Wednesday, May 8, 2024
Հիվանդություններ

Բուսական միջոցներ՝ թոքաբորբի,լեղապարկի բորբոքման…

 

3166318340_1562171631_574_574_1-thumb

Թոքաբորբ  ՈՒրց`5 գրամ բույսի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել,խմել գոլ վիճակում:Բազուկ` խմել հյութը:Ալոե`- խմել տերևների հյութը  մեղրի հետ միասին:Կաղամբ բանջարանոցային`-խմել հյութը մեղրի հետ: 

Լեղամուղ միջոցներ
Անանուխ-1 ճաշի գդալ փոշիացրած տերևների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել:         1 օրում խմել 1 -2 բաժակ թուրմ: 
Կոճղարմատի  եփուկն  օգտագործում են որպես լուծողական, լեղամուղ և ճիճվամուղ միջոց։
Տևական օգտագործումը բարերար է ազդում շաքարախտի ժամանակ։ 

Բազմոտիկ-3 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա  լցնել մեկ բաժակ սառը ջուր,թողնել 8 ժամ,քամել: Նստվածքի վրա լցնեի  1 բաժակ եռացրած ջուր և թողնել 15 րոպե:Քամել, երկու լուծույթները խառնել միմյանց: Խմել  մեկ օրվա ընթացքում :Խատուտիկ բժշկական- 2 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել  1 բաժակ ջուր,Պահել 8 ժամ սառը տեղում: Քամել,խմել մեկ օրվա ընթացքում:

 Լեղապարկի բորբոքում Դանդուռ-4 գրամ սերմը 200մլ ջրում եփել 5 րոպե , ավելացնել 50 գրամ մեղր և 2 ճաշի գդալ քացախ:Ստացված եփուկից խմել 10 օր` օրական  2 անգամ, 1-ական ճաշի գդալ: Մարեմխոտ-2 թեյի գդալ բուսահումքի վրա  ավելացնել 1բաժակ եռացրած ջուր: Թրմել մի քանի ժամ, քամել:  Խմել  1 օրվա ընթացքում:                                                                                                                                                                
Մարսողուրյան խանգարում Հազարատերևուկ-2 թեյի գդալ փոշիացված բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր: 1 ժամ թողնելուց հետո քամել: Խմել մեկ օրվա ընթացքում: Ռազիան բժշկական 1  թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Թողնել 10 րոպե,քամել: Ավելացնել մեղր կամ շաքար: Խմել տաք վիճակում: Մեծահասակների համար չափաքանակը վերցնել 2-3 անգամ բարձր:
Կտավախոտ 1.5 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Թողնել սառչի,քամել: Խմել 1 օրվա ընթացքում: Լուծույթը օգտագորխել մեզը պահել չկարողանալու դեպքում: 
Կտավախոտի  20գրամ բուսահումքի  վրա լցնել 0.5 լիտր ջուր կամ կաթ: Եռացնել 20-25  րոպե: Խմել մեկ օրվա ընթացքում: Լուծույթը օգտագործել մեզը պահել չկարողանալու դեպքում:
Ապրեք առողջ…


Leave a Reply

x Close

Like Us On Facebook