Thursday, October 9, 2025
ՆորություններԺամանց

Բարևելու մշակույթը,որը տարբեր երկրներում և իրավիճակներում այլ է

Մեր կյանքի անբաժանելի մասն է կազմում բարեւելու մշակույթը,որը տարբեր իրավիճակներում եւ երկրներում այլ է:
Կան , իհարկե, կանոններ, որոնք հիմնականում բոլորի համար են: Գրեթե բոլոր դեպքերում ՝ ընտանեկան, ընկերական կամ այլ միջավայր առաջինը տարիքով փոքրերն են բարևում մեծերին:

Եթե խոսենք գործնական միջավայրից, ապա այստեղ  կարեւոր է նաեւ պաշտոնը, սովորաբար ի պաշտոնե ավելի ցածրն է առաջինը բարեւում: Բայց այս երկու կանոնների հակադրության մի օրինակ, աշխատավայրում միջանցքում իրար հանդիպեցին 50  տարեկան հաշվապահը ու 25 տարեկան տնօրենը, ապա այս դեպքում պաշտոնով ցածրի՝ առաջինը բարևելու միջազգային նորմը հանգիստ կարելի է խախտել, քանի որ այստեղ տնօրեն-աշխակատակից բարի դրացիական ու հարգալից վերաբերմունքի մասին է խոսքը գնում: Եթե տարիքով երիտասարդ եք ու բարձր պաշտոն եք զբաղեցնում, ապա էթիկայի այդ նորմը ձեզ չի ստիպում սպասել տարիքով մեծ աշխատակիցների բարևելուն: Դուք առաջինը ողջունելով ցույց ես տալիս ձեր դաստիարակությունը եւ հարգանքը տարիքով մեծերի նկատմամբ:

Ընհանուր կանոններից հաջորդն այն է, որ տղամարդիկ միշտ առաջինը պետք է բարեւեն կանանց, բայց ձեռքն առաջինը մեկնում է կինը: Եթե տղամարդը չի նկատում կնոջ կողմից բարևեի համար առաջ բերված ձեռքը, ապա ողջունելի չէ իր կողմից նախաձեռնել ձեռքսեղմումը: Դե իսկ կանայք էլ ձեռքը մեկնելիս շատ ուշադիր պետք է լինեն, հարկավոր է ճիշտ անկյան տակ պահել ձեռքը, որ տպավորություն չստեղծվի, որ դուք ձեռքը մեկնել եք համբույրի համար: Ի դեպ կարևոր փաստ ձեռքը համբուրելու մասին, կնոջ ձեռքը կարելիա համբուրել միայն փակ տարածքներում, փողոցում սա հարգի չէ կիրառել: Եթե ձեր մտքով անցել է համբուրել կնոջ ձեռքը ապա դուք պետք է կռանաք, իսկ կնոջ ջեռքը շատ բարձրացնել վերև չի կարելի:

Ձեռքսեղմանն եւ բարևի  ժամանակ տղամարդիկ պարտադիր պետք է հանենք ձեռնոցը, արևային ակնոցները, գլխարկը, կանանց դեպքում պարտադիր չէ: Իհարկե հարկ է նշել,որ խոսքը գնում է դասական գլխարկների մասին: Սա բնակաբար չի վերաբերվում ձմեային գլխարկներին, Եթե ցրտաշունչ ձմռանը դրսում հանդիպել եք ծանոթի, ապա գլխարկը հանելու կարիք չկա, միայն ձեռնոցը կարելի է հանել:

327042238_1219294762348007_6435636931333857941_n
Ձեռքսեղմումով բաարևելը եւս մի ամբողջ առանձին մշակույթ է իրենից ենթադրում: Անգամ միջնադարյան ասպետներն իրենց ձեռքերը մեկնում էին իրար՝ ասես ասելով,որ տես իմ ձեռքում քեզ վնասող ոչինչ չկա։ Եվ դա վստահության իսկական նշան էր։  Ըստ էթիկայի կանոնների չի կարելի  ձեռք մեկնել, երբ գտնվում եք սեղանի հակառակ կողմերում:
Եթե դիմացինդ քեզ շատ մոտ բարեկամ կամ ընկեր չէ, չի կարելի շատ երկար սեղմել ձեռքը կամ մյուս ձեռքով ամուր բռնել նրան: Ձեր գուցե եւ ջերմ վերաբերմունքը դիմացինի համար կարող է հաճելի չլինել: Սա ուժի ցուցադրման տարբերակ չէ, բայց այստեղ շատ կարևոր նաեւ իմանալ, որ ձեռքի հպումը շատ թույլ ու ոչ անմիջական եւս չպետք է չլինի, հատկապես գործնական միջավայրում սա կարող է դիտվել որպես անհետաքրքրություն դիմացինի նկատմամբ:

Ձեռքսեղմելու դեպքում  ի պաշտոնե ավելի բարձրն է առաջինը ձեռքը մեկնում: Եթե դուք մի քանիի հոգով կանգնած եք, անցնում է ձեր ծանոթը,ապա դուք եք ձեռք մեկնում արդեն անկախ պաշտոնից:

Եթե երկու ամուսնական զույգ են հանդիպել, ապա առաջինը իրար բարևում են կանայք, հետո տղամարդիկ կանանց, իսկ հետո նոր տղամարդիկ իրար:

Եթե դուք մտել եք մի սենյակ, որտեղ շատ մարդիկ կան, բոլորին ասել  եքբարևու հանդիպել ձեզ համար մոտ մարդու, ապա բոլորի ներկայությամբ նրան բարձրաձայն ու առանձին բարեւելու կարիք չկա, դա կարելի անել նրան մոտենլուց հետո միայն:

    Դրսից ներս մտնողը միշտ առաջինն է ողջունում ներկաներին, ուշացողը՝ իրեն սպասողին, անցնողը՝ կանգնածին, մեքենայի մեջ նստածն  առաջինն է բարեւում փողոցով քայլողին: Եվ այս ամենը անկախ սեռից, տարիքից ու դիրքից։ Բարևելիս հարկավոր է նստած տեղից վեր կենալ:

Եթե ծանոթ մարդու եք տեսնում անծանոթների շրջապատում և ցանկանում եք բարևել նրան, ապա պետք է ողջունեք բոլոր ներկաներին։ Բայց եթե որոշեք նրան ձեռքսեղմումով ողջունել, ապա ստիպված կլինեք սեղմել նրա բոլոր ուղեկիցների ձեռքերը:

Հանդիպման ժամանակ գրկախառնություններն ու համբույրները կախված արդեն ոչ միայնեն ծանոթների մտերմության աստիճանից, այլեւ ազգային ավանդույթներից:
Համեմատենք տարբեր ազգերի ողջույնի ավանդույթները, որպեսզի չսխալվենք արտերկիր մեկնելիս:

ԱՄՆ-ում մարդկանց մեծամասնությունը սովորաբար ձեռքսեղմունով է բարևում և ծանոթանում, դա հիմնականում արվում է պաշտոնական վայրերում կամ առաջին հանդիպման ժամանակ:Ամենօրյա շփման ընթացքում նրանք միայն բանավոր են սիրում ողջունել:

Ինչ վերաբերում է Ասիային, ապա այստեղ ձեռքսեղմումները չեն կարող կոչվել ողջույնի ավանդական ձև: Բայց, տեսնելով եվրոպացուն, բարեկամ ճապոնացուն կամ այլ ազգի ներկայացուցչի, ամենայն հավանականությամբ, կսեղմի նրա ձեռքը արևմտյան ձևով:

Ճապոնացիները, տեսնելով ընկերոջը կամ ծանոթին, խոնարհվում են նոտ 15 աստիճանով, ավելի խորը խոնարհումը սովորաբար նախատեսված է շատ հարգված կամ բարձրաստիչան մարդկանց համար։ Անձնական տարածքը շատ կարևոր բան է ճապոնացիների համար, իսկ սեփական նախաձեռնությամբ այն խախտելը լավ գաղափար չէ։

Չինաստանում այնքան էլ ընդունված չէ խոնարհվել բոլորի առաջ. սա համարվում է բացառիկ հարգալից ժեստ ոչ ամեն հասարակ մահկանացուի համար: Ամենօրյա ողջույնի համար չինացիները գլուխն են թեքում։ Դե, այստեղ ձեռքսեղմումը գնալով ավելի տարածված է դառնում, հատկապես եթե պետք է բարևել այլազգիներին։

Կորեայում և Սինգապուրում ևս ձեզ կդիմավորեն գլխի թեթևակի խոնարհումով։ Նրանք, իհարկե, նրբանկատ են, և հաշվի են առնում նաև ձեր երկրի սովորույթները։

Հնդկաստանում կանայք սովորաբար խոնարհվում են՝ փակ ափերը սեղմած կրծքին, սակայն տղամարդիկ արդեն հիմնականում անցել են ձեռքսեղմման։

Տաջիկներն իրենց տանը հյուր ընդունելով՝ ռրկու ձեռքով սեղմում են իրենց մեկնած ձեռքը՝ ի նշան հարգանքի։ Նրանց համար մեկ ձեռքով բարևին պաըասխնելը անարգանքի նշան է։

Սաուդյան Արաբիայում ձեռքը սեղմելուց հետո ձախ ձեռքը դնում է հյուրի ուսին և համբուրում նրա երկու այտերը։

Արաբական երկրներում տղամարդիկ ձեռք սեղմելուց հետո սովորաբար աջ ձեռքը սեղմում են սրտին, ինչն արտահայտում է հարգանք և ընկերասիրություն։ Դե, եթե շատ մտերիմ մարդիկ հանդիպեցին, անտեղի չէ երկու անգամ գրկել և նույնիսկ համբուրել: Արաբ կանայք ձեռք երբեք չեն մեկնում, չեն պատասխանում մեկնվալ ձեռքին, իսկ համբույրների ու գրկախառնությունների մասին անմիջապես մոռացեք։

Բելգիայում և Իտալիայում երկու համբույր են փոխանակում, Իսպանիայում՝ երեք։ Նիդեռլանդներում և Շվեդիայում նրանք երեք անգամ համբուրում են, իսկ Գերմանիայում սոցիալական համբույրն ընդունված չէ։ Համբույներով աչքի են ընկնում ֆրանսիացիները։ Ֆրանսիայում ծանոթները (և նույնիսկ անծանոթները) երկուսից հինգ ենթադրյալ համբույրներ են բաց թողնում օդում՝ հերթափոխով միմյանց դիպչելով այտերով: Նրանց ողջույնները լի են նաև օդային համբույներով։

Լատինական Ամերիկայի բնակիչները սովորաբար արտահայտում են ողջույնը իրենց բնորոշ ջերմությամբ։ Այսպիսով, եթե ուրախ են տեսնել ձեզ այստեղ, բացի ստանդարտ ձեռքսեղմումներից ու համբույրներից, սպասեք տաք ու անկեղծ գրկախառնությունների։ Ամենայն հավանականությամբ, միայն նրանք, ովքեր առաջին անգամ են տեսնում ձեզ, չեն գրկախառնվի (և նույնիսկ դա էլ փաստ չէ):

Իսկ եթե երբևէ հայտնվեք Քենիայում, և ինչ-որ մեկը հանկարծ թքեց ձեր ուղղությամբ, մի շտապեք վեճի բռնվել, քանի որ նրանք պարզապես այդպես ողջունում են: Կամբա ցեղում այսպես են միմյանց նկատմամբ հարգանք ցուցաբերում։

 

 

Հեղինակ՝ Արմինե Բրսոյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook