Ե՞րբ դիմել մանկական գինեկոլոգի
Ե՞րբ դիմել մանկական գինեկոլոգի
Արտաքին սեռական օրգանների բորբոքային պրոցեսի դեպքում
Դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսությունների դեպքում, որոնք բնորոշ են դեռահասության տարիքին
Դաշտանային ցիկլի խանգարման, ցավոտ, առատ, երկարատև դաշտանի ժամանակ
Արտաքին սեռական օրգանների շրջանում նորագոյացությունների (պապիլոմաներ և այլն) առաջացման դեպքում
Երկրորդային սեռական հատկանիշների` մինչև 8 տարեկանն ի հայտ գալու դեպքում կամ հակառակը` դրանց բացակայությունը 11-12 տարեկանից հետո:
Շատ կարևոր է հիվանդությունների վաղ ախտորոշումը և կանխարգելումը: Ուստի աղջիկ երեխայի նշված գանգատների դեպքում պետք է դիմել մանկական գինեկոլոգի: