Wednesday, October 8, 2025
ՀիվանդություններՆորություններ

Աշխարհում առաջին անգամ տեղի է ունեցել հեղափոխական վիրահատություն

Վիրաբույժները ողնաշարի ուռուցքը հեռացրել են աչքի խոռոչի միջոցով։

Սա ապշեցուցիչ վիրահատություն է, որը բժշկության։եջ բացում է նոր ուղի։

Ամերիկայի Մերիլենդի համալսարանի բժիշկների թիմը, որի ղեկավարում էր նեյրովիրաբույժ դոկտոր Մոհամեդ Լաբիբը (Dr. Mohamed A. M. Labib), իրականացրել է աշխարհում առաջին նմանատիպ վիրահատությունը՝ 19-ամյա Կառլա Ֆլորեսի մոտ։

Վիրահատությունը տևել է շուրջ 19 ժամ, և բժիշկները հեռացրել են այնպիսի ուռուցք, որը գտնվում էր ուղեղի և ողնաշարի միացման հատվածում՝ ամենաբարդ ու վտանգավոր տեղերից մեկում։ Բայց ամենաանսովորն այն էր, որ նրանք արեցին դա աչքի բույնի միջով։

🔹 Հեռացվել է այտոսկրի և աչքի ստորին խոռոչի մի հատվածը,

🔹 Աչքը ժամանակավորապես տեղափոխվել է,

🔹 Դեմքի ոսկորների միջով բացվել է ուղի դեպի ողնաշար,

🔹 Վիրահատությունից հետո դեմքը վերակառուցվել է տիտանի թիթեղներով և հիվանդի սեփական ազդրի ոսկրով։

Արդյունքը՝ ոչ մի արտաքին սպի, լիարժեք ապաքինում և քաղցկեղից ազատ կյանք։

Այս մեթոդը բժիշկները անգամ հումորով անվանել են «երրորդ քթի ճանապարհ»՝ իր անսովոր մոտեցման պատճառով։ Այն կարող է փոխել նեյրովիրաբուժության ապագան՝ ապահովելով առավել ճշգրիտ և ցածր ներխուժմամբ վիրահատություններ։

Կառլայի պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես գիտությունը երբեմն բառացիորեն նոր ճանապարհ է բացում՝ կյանքի համար։

x Close

Like Us On Facebook