավոր է ձեր առողջության և կյանքի համար։

Ալկոհոլային կախվածությունից ձերբազատվելու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոն:

x Close

Like Us On Facebook