Thursday, May 2, 2024
ՀայտարարություններՆորություններ

Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Օստեոպորոզի հիմնական սկղբունքները» ուսուցողական դասընթաց

Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Օստեոպորոզի հիմնական սկղբունքները» ուսուցողական դասընթաց,  որտեղ կքննարկվեն ոսկրային դենսիտոմետրիային նվիրված հարցերը։ Այս միջոցառումը կազմակերպվում է Միջազգային Օստեոպորոզի Հիմնադրամի և Կլինիկական Դենսիտոմետրիայի Միջազգային Միության կողմից։ Դասընթացը կվարեն Եվրոպայի և Միացյալ Նահանգների լավագույն մասնագետները։ Միջոցառումը տեղի կունենա Հոկտեմբերի 3 – 4 , 2017-ին Երևանում ` ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ նիստերի դահլիճում։ Հասցե՝ Մաշտոցի պող., 22 շենք.

Դասընթացը նախատեսված է ինչպես  բուժող մասնագետների, այնպես էլ տեխնիկական մասնագետների, ռադիոլոգների համար։ Այն ընդգրկում է օստեոպորոզի պաթոֆիզիոլոգիան, հայտնաբերման սկզբունքները և ոսկրային խտության չափումների պրակտիկ հարցերը։

Վերջին 10 տարիների ընթացքում, Կոլումբիայի Համալսարանի պրոֆեսոր, Ջոն Բիլեզիկիանի շնորհիվ, Հայաստանը ձեռք է բերել ոսկրային խտությունը չափելու հնարավորություն 10 տարբեր կենտրոններում։ Այս սարքերը տեղադրված են  ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում։

Նյութի աղբյուրը ՝news.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook