Sunday, April 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՆ ՀՂԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐԸ

Էրիթրոմիցին հակաբիոտիկի ընդունումը հղիության ընթացքում վտանգավոր է դեռեւս չծնված երեխաների համար, նշում են բրիտանացի գիտնականները: Այս դեղն ավելացնում է փոքրիկների մոտ մանկական ուղեղային կաթվածի եւ էպիլեպսիայի զարգացման հավանականությունը:

Great Ormond Street Hospital եւ University College London-ի գիտնականները կապ են հայտնաբերել տարածված հակաբիոտիկի, էպիլեպսիայի եւ մանկական ուղեղային կաթվածի միջեւ: Հետազոտության ընթացքում գիտնականները հետեւել են 200 հազար բրիտանացի կանանցից ծնված երեխաների առողջությանը:

Ընդհանուր առմամբ, հղիության ընթացքում հակաբիոտիկներ ընդունած մայրերի երեխաներն առավել հակված են էպիլեպսիային եւ մանկական ուղեղային կաթվածին: Սակայն մակրոլիդների դասի հակաբիոտիկներ (էրիթրոմիցին եւ այլն) ընդունած կանանց երեխաները երկու անգամ ավելի հաճախ էին վերոնշյալ հիվանդություններից մեկով տառապում այն երեխաների համեմատ, որոնց մայրերը պենիցիլին են ընդունել:

PLOS ONE ամսագրում լույս տեսած հետազոտությունը ցույց է տվել, որ ապագա մայրերի մեկ երրորդը հակաբիոտիկներ է ընդունում հղիության ընթացքում, եւ առավել հաճախ օգտագործվող հակաբիոտիկը պենիցիլինն է: Հղի կանանց 7%-ը մակրոլիդների խմբի հակաբիոտիկներ է ընդունել: Նշենք, որ հակաբիոտիկների այս տեսակը առավել հաճախ օգտագործվում է միզասեռական ուղիների եւ շնչուղիների ինֆեկցիաների բուժման համար: Մակրոլիդներ ընդունած 150 մայրերից բաղկացած խմբում մանկական ուղեղային կաթվածով մեկ երեխա ավելի էր ծնվում՝ պենիցիլին ընդունած կանանց խմբի համեմատ:

#Onlineapteka

Leave a Reply

x Close

Like Us On Facebook