Այսօր թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրն է
Նկատե՞լ եք հևոց, քրոնիկ հազ` հաճախ խորխարտադրությամբ, օդի պակասի զգացողություն, ֆիզիկական ակտիվության սահմանափակում, ստորին շնչառական ուղիների կրկնվող վարակներ: Այդ նշանները կարող են խոսել թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) մասին, որը տարածված և բուժելի հիվանդություն է, բայց հաճախ չի հայտնաբերվում ժամանակին
:
Այսօր #թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրն է, թեման. «Շնչառության դժվարության դեպքում մտածեք թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության մասին»: Այն նպատակ ունի ընդգծելու, որ չնայած ԹՔՕՀ-ը աշխարհում մահվան երրորդ ամենատարածված պատճառն է, այն հաճախ մնում է թերախտորոշված։
ԹՔՕՀ-ը կանխարգելելի և բուժելի հիվանդություն է, սակայն թերախտորոշումը կամ սխալ ախտորոշումը հանգեցնում են նրան, որ պացիենտները չեն ստանում համապատասխան բուժում։ Հիվանդությունը զարգանում է դանդաղ, և շատերը բժշկին են դիմում բավականին ուշ:
Հիվանդության զարգացման ռիսկի գործոններն են`
ծխելը (80-90%)
օդի ախտոտվածությունը
մասնագիտական հիվանդությունները
ժառանգական նախատրամադրվածությունը
տարիքը՝ 40-ից բարձր
սեռը արական:
ԹՔՕՀ-ի կառավարման համար կարևոր է՝
դադարեցել ծխելը ,
կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը,
շնչառական վարակների դեմ պատվաստումները:

